• Armenianeconomy.com

Քաղաքացիները հնարավորություն կունենան անվճար ճշտելու թանկարժեք մետաղից պատրաստված իրենց իրերի իրական քաշը

14 ապրիլի 2021 | Տեսչական մարմիններ | Цитата

Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնին հատկացվել են բարձր ճշտություն ապահովող կշեռքներ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացվել են բարձր ճշտություն ապահովող կշեռքներ: Մինչև 1.2 կգ քաշով կշռելու հնարավորություն ունեցող կշեռքների հիմնական նպատակը տարբեր չափման տիրույթներում անհրաժեշտ չափման ճշտությունների ապահովումն է՝ զանգված և հարակից մեծությունների չափումների լաբորատորիայի կազմում:

Բարձր ճշտություն ապահովող կշեռքների միջոցով հնարավոր է որոշել նաև թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի զանգվածները: «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը» քաղաքացիների համար առաջիկայում կհայտարարի բաց դռների օր, որի ընթացքում բոլոր դիմողները (կամավոր սկզբունքով) հնարավորություն կստանան անվճար ճշտելու իրենց` թանկարժեք մետաղից պատրաստված իրերի իրական քաշը:

Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված կշեռքները լեհական «Ռադվագ» ապրանքանիշի են: «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին կառավարության կողմից հատկացվել են նաև համեմատիչ կշեռքներ (Mass Comparators), E1-M2 դասի կշռաքարեր և կշռաքարերի հավաքածուներ (1 մգ – 50 կգ) և այլ օժանդակ սարքավորումներ:

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն