• Armenianeconomy.com

Պետք է նպաստենք հայ-վրացական բիզնեսի համատեղ ծրագրերի իրականացմանը. Զուրաբիշվիլի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում տեղի ունեցած բանակցություններին քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը, այդ թվում՝ տնտեսության, զբոսաշրջության, մշակութային նախագծերի հզորացման և իրականացման վերաբերյալ հարցեր:

«Հպարտ ենք նրանով, որ Վրաստանի հայկական ծագումով քաղաքացիներն օգտվում են այս երկրում բոլոր հնարավորություններից, որպեսզի պահպանեն նախնիների լեզուն և մշակույթը: Միևնույն ժամանակ ավելին պետք է արվի պետության կողմից, որպեսզի պետական լեզուն լիարժեք տիրապետեն և լիարժեք ինտեգրվեն երկրի տնտեսական ու քաղաքական զարգացման մեջ:
 
Ուրախ եմ, որ այս այցով մենք քննարկեցինք նաև որոշ նախաձեռնություններ, որ կարող է ընդունելի լինեն մեր մակարդակում, թե ինչպես նպաստենք մեր բիզնես դերակատարներին, որպեսզի կոնկրետ նախագծերի վրա սկսեն համատեղ աշխատել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Զուրաբիշվիլին՝ հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարության ընթացքում:

Նրա խոսքով՝ պետք է շահագրգռել ներդրողներին համատեղ ծրագրերի իրականացման համար, քանի որ այդ ձևաչափը կարող է առավել հրապուրիչ լինել: «Այս քննարկումները կշարունակվեն և կոնկրետ կլուծումներ կգտնենք»,- ասաց նա:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մեկնարկել է «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2021» մրցույթի հայտագրումը• Տեղի է ունեցել «Հայաստան՝ աջակցություն հակամարտությունից տուժած ընտանիքներին» ծրագրի հանրային քննարկումը• ԵԱՏՄ անդամ երկրներում մեկնարկել է ձեռնարկատիրության աջակցության նոր ծրագիր• Ռուսաստանյան, չինական, արաբական ընկերությունները հետաքրքրված են ՀՀ-ի վերականգնվող էներգետիկայի շուկայով• Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և ՀՀ Կառավարության համագործակցության շրջանակում գումար կհատկացվի արցախահայության աջակցության ծրագրերին• Նախարարի տեղակալ Վ․ Տերտերյանը մասնակցել է «Հայաստանում ՏԻՄ-երի ֆիսկալ ինքնավարության և ֆիսկալ կարողությունների բարձրացում» թեմայով տեսակոնֆերանսին• Հայաստանն ու Ղազախստանը կարևորել են Երևան-Նուր-Սուլթան-Երևան ուղիղ ավիաչվերթի վերաբացումը• «Արդյունաբերությունը ԵԱՏՄ տնտեսական համակարգի շարժիչ ուժերից է». Նիկոլ Փաշինյանի ելույթը Կազանում• «Մաջիդ Ալ Ֆութաիմ Գրուպ, Քարֆուր Հայաստանը» կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում․ Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել գլխավոր տնօրեն Վաչե Արսենի հետ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն