• Armenianeconomy.com

2020-ին բացահայտվել է կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված շուրջ 227 մլրդ դրամի վնաս

30 ապրիլի 2021 | Տնտեսություն | Цитата

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ի նիստում քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ 2019-ի համեմատ՝ հանցագործության դեպքերը նվազել են. 2020-ի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.468 դեպք:

Հաշվետու ժամանակահատվածում նվազել են նաեւ ավազակություն կատարելու դեպքերը. արձանագրվել է 39 դեպք՝ նախորդ տարվա 62-ի համեմատ: Արձանագրվել է բնակարանային գողության 1258 դեպք՝ 400-ով պակաս 2019-ից: «Մեր ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումները եւս դրական ազդեցություն են ունեցել ծավալների նվազման վրա: Մեր հետեւողականության արդյունքում միայն Երեւանի բնակֆոնդի շուրջ 33 տոկոսը զինված է համապատասխան կոդավորված դռներով կամ անվտանգության այլ միջոցներով»,-ասաց դատախազը:

2020-ին սպանության դեպքերն աճել են 3-ով: Վերլուծությունների համաձայն՝ դրանց մեծ մասը կենցաղային շարժառիթի հիմքով է:

Դավթյանն ընդգծեց, որ ամենակարեւոր ձեռքբերումը սեփականության դեմ ուղղված հանցագործությունների նվազումն է, քանի որ վերջին տասը տարիների ընթացքում հատկապես զգալի են եղել բնակարանային գողությունների դեպքերը:

Զեկուցողը բացասական դինամիկայի առումով առանձնացրեց մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճը՝ հատկապես հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները:

«Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակել է մնալ մեր առաջնահերթությունը: 2020-ի ընթացքում քրեական հետապնդման է ենթարկվել շուրջ 1356 անձ»,-ասաց Դավթյանը:  Ըստ նրա՝ կոռուպցիոն հանցագործություններով բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 227 մլրդ դրամի վնաս:

Ըստ «Համաշխարհային բնակչության գնահատում» միջազգային անկախ կազմակերպության տվյալների՝ 0-100 ինդեքսով սանդղակում հանցագործությունների դեպքերով Հայաստանն ամբողջ աշխարհում զբաղեցնում է 12-րդ տեղը:

2020-ին նկատելի է եղել վիրավորանքի, ատելության խոսքի, ագրեսիայի ծավալների աճ: «Բացասական երեւույթները ռիսկեր են ստեղծում հանցավորության մակարդակի ավելացման համար: Ուստի, հանցածին իրավիճակները կանխելու հարցում պետության միջամտության անհրաժեշտություն կա: Ներկայացվել է համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարելու նախաձեռնություն»,-նշեց դատախազը:

Զեկուցողը վստահեցրեց, որ մեր երկրում հանցավորության մակարդակը վերահսկելի է, եւ պատկան մարմինները տիրապետում են իրավիճակին:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատասխանեց պատգամավորների հարցերին: Դրանք վերաբերում էին 2020-ի հանցագործությունների թվի նվազմանը, բռնության կոչերի հիման վրա հարուցված գործերին, ապօրինի գույքի բռնագանձման դեպքերով դատական հայցերին, ձերբակալված անձանց՝ հանցակազմի բացակայությամբ պայմանավորված ազատ արձակման դեպքերին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործերին:

Հանձնաժողովը հաղորդումն ընդունեց ի գիտություն:

parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• ՊԵԿ-Ը ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ԴԵՊՔ• ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի հարկային պարտավորություններից խուսափելու դեպք• Վահան Քերոբյանն ընդունել է պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին• ՏՄՊՊՀ-ն մեկնարկում է տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող առանձին հարցերի վերաբերյալ հրապարակումների շարք• Պետությունը բիզնեսին ժամկետանց պարտք չունի. աշխատատեղերի թիվն ավելացել է ավելի քան 85 հազարով• Մենաշնորհներ և բիզնեսում «փայ մտնելու» խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան• 2021թ. ապրիլի հարկային եկամուտները կազմել են 180 մլրդ դրամ, ինչը մեկ ամսվա կտրվածքով պատմական ռեկորդ է Հայաստանի համար• Օրենսդրական փոփոխություններով կառավարությունն ակնկալում է բարելավել դիրքերը ՀԲ «Գործարարություն 2022» զեկույցում• Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդներ ենք սահմանում. Նիկոլ Փաշինյան

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն