• Armenianeconomy.com

Գործադիրն օժանդակում է կարագի արտադրության ոլորտում 24․8 մլրդ դրամի ներդրումային ծրագրին

23 ապրիլի 2021 | Տնտեսություն | Цитата

Կառավարությունը բավարարեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ «Գարեգին Հակոբյան Նորայելի» ԱՁ-ի ներկայացրած հայտը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ որոշման հիմնավորման, ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է զբոսաշրջության ոլորտում (ՀՀ Տավուշի մարզ)։ 

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 4 մլն դրամի ներդրում, կստեղծվի 4 նոր աշխատատեղ` 70 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 175,000 դրամ: 
 
Կառավարության որոշմամբ «Դուստր Մարինաննա» ՍՊԸ-ն նույնպես կօգտվի մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքները օգտագործելու է սերուցքային կարագի արտադրության համար (ք. Երևան)։ Արդեն իսկ իրականացվել է 2 մլրդ դրամի ներդրում կարագի արտադրամասի ստեղծման համար: Նախատեսվում է իրականացնել ևս 24․8 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 347 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 30 նոր աշխատատեղ` 140,000 դրամ միջին աշխատավարձով։ 

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 24․8 մլրդ դրամ, որից 12․8 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 12 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 24.8 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը գնահատվում է 3.6 մլրդ դրամ:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• 2021 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի մրցույթի մեկնարկը տրվել է• Ո՞ւմ և ո՞ր դեպքերում է նշանակվում արտոնյալ պայմաններով կենսաթոշակ• Նոր համագործակցություն ՀՀ պարենային անվտանգության ապահովման նոր հայեցակարգի մշակման նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև• ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի միջև ստորագրվել է մտադրությունների մասին հուշագիր• ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է ավելի ուժեղացնել առևտրային հարաբերությունները ԱՄԷ-ի հետ• ՆՁԱԿ-ը ներկայացրել է իր գործունեության նոր մոդելը• Նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը «ՏնտեսաԿԵՏ»-ի եթերում խոսել է առավել հաճախ քննարկվող տնտեսական հարցերի շուրջ• Կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը• Պետական աջակցության ծրագրերի շնորհիվ 2018 թվականից սկսած հանրապետությունում ջերմատների մակերեսը զգալի մեծացել է

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն