• Armenianeconomy.com

ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների ռիսկեր է հայտնաբերել հարկ վճարողների մոտ

16 ապրիլի 2021 | Տնտեսություն | Цитата

Պետական եկամուտների կոմիտեն, վերլուծական կարողությունների կատարելագործման շնորհիվ ավելի արդյունավետ է դարձրել չգրանցված աշխատողների ռիսկերի բացահայտումը:

ՊԵԿ-ից  NEWS.am-ին հայտնում են, որ մինչ հսկողական աշխատանքներ սկսելը հարկային մարմինը նախ համապարփակ ուսումնասիրություններ է կատարում, գնահատում ռիսկերը, ապա ծանուցում տնտեսվարողին: Արդյունքում ստուգումները դառնում են առավել հասցեական: ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետ Կարինե Ներսիսյանի խոսքով՝ էլեկտրոնային հսկողություն է իրականացվում վերլուծական բաժիններում և մոնիտորինգի կենտրոնում` ՀԴՄ-ով, հաշվարկային փաստաթղթերով գործարքների, իրացման շրջանառության, այդ թվում՝ վաճառվող ապրանքների (արտադրանքի) գների թերհայտարարագրման, եկամտային հարկի ու աշխատողների ձևակերպման մասով։

Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունը վերլուծական մեխանիզմներով առանձնացրել է այն տնտեսվարողների ցանկը, որոնք որպես անհատ ձեռնարկատեր, չունենալով գրանցված աշխատող, իրենք են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվում, միաժամանակ ամբողջական աշխատաժամանակով այլ գործատուի մոտ աշխատում և վարձատրվում: Ըստ Կարինե Ներսիսյանի, 2021թ. մարտ ամսվա ընթացքում նման ռիսկ ունեցող 770 անհատ ձեռնարկատիրոջ ուղարկվել են ծանուցումներ` առաջարկելով ներկայացնել պարզաբանումներ կամ գրանցել աշխատակիցներին, ինչի արդյունքում 183 անհատ ձեռնարկատերեր արդեն իսկ ապրիլ ամսվա սկզբի դրությամբ գրանցել են շուրջ 200 աշխատողի: Այսպիսով, ծանուցումներին արձագանքած տնտեսվարողները, չեզոքացնելով ներկայացված ռիսկերը, զերծ են մնացել լրացուցիչ հսկողական միջոցառումներից, խուսափել տուգանքներից, միաժամանակ վերականգնվել են աշխատողների իրավունքները:

Իսկ աշխատակիցներին դեռևս չգրանցած 587 անհատ ձեռնարկատերերի գործունեության նկատմամբ  մշտադիտարկումը շարունակվում է և վարքագիծը չփոխած ռիսկային հարկ վճարողների նկատմամբ, անհրաժեշտության դեպքում, կնախաձեռնվեն ստուգողական միջոցառումներ՝ գնահատված ռիսկերը հաստատելու կամ  հերքելու ուղղությամբ։

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է ինքնուրույն շտկել ռիսկերը, գործել բացառապես օրենքի դաշտում՝ ամրագրելով օրինապահ հարկ վճարողի վարքագիծը:

news.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• ՊԵԿ-Ը ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ԴԵՊՔ• ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի հարկային պարտավորություններից խուսափելու դեպք• Վահան Քերոբյանն ընդունել է պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին• ՏՄՊՊՀ-ն մեկնարկում է տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող առանձին հարցերի վերաբերյալ հրապարակումների շարք• Պետությունը բիզնեսին ժամկետանց պարտք չունի. աշխատատեղերի թիվն ավելացել է ավելի քան 85 հազարով• Մենաշնորհներ և բիզնեսում «փայ մտնելու» խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան• 2021թ. ապրիլի հարկային եկամուտները կազմել են 180 մլրդ դրամ, ինչը մեկ ամսվա կտրվածքով պատմական ռեկորդ է Հայաստանի համար• Օրենսդրական փոփոխություններով կառավարությունն ակնկալում է բարելավել դիրքերը ՀԲ «Գործարարություն 2022» զեկույցում• Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդներ ենք սահմանում. Նիկոլ Փաշինյան

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն