• Armenianeconomy.com

Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

27 ապրիլի 2021 | Գյուղատնտեսություն | Цитата

Ապրիլի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (ՀԳՏՏԶՀ) հոգաբարձուների խորհրդի նիստը։ Նիստը վարել է ՀԳՏՏԶՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Քերոբյանը։  

Խորրհրդին ներկայացվել են Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2020 թվականի գործունեության արդյունքները և տարեկան աշխատանքային ծրագիրը, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2020 թվականի բյուջեի կատարողականը, և 2019 թվականի դեկտեմբերի 31-ի ֆինանսական հաշվետվությունը։ 

Քննարկվել են նաև՝ Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2021 թվականի գործունեության աշխատանքային ծրագիրը,  Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2021թ.ամփոփ բյուջեի նախագիծը և պահպանման ծախսերի  նախահաշիվը։

Խորհուրդը վերահաստատել է Հիմնադրամի Ներդրումային կոմիտեի անդամների լիազորությունները ևս մեկ տարով՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Գյուղատնտեսություն
• ՍԱՊԾ-ն վերացրել է Ռուսաստանի Դաշնությունից խոզերի, խոզի մսի և մսամթերքի ներմուծման սահմանափակումները• Մոտ 80 տոկոսով սպասարկող գետերի ջրատվությունը պակասել է. Սուրեն Պապիկյանը` ոռոգման ջրի խնդրի մասին• «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնը» անասնապահներին, համայնքի ղեկավարներին հորդորում է պատասխանատվությամբ մոտենալ պատվաստումներին• Ամփոփվել են գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերը• Շարունակվում է Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը• Հայտարարություն․ «Ագրոտեխնիկա» ծրագրի մրցույթ՝ ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի բնակավայրերում գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման համար• Պտուղ-բանջարեղենի, խաղողի մթերման ծավալն աճել է. Փաշինյանը ներկայացրեց գյուղոլորտի աշխատանքները• Մեկնարկել են խոշոր եղջերավոր կենդանիների՝ հանգուցավոր մաշկաբորբի դեմ պատվաստումները• Վահան Քերոբյանն Արմավիրի մարզում այցելել է «Արմավիր ֆրութ» ՍՊԸ չրագործական ընկերություն և պիստակի այգի

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն