• Armenianeconomy.com

ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1334-Ն և ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1509-Ն որոշման մեջ փոփոխություններն ու լրացումներ կատարելու մասին կառավարության որոշման նախագծեր

16 ապրիլի 2021 | Օրենսդրություն | Цитата

Ներկայումս, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1334-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1509-Ն որոշմամբ սահմանված կարգավորման պայմաններում պետության հաշվին ներգրավվող թարգմանիչների որակավորված համարվելու համար նախատեսված չափանիշներից և որպես պետության հաշվին տրամադրվող թարգմանիչ ներգրավելու ընթացակարգից ելնելով, գործնականում դժվարություն է առաջանում համապատասխան վարույթներում ապահովել բոլոր անհրաժեշտ լեզուներով թարգմանիչների ներգրավվածությունը, ինչպես նաև խուսափել անբարեխիղճ թարգմանչական ծառայությունների մատուցումից:

Ուստի՝ պետության հաշվին որպես թարգմանիչ ներգրավվող անձանց որակավորված համարվելու, վերջիններիս ներգրավելու գործընթացները առավել ճկուն և արդյունավետ դարձնելու, ինչպես նաև անհրաժեշտ բոլոր լեզուներով թարգմանիչների ներգրավվածությունը հնարավորինս ապահովելու համար, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» թիվ 1509-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» թիվ 1334-Ն որոշումների մեջ կատարել համապատասխան փոփոխություններն ու լրացումները:

Նախագծերի հիմնական նպատակն է վերացնել պետության հաշվին թարգմանիչ ներգրավելու գործընթացում գործնականում ծագող դժվարությունները և բացառել կազուսային իրավիճակները: Նախագծերի ընդունման արդյունքում կունենանք թարգմանչի որակավորման առավել ճկուն կարգ, կկարողանանք լայնացնել և առավել հստակեցնել պետության հաշվին թարգմանիչ ներգրավելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ինչպես նաև վերջիններիս ներգրավման համար կունենանք առավել արդյունավետ և ճկուն մեխանիզմ, որը թույլ կտա խուսափել անբարեխիղճ թարգմանչական ծառայություններ մատուցելու հնարավոր ռիսկերից և շուկայում կստեղծի բարեխիղճ մրցակցային պայմաններ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 1334-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» թիվ 1334-Ն որոշման Հավելված 1-ում՝
1) 6-րդ կետի «աշխատանքային օրվանից» բառերից հետո լրացնել «, ծառայության մատուցման համար անհրաժեշտ այլ պահանջներ» բառերը.
2) 1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6.1. Մրցույթին մասնակցելու համար ներկայացված հայտում նշվում են`

1) ծառայություններ մատուցողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), այդ թվում` ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի տվյալները (այսուհետ՝ անձնագրային տվյալներ), իրավաբանական անձի պետական գրանցման համարը, նրա ներկայացուցչի անունը, անձնագրային տվյալները, իրավաբանական անձի անունից ծառայություններ մատուցող անձանց անձնագրային տվյալները,

2) ծառայությունների մատուցման գինը, որը չի կարող գերազանցել սույն որոշմամբ սահմանված գնի առավելագույն չափը:

Հայտին կցվում են փաստաթղթեր, որոնք հավաստում են հայտ ներկայացնողի` սույն կարգով և մրցույթի հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխանելը:»:

3) 6.2-րդ կետում`

ա) «5» թիվը փոխարինել «7» թվով,

բ) ավելացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«Իրավասու մարմնի աշխատակազմի ղեկավարը մրցութային հանձնաժողովի առաջարկությամբ հայտեր ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է գրավոր հարցում ուղարկել սույն կարգին համապատասխան թարգմանիչ ներգրավելու իրավասություն ունեցող այլ մարմիններին` հայտ ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մատուցած ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Հարցում ստացած մարմինը պարտավոր է 2 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել նման տեղեկատվությունը:»:

4) 6.3-րդ և 6.4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6.3. Հայտ չի կարող ներկայացվել, իսկ ներկայացնելու դեպքում այն ենթակա չէ քննարկման և մերժվում է, եթե `

1) ֆիզիկական կամ իրավաբանական անձը հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել է սնանկ.

2) իրավաբանական անձը հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ունի իր ներկայացրած գնային առաջարկի մինչև մեկ տոկոսը, բայց ոչ ավելի, քան հիսուն հազար Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ժամկետանց պարտավորություններ.

3) ֆիզիկական անձը, իսկ իրավաբանական անձի դեպքում նրա անունից ծառայություն մատուցող անձը կամ նրա գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել ահաբեկչության ֆինանսավորման, երեխայի շահագործման կամ մարդկային թրաֆիքինգ ներառող հանցագործության, հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ դրան մասնակցելու, խարդախության, կաշառք ստանալու, կաշառք տալու կամ կաշառքի միջնորդության և օրենքով նախատեսված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է.

4) հայտ ներկայացրած անձի և մրցույթ հայտարարած մարմնի կամ սույն կարգին համապատասխան թարգմանիչ ներգրավվելու իրավասություն ունեցող այլ մարմնի հետ նախկինում կնքված պայմանագիրը լուծվել է ոչ պատշաճ ծառայություններ մատուցելու հիմքով և պայմանագիրը լուծելու պահից չի անցել մեկ տարի:

6.4. Մրցույթում հաղթող է ճանաչվում սույն կարգին համապատասխան թարգմանչական աշխատանքի համար նախատեսված գումարի սահմաններում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը, իսկ եթե անհնար է գնային առաջարկով որոշել հաղթողին, ապա հաղթող է ճանաչվում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչը, իսկ կազմակերպության դեպքում՝ առավել երկար աշխատանքային գործունեություն իրականացրած և իր կազմում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչներ ընդգրկող կազմակերպությունը:

Հաղթող ճանաչված անձի հետ 3 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր:»:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«­­——» «——————» 2021 թվականի №----Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 1509-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» թիվ 1509-Ն որոշման 1-ին կետում «ֆիզիկական անձինք» բառերից հետո լրացնել «,այն լեզվակիր ֆիզիկական անձինք, ովքեր ունեն համապատասխան ոլորտում թարգմանչական աշխատանքներ իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ» բառերը.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1334-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1509-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի ընդունման անհրաժեշտության

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

Ներկայումս, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1334-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1509-Ն որոշմամբ սահմանված կարգավորման պայմաններում պետության հաշվին ներգրավվող թարգմանիչների որակավորված համարվելու համար նախատեսված չափանիշներից և որպես պետության հաշվին տրամադրվող թարգմանիչ ներգրավելու ընթացակարգից ելնելով, գործնականում դժվարություն է առաջանում համապատասխան վարույթներում ապահովել բոլոր անհրաժեշտ լեզուներով թարգմանիչների ներգրավվածությունը, ինչպես նաև խուսափել անբարեխիղճ թարգմանչական ծառայությունների մատուցումից:

Ուստի՝ պետության հաշվին որպես թարգմանիչ ներգրավվող անձանց որակավորված համարվելու, վերջիններիս ներգրավելու գործընթացները առավել ճկուն և արդյունավետ դարձնելու, ինչպես նաև անհրաժեշտ բոլոր լեզուներով թարգմանիչների ներգրավվածությունը հնարավորինս ապահովելու համար, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» թիվ 1509-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» թիվ 1334-Ն որոշումների մեջ կատարել համապատասխան փոփոխություններն ու լրացումները:

2.Առկա իրավիճակը.

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» թիվ 1509-Ն որոշման 1-ին կետով սահմանվում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ որակավորված են համարվում բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից համապատասխան լեզվին տիրապետելու մասին մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ) ստացած գործունակ ֆիզիկական անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 193 որոշմամբ սահմանված կարգով որակավորման ստուգումն անցնելու մասին տեղեկանք ստացած թարգմանիչները:

Այսինքն՝ ստացվում է, որ բացի նոտարական թարգմանչի որակավորման վկայական ունեցող անձանցից, պետության հաշվին որպես թարգմանիչ վարույթներում կարող են ներգրավվել միայն այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված համապատասխան լեզվի մասնագիտական որակավորում՝ հանդիսանում են տվյալ լեզվի մասնագետ-լեզվաբան: Սակայն, անհրաժեշտ է նշել, որ գործնականում առկա են լեզուներ (օրինակ՝ սլովակերեն), որոնցով օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունում առկա բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնագիտացում չի իրականացվում և հետևաբար նաև չկա անձ, ով ունենա Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից տրված այդ լեզվին տիրապետելու մասին համապատասխան մասնագիտական որակավորումը հաստատող դիպլոմ, այսինքն` ստացվում է, որ գործնականում գրեթե անհնար է դառնում տվյալ լեզուներով պետության հաշվին թարգմանիչների ներգրավումը։ Բացի այդ, առկա են դեպքեր, երբ անձը փաստացի լիարժեք տիրապետում է համապատասխան լեզվին, սակայն տվյալ լեզվի բարձրագույն մասնագիտական որակավորում չունենալու պատճառով չի կարող վարույթների շրջանակում ներգրավվել որպես պետության հաշվին տրամադրվող թարգմանիչ, օրինակ՝ կան բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնցով անկախ մասնագիտացումից ամբողջ ուսուցումն իրականացվում է անգլերեն լեզվով (օրինակ՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանը), ինչից տրամաբանորեն հետևում է, որ եթե անձն ավարտել է համապատասխան ուսումնական հաստատությունը, ապա տիրապետում է այն լեզվին, որով ստացել է համապատասխան ուսուցումը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ մասնագիտացմամբ է սովորել:

Այս ամենի արդյունքում ստացվում է, որ Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1509-Ն որոշմամբ սահմանված իրավակարգավորման պայմաններում բոլոր անհրաժեշտ լեզուներով և բավարար թվով պետության հաշվին ներգրավվող թարգմանիչների ապահովումը գործնականում դժվար է դարձել: Ուստի՝ հաշվի առնելով պետության հաշվին որպես թարգմանիչ ներգրավվելու գործընթացում առաջացած ներկայիս կազուսային իրավիճակը՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1509-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1509-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն, ըստ որի որակավորված կհամարվեն նաև այն լեզվակիր ֆիզիկական անձինք, ովքեր ունեն համապատասխան ոլորտում թարգմանչական աշխատանքներ իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ: Համապատասխան փոփոխությունը կատարելու արդյունքում հնարավորություն կստեղծվի ընդլայնել տարբեր լեզուներով անհրաժեշտ թարգմանիչների թիվը, ինչպես նաև կխուսափենք թարգմանչի որակավորված համարվելու գործընթացում գործնականում առկա ավելորդ բարդություններից, ինչն էլ իր հերթին առավել արդյունավետ կդարձնի տվյալ ինստիտուտի կիրառումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1334-Ն որոշմամբ սահմանվում է պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, որի համաձայն  ներկայումս թարգմանիչները ներգրավվում են մրցությային կարգով, սակայն թարգմանիչներ ներգրավելու գործընթացում գործնականում առկա որոշ  դժվարություններից ելնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1334-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով առաջարկվում է փոփոխել մրցութային ընթացակարգում առկա որոշ պայմաններ, մասնավորապես «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1334-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով սահմանվում են մրցույթին մասնակցելու համար ներկայացվող հայտում նշվող որոշակի պահանջներ, հայտի մերժման հիմքեր, ինչպես նաև այն դեպքերը, որոնց պարագայում հայտ չի կարող ներկայացվել: Վերջիններից բացի նախատեսվում է նաև սահմանել կարգավորում, որի համաձայն՝ ներկայացված հայտերի գնահատման նպատակով հայտերի իրավասու մարմնի աշխատակազմի ղեկավարը սահմանված ժամկետում կարող է գրավոր հարցում ուղարկել սույն կարգին համապատասխան թարգմանիչ ներգրավվելու իրավասություն ունեցող այլ մարմինների` հայտ ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մատուցած ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:

3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Նախագծերի հիմնական նպատակն է վերացնել պետության հաշվին թարգմանիչ ներգրավելու գործընթացում գործնականում ծագող դժվարությունները և բացառել կազուսային իրավիճակները: Նախագծերի ընդունման արդյունքում կունենանք թարգմանչի որակավորման առավել ճկուն կարգ, կկարողանանք լայնացնել և առավել հստակեցնել պետության հաշվին թարգմանիչ ներգրավելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ինչպես նաև վերջիններիս ներգրավման համար կունենանք առավել արդյունավետ և ճկուն մեխանիզմ, որը թույլ կտա խուսափել անբարեխիղճ թարգմանչական ծառայություններ մատուցելու հնարավոր ռիսկերից և շուկայում կստեղծի բարեխիղճ մրցակցային պայմաններ:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

5. Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1334-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1509-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ չեն նախատեսվում:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Քննարկվել են բիզնեսի համար կառուցապատման հեշտացման աշխատանքները• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011Թ. ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Արձակուրդ՝ մինչև աշխատանքի 6 ամիսը լրանալը, տուժանք՝ աշխատողին արձակուրդ չտրամադրելու դեպքում․ ի՞նչ է առաջարկվում նոր փոփոխություններով• ՀՀ-ն ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀԱՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Ի՞նչ անել, եթե քաղաքացին համաձայն չէ բժշկասոցիալական փորձաքննության որոշման հետ• Ո՞ւմ և ի՞նչ չափով է վճարվում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն