• Armenianeconomy.com

10 տարվա ընթացքում տարեկան մինչև 10 մլրդ դրամ աջակցություն՝ Արցախին

23 ապրիլի 2021 | Արցախ | Цитата

Կառավարության որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների միջև կկքնվի համաձայնագիր, որով Հայաստանը 10 տարվա ընթացքում կհատկացնի տարեկան լրացուցիչ մինչև 10 մլրդ դրամ՝ պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության նպատակով։

Համաձայն Արցախի Հանրապետության կառավարության որոշման՝ շահառուի գույքի՝ հասարակական և արտադրական նշանակության շենք-շինությունների,մարդատար ավտոմեքենաների,բեռնատար ու 9 և ավելի նստատեղ ունեցող մարդատար մեքենաների, շինարարական և գյուղատնտեսական տեխնիկայի,հիմնական և շրջանառու միջոցների,մսատու և կաթնատու կովեր ու մեղվափեթակների,պտղատու այգիների փաստացի կորստի դիմաց պետական ֆինանսական աջակցությունը կտրամադրվի դրամական օգնության ձևով և/կամ գանձապետական տարեկան 10% եկամտաբերությամբ և մարման 5 տարի ժամկետով հասարակ մուրհակների տրամադրմամբ:

Աջակցության գումարի մինչև 5 միլիոն ՀՀ դրամը կտրամադրվի դրամական օգնության ձևով, իսկ 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող մասը՝ մուրհակների տրամադրմամբ, որոնց թողարկումը, տրամադրումը, շրջանառությունը, հաշվառումն ու մարումը իրականացվելու է Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Արցախի Հանրապետության տարածքում գործարար ծրագրի իրականացման, հարկային, վարկային և այլ կրեդիտորական պարտավորությունների կատարման դեպքերում մուրհակը կարող է մարվել մինչև ժամկետի լրանալը:Կառավարության որոշման համաձայն՝ եթե ծրագրի շահառուին տրամադրվել է նաև պետական աջակցություն վարկային պարտավորությունների կատարման համար, ապա այս միջոցառման շրջանակում աջակցությունը կտրամադրվի գույքի կորստի գնահատված չափի և վարկային պարտավորությունների համար տրամադրված աջակցության դրական տարբերության դեպքում՝ միջոցառմամբ սահմանված չափերով:

Միևնույն ժամանակ, նախատեսվում է քաղաքացիների հիփոթեքային, սպառողական և բիզնես (այդ թվում` գյուղատնտեսական գործունեության նպատակով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրված) վարկերի և փոխառությունների դիմաց առաջացած պարտավորությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցում՝ ըստ սահմանված շահառուների խմբերի, աջակցության չափերի և ժամկետների՝ առաջիկա երեք տարիների համար։Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության սոցիալական անվտանգության երաշխավորն է:

mlsa.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Արցախ
• Արտակ Բեգլարյանը բարերար Ալեք Բաղդասարյանի հետ քննարկել է սոցիալական ու կրթական մի շարք նախագծեր• Կառավարությունը 7,5 մլրդ դրամ հատկացրեց արցախցիներին ապրիլ ամսվա 68 հազարական դրամի աջակցությունն ապահովելուն• «Սոցիալական խնդիրների վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը համարժեք չի կարող համարվել այն աղետին, ինչի հետ բախվել են արցախցիները»․ Մեսրոպ Առաքելյան• Արցախի նախագահը հաստատել է բուսաբուծության համալիր զարգացման ծրագիրը. սուբսիդավորում, անհատռույց ֆինանսների տրամադրում• Ավելի քան 31000 տեղահանված արցախցի ֆինանսական աջակցություն է ստացել ՀՀ կառավարությունից• Արցախի խորհրդարանում շրջանառվում է ռուսերենին պաշտոնական և ոչ թե պետական կարգավիճակ տալու օրինագիծ• ՄԱԿ-ն աջակցություն է տրամադրում Արցախից տեղահանված անասնապահներին․ էկոնոմիկայի նախարարության անասնաբույժները սկսել են կենդանիների այս տարվա պատվաստումները• Ավելի քան 7 հազար արցախցի երեխաներ կրթությունը շարունակում են Հայաստանի դպրոցներում• Արցախում պետությունը գործատուներին կփոխհատուցի վարձու աշխատողների եկամտահարկը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն