• Armenianeconomy.com

ՓՄՁ առցանց վարկավորումը հասանելի է Կոնվերս Բանկի կայքում

Կոնվերս Բանկը  հայտարարում է փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորման առցանց հարթակի՝ https://sme.conversebank.am/  գործարկման մասին: Հարթակի գործարկումը ՓՄՁ հաճախորդներին համապարփակ բանկային եւ խորհրդատվական   ծառայություններով ապահովելուն ուղղված հերթական քայլն է:

Նախորդ տարի ՝ գնահատելով բանկի հաճախորդ ձեռնարկատերերի պահանջները՝ Կոնվերս Բանկը հիմնեց Հայաստանում առանձին ՓՄՁ ֆինանսավորման կենտրոնը, որտեղ ձեռնարկատերերը ոչ միայն կարող են օգտվել համապարփակ բանկային ծառայություններից, այլեւ ստանալ բիզնեսի հիմնադրման եւ զարգացման համար անհրաժեշտ խորհրդատվություն:
 
Այս քայլով՝ ՓՄՁ վարկավորման առցանց հարթակի գործարկմամբ, Կոնվերս Բանկը տնտեսվարողներին է առաջարկում վարկավորման հայտ լրացնել՝ խնայելով ժամանակը, առանց Բանկ այցելելու, կատարելով մի քանի պարզ գործողություն վերը նշված հղումով:

Այս պահին հարթակում հասանելի է նաեւ Կոնվերս Բանկի Converse-Fast  պրոդուկտի շրջանակում  ամբողջական վարկավորման գործընթացը:  Հասանելի վարկատեսակների ցանկն առաջիկայում կընդլայնվի:

Կոնվերս Բանկի նոր առաջարկները ՓՄՁ հաճախորդներին լինելու են շարունակական: Առաջիկայում եւս Բանկը հանդես է գալու տնտեսվարողներին աջակցության նոր նախագծերով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Քննարկվել են բիզնեսի համար կառուցապատման հեշտացման աշխատանքները• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011Թ. ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Արձակուրդ՝ մինչև աշխատանքի 6 ամիսը լրանալը, տուժանք՝ աշխատողին արձակուրդ չտրամադրելու դեպքում․ ի՞նչ է առաջարկվում նոր փոփոխություններով• ՀՀ-ն ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀԱՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Ի՞նչ անել, եթե քաղաքացին համաձայն չէ բժշկասոցիալական փորձաքննության որոշման հետ• Ո՞ւմ և ի՞նչ չափով է վճարվում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն