• Armenianeconomy.com

Սևան քաղաքում արդեն գործում է հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական կենտրոն

30 ապրիլի 2021 | Լուրեր մարզերից | Цитата

Ապրիլի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանին և նույն հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Զառա Ջանիբեկյանին: Հիմնադրամի ներկայացուցիչների այցի նպատակն էր` մարզպետին ներկայացնել և համատեղ քննարկել հիմնադրամի կողմից Սևան քաղաքում հիմնած հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական կենտրոնի գործունեությանը, նպատակներին և խնդիրներին վերաբերող հարցերը: Ինչպես նշվեց հանդիպման ընթացքում, վերականգնողական կենտրոնը հիմնվել է ՀՀ առողջապահության նախարարության, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, Սևանի համայնքապետարանի և Սևանի բժշկական կենտրոնի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի արդյունքում: Որպես կենտրոնի տարածք տրամադրվել է Սևանի «Բողբոջ» մանկապարտեզի մի մասնաշենքը, որտեղ էլ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից տրամադրած միջոցների հաշվին իրականացված մեկամյա շինարարական աշխատանքներից հետո այն 2021 թվականի ապրիլի 5-ին հանձնվել է շահագործման: Ինչպես նշվեց՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված վերականգնողական այդ կենտրոնի գործունեության նպատակն է՝ բարելավել Սևան համայնքի և նրա հարակից 10 համայնքների ֆիզիկական զարգացման խնդիրներով և հաշմանդամություն ունեցող 0-17 տարեկան երեխաների առողջական վիճակը և կյանքի որակը, անհրաժեշտ պայմանների ապահովման միջոցով նպաստել երեխաների ճանաչողական և ֆիզիկական կարողությունների, խոսքի արտահայտման և ընկալման զարգացմանը: Վերականգնողական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով, ամբուլատոր բուժման միջոցով:
«Կենտրոնը հնարավորություն ունի տարեկան սպասարկելու 120 երեխայի: Այս պահին Սևան քաղաքից և հարակից համայնքներից դեռևս հաճախում են 37 տարբեր խնդիրներ ունեցող երեխաներ: Կենտրոնը կահավորված է անհրաժեշտ գույքով և սարքավորումներով: Ունենք 14 աշխատակիցներ, որոնք 6-ամսյա դասընթացներ են անցել և վերապատրաստվել տարբեր մասնագիտությունների ուղղությամբ» ,- նշեց հիմնադրամի գործադիր տնօրենը:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Արմեն Հակոբյանը կարևորեց կենտրոն հաճախող երեխաներին փոխադրամիջոցով ապահովելու, մասնագետների շրջանում ընթացիկ վերապատրաստումներ իրականացնելու, կենտրոնում ծագած խնդիրներին արագ արձագանքելու նպատակով ծնողական ասոցիացիա ձևավորելու, կենտրոն տանող ճանապարհի բարեկարգման, 2022 թվականին նորաստեղծ կենտրոնը Սևանի ԲԿ-ի ենթակայությանը հանձնելու նպատակով իրավական ձևակերպումների, ինչպես նաև մեծահասակների համար ևս նոր վերականգնողական կենտրոն ստեղծելուն վերաբերող հարցերը:
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի տնօրենը Գեղարքունիքի մարզպետի հետ խոսեց նաև հիմնադրամի կողմից մարզում իրականացվող համայնքային զարգացման, կրթական, վերականգնողական և այլ բնույթի ծրագրերի մասին:
«Ես մեծապես կարևորում եմ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից Գեղարքունիքի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող շատ ու շատ ծրագրերի դերը: Դուք մարզում կարգավորում եք թիրախային բազմաթիվ հարցեր: Իմ երախտագիտությունն եմ հայտնում այդ առումով և ակնկալում, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական և պարբերաբար կգրանցի տեսանելի ու շոշափելի արդյունք: Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների և անձամբ իմ անունից պատրաստակամություն եմ հայտնում աջակցել ձեզ՝ բոլոր նախաձեռնություններում, որպեսզի դուք մարզի համայնքներում խոչընդոտների չհանդիպեք»,- հանդիպումը եզրափակեց Գեղարքունիքի մարզպետը:
Գնել Սանոսյանը պատրաստակամություն հայտնեց՝ առաջիկա օրերի ընթացքում այցելել և ծանոթանալ կենտրոնի գործունեությանը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր մարզերից
• Հանրային քննարկում՝ Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի վերաբերյալ• Մարզպետն ընդունել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գործընկերներին• Վանաձոր և Լեռնապատ համայնքներում կիրականացվի 3 միլիոն 523 հազար եվրոյի ներդրում• Կառավարությունը գումար է հատկացրել Շիրակի մարզի Բերդաշեն բնակավայրի դպրոցի շինաշխատանքների շարունակության և Արթիկ քաղաքում մանկապարտեզի կառուցման համար• Ռուսաց լեզվի անվճար դասընթացներ Ալավերդիում և Սպիտակում• Շարունակվում են Գառնի-Լանջազատ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները:• ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ• Գառնիի տաճար և Գեղարդ վանական համալիր տանող ավտոմոբիլային ճանապարհի սողանքային գոտով հատվածը կվերականգնվի• Համապետական ծառատունկին մասնակցեց նաև Լոռու մարզպետարանը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն