• Armenianeconomy.com

Նախարար. Հյուսիս-հարավ մայրուղու հարավային հատվածի մրցույթը կհայտարարվի այս տարվա օգոստոսին

Հյուսիս-հարավ մայրուղու հարավային հատվածի կառուցման մրցույթը կհայտարարվի 2021-ի օգոստոսին: Այս մասին ապրիլի 15-ին Ազգային ժողովի նիստին կառավարության գործունեության մասին հաշվետվության ներկայացման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ նախորդ տարի կազմվել են Սիսիան-Քաջարան եւ Քաջարան-Ագարակ հատվածների կառուցման նախագծերը: Այսպիսով, նոր մայրուղին պետք է անցնի Գորիսի եւ Կապանի կողքով՝ Սիսիանից ուղիղ Քաջարան:

 «Բացի այդ, Քաջարանից Ագարակ տանող ճանապարհը նույնպես կկրճատվի, սակայն՝ ոչ Շիկահողի արգելոցի հաշվին: Հատվածում երկու թունել կկառուցվի. Քաջարանն ու Մեղրին բաժանող Բարգուշատ լեռների մոտակայքում: Այս ամենն էապես կնվազեցնի երթեւեկման ժամանակը Հայաստանի հարավի լեռնային տեղանքով: Հունիսին մենք կունենանք այս նախագծերի ամբողջական մրցութային փաթեթը, իսկ օգոստոսին արդեն ցանկանում ենք մրցույթ հայտարարել»,- հայտնել է նախարարը:

Ընդ որում, նախատեսվում է մինչ այս աշուն ավարտել Թալին-Լանջիկ-Գյումրի ճանապարհի 42 կմ ճանապարհի շինարարությունը: Ըստ նրա՝փորձնական ասֆալտե ծածկույթի մասին է: «Մեկ շաբաթ լաբորատոր փորձարկումների արդյունքում մենք կգնահատենք որակը, որից հետո ընկերությանը ասֆալտապատման թույլտվություն կտանք»,- ասաց Պապիկյանը:

Նա նշեց, որ մինչ աշուն նախատեսվում է 42 կմ երկարությամբ ասֆալտապատ ճանապարհ ունենալ Թալին-Գյումրի ճանապարհահատվածի մեկ գծի երկայնքով:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ծառայություններ
• «Ճանաչիր Հայաստանը». Երևանի սրտում կներկայացվեն մարզերի զբոսաշրջության հնարավորությունները• Հայաստանը կմասնակցի Դուբայում մայիսի 16-ին կայանալիք զբոսաշրջային ցուցահանդեսին• Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով• Նախարար. Հայկական ԱԷԿ-ի տեխնիկական վերազինումը կշարունակվի• Տրվել է Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի շինարարության մեկնարկը• Մեկնարկել են ՀՀ-ում առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքները• Վահան Քերոբյանն այս տարի զբոսաշրջության ոլորտում կանխատեսում է 319 տոկոս աճ• Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ջրանցքների վերանորոգման աշխատանքներին․ մի քանիսը շուտով կշահագործվեն• Կայացել են հանրային քննարկումներ` Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցման ծրագրի վերաբերյալ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն