• Armenianeconomy.com

Կոնվերս Բանկը սկսել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը

Ապրիլի 20-ին Կոնվերս Բանկը սկսել է  3 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով  պարտատոմսերի տեղաբաշխումը:   Առաջիկայում դրանք հասանելի կլինեն նաեւ Կոնվերս Բանկի Մոբայլ հավելվածում:

Դրամային պարտատոմսի անվանական արժեքը 50.000 ՀՀ դրամ է, իսկ  դոլարային պարտատոմսինը՝  100 ԱՄՆ դոլար: Արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 9.75% եւ 5.25%: Պարտատոմսերի շրջանառման ժամկետը  36 ամիս է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:
 
Տարվա ընթացքում Կոնվերս Բանկը նախատեսում է իրականացնել մինչև 20 մլն ԱՄՆ դոլար և 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով թողարկում՝ շարունակաբար հաճախորդներին առաջարկելով այս ֆինանսական պրոդուկտը:

Պարտատոմսերում ներդրումներն, ի տարբերություն ավանդի, ունեն մի շարք առավելություններ, որոնցից ամենազգալին, թերևս, դրանցից ստացվող տոկոսային եկամտի՝ հարկերից ազատված լինելն է: Եվս մեկ առավելություն այն է, որ պարտատոմսերը հնարավոր է վաճառել երկրորդային շուկայում՝ մինչև դրանց մարման ժամկետը:

Տեղաբաշխումից հետո պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսայում», որտեղ պրոֆեսիոնալ ներդրողը շուկա ստեղծողի կարգավիճակ ստանալուց հետո ապահովելու է երկրորդային շուկայում դրանց իրացվելիությունը:

Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Թողարկման և տեղաբաշխման մանրամասները, Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել բանկի ինտերնետային կայքից՝ https://conversebank.am/hy/2021issue/ հղմամբ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմի

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի թիվ 113-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• Կառավարւթյն 2018 թվականի հունիսի 27-Ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին• 2021Թ. ՄԱՅԻՍԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇԸ• «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• ՊԵԿ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ• Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց• «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին• Ի՞նչպես դառնալ խնամատար ընտանիք․ ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն