• Armenianeconomy.com

Հայաստանի պատվիրակությունն այցելել է Կոլայի ԱԷԿ ՝ ուսումնասիրելու կայանների շահագործման ժամկետը կրկնակի երկարաձգման փորձը

Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ  Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն: Պատվիրակության կազմում էին Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը: 

Այցի շրջանակում հայկական պատվիրակության անդամներն այցելել են Կոլայի ատոմակայան (Մուրմանսկի մարզ), հանդիպել են «ԳԻԴՐՈՊՐԵՍ» ՕԿԲ-ի ղեկավարության հետ և անցկացրել մի շարք երկկողմ հանդիպումներ:  

«Հայկական ԱԷԿ-ը մեր անվտանգության և Հայաստանի տնտեսության զարգացման երաշխիքն է: Ընդգծելով ատոմակայանի շահագործման կարևորությունը երկրի համար՝ մենք արդեն քայլեր ենք ձեռնարկում ոլորտը էլ ավելի զարգացնելու համար և մտադիր ենք ատոմակայանի շահագործումը երկարացնել առնվազն մինչև 2036 թվականը: Ռուսաստանի Դաշնություն այցի հիմնական նպատակն է ծանոթանալ Կոլայի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու կրկնակի փորձին, որի նախագիծը ներկայում մանրամասն ուսումնասիրվում է Հայաստանում», - ասել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:
Հայ մասնագետները Կոլայի կայանի, «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի և «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ մասնագետների հետ համատեղ քննարկել են ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի կրկնակի երկարաձգման շրջանակներում միջոցառումների իրականացումը:

«Ռոսէներգոատոմ» կոնցեռնի («Ռոսատոմ» պետկորպորացիայի մաս է կազմում և հանդիսանում է բոլոր ռուսական ԱԷԿ-երի օպերատոր) բիզնեսի զարգացման գծով տնօրեն Նիկիտա Կոնստանտինովը մեկնաբանել է Հայկական ԱԷԿ-ի երկարաձգմանն ուղղված աշխատանքները. «Սա երկարաժամկետ նախագիծ է, որը շարունակվում է ավելի քան 5 տարի: Սա մեզ համար մեծ, նշանակալից ծրագիր է, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ռոսէներգոատոմը, լինելով աշխարհի ամենամեծ միջուկային էներգետիկ ընկերություններից մեկը, կարող է կատարել աշխատանքների ամբողջ ծավալը՝ սովետական կամ ռուսական նախագծի ցանկացած էներգաբլոկի կյանքը երկարաձգելու ուղղությամբ, ինչպես Ռուսաստանում, օգտագործելով Կոլայի ԱԷԿ-ի օրինակը, այնպես էլ արտերկրում: Կոլայի ԱԷԿ-ի աշխատակիցները, հաշվի առնելով ձեռք բերված փորձը, ակտիվ մասնակցություն են ունենում ինչպես տեղում կատարվող աշխատանքների կատարմանը, այնպես էլ հայկական նախագծին մասնակցող Կոնցեռնի դուստր ձեռնարկություններին փորձագիտական օգնություն և խորհրդատվություն տրամադրելու գործում»:
Հայկական ԱԷԿ-ում արդիականացման աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ն, որը «Ռոսատոմ» պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկական ստորաբաժման մաս է:

«Համագործակցության ընթացքում ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված լայնածավալ ծրագիր է իրականացվել շուրջ 200 մլն ԱՄՆ դոլարի չափով, առաքվել են նոր սարքավորումներ, որոնք տեղադրվել են կարճ ժամկետներում: Այս տարի իրականացնելու ենք ռեակտորի իրանի թրծաթողումը, որից հետո կվերականգնվեն նրա ֆիզիկակա-մեխանիկական հատկությունները և Հայկական ԱԷԿ-ը հնարավոր կլինի շահագործել 2026 թվականից հետո: Այս առումով հայ գործընկերներին հետաքրքրում էր Կոլայի ԱԷԿ-ի մասնագետների փորձը, ովքեր արդեն իսկ կատարել էին նման բարդ տեխնոլոգիական գործողություն: Հուսով ենք, որ 2021 թ-ի արդյունքներով Հայաստանը կստանա ավելի արդյունավետ ատոմակայան, և դրա անվտանգությունը կմոտեցվի համաշխարհային չափանիշներին», - ասել  է   «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:

Ներկայում ստեղծվում է հայ-ռուսական աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն ՀՀ ՏԿԵ  նախարարության, Հայկական ԱԷԿ-ի, «Արմատոմ» ԳՀԻ ՓԲԸ, Միջուկային և ճառագայթային անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի տեխնիկական մասնագետները: Ռուսական կողմից՝ ԱԷԿ-ի շահագործման ժամկետների երկարաձգման ուղղությամբ աշխատող առանցքային ռուսական ձեռնարկություններ՝ - «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն, «Ատոմէներգոպրոյեկտ» ԲԸ, ՕԿԲ «Հիդրոպրեսս», Կուրչատովի անվնա ինստիտուտ: Եւ կմշակվի 2026 թվականից հետո Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման հայեցակարգ:
«Կոլայի ԱԷԿ-ում իրականացվել է անվտանգությունը բարձրացնելու ահռելի ծավալի նախագծեր․ Հայկական ԱԷԿ-ում այժմ անցկացվում են արդիականացման վերջնական աշխատանքները, որ կայանը երկարաձգվի մինչև 2026 թ․։ Այսօրվա դրությամբ արվել են նախնական հաշվարկներ, որոնց համաձայն կայանը կարելի է շահագործել մինչը 2036թ․, իսկ Կոլայի ԱԷԿ-ի կրկնակի երկարաձգման փորձն այդ հարցում շատ օգտակար կլինի հայ ատոմագետների համար։ Ռուսաստանի մասնագետները միշտ օգնել են բարդ իրավիճակներում՝ ԱԷԿ-ի կառուցմանը և 2-րդ էներգաբլոկի շահագործմանը, հիմա էլ՝ դրա շահագործման ժամկետը երկարաձգելու գործում։ Մեր ընդհանուր խնդիրը կայանի անվտանգության, հուսալիության և արդյունավետության մաքսիմալ բարձրացումն է», - նշեց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

 mtad.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մեկնարկել է «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2021» մրցույթի հայտագրումը• Տեղի է ունեցել «Հայաստան՝ աջակցություն հակամարտությունից տուժած ընտանիքներին» ծրագրի հանրային քննարկումը• ԵԱՏՄ անդամ երկրներում մեկնարկել է ձեռնարկատիրության աջակցության նոր ծրագիր• Ռուսաստանյան, չինական, արաբական ընկերությունները հետաքրքրված են ՀՀ-ի վերականգնվող էներգետիկայի շուկայով• Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և ՀՀ Կառավարության համագործակցության շրջանակում գումար կհատկացվի արցախահայության աջակցության ծրագրերին• Նախարարի տեղակալ Վ․ Տերտերյանը մասնակցել է «Հայաստանում ՏԻՄ-երի ֆիսկալ ինքնավարության և ֆիսկալ կարողությունների բարձրացում» թեմայով տեսակոնֆերանսին• Հայաստանն ու Ղազախստանը կարևորել են Երևան-Նուր-Սուլթան-Երևան ուղիղ ավիաչվերթի վերաբացումը• «Արդյունաբերությունը ԵԱՏՄ տնտեսական համակարգի շարժիչ ուժերից է». Նիկոլ Փաշինյանի ելույթը Կազանում• «Մաջիդ Ալ Ֆութաիմ Գրուպ, Քարֆուր Հայաստանը» կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում․ Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել գլխավոր տնօրեն Վաչե Արսենի հետ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն