• Armenianeconomy.com

ՀՀ ՊԵԿ-ԵԱՏՄ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ

14 ապրիլի 2021 | Տեսչական մարմիններ | Цитата

ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՍԿԱԼ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
Պետական եկամուտների կոմիտեի գործակցությունը ԵԱՏՄ շրջանակում ակտիվանում է էլեկտրոնային հարթակում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի օրակարգում՝ փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիթորինգի համակարգի նախագիծն է: Նախագծի մշակման հիմքում եղել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված՝ էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, կատարելագործելով նախնական գաղափարը, գտել է համապարփակ լուծում՝ ստեղծելով փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիթորինգի համակարգի նախագիծը: Գաղափարի մանրամասները ՊԵԿ-ն իրազեկման ֆիլմի ձևաչափով ներկայացրել է ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդի նիստում:

ԵԱՏՄ անդամ երկրների միջև բիզնես գործընթացների փաստաթղթավորումը իրականացվելու է միասնական հարթակում: Էլեկտրոնային մեկ փաստաթղթով ամբողջ տեղեկատվությունը հասանելի է լինելու տվյալ գործարքի մասնակից երկրների հարկային մարմիններին ու գործարարներին: Ամբողջ գործընթացը լինելու է առավել թափանցիկ և պարզեցված: Ըստ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ Լուսինե Այվազյանի, անուղղակի հարկերի վճարման և ապրանքի ներմուծման վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու և հաստատելու անհրաժեշտություն այլևս չի լինի, որը բավականին երկար գործընթաց է:

Ստվերի դեմ պայքարի գործիքներից է լինելու նաև ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող ապրանքների հետագծելիության համակարգը: Նախագծի շուրջ պարբերաբար քննարկումներ են լինում: Փորձագետները փորձում են լավագույն լուծումները գտնել պետական վերահսկողության թվայնացման ուղղությամբ: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախագծերի իրականացման բաժնի պետ Արմեն Նազարյանի դիտարկմամբ՝ հետագծելիության համակարգի ներդրման արդյունքում հնարավոր կլինի վերահսկել ապրանքաշրջանառությունը` ապրանքի ստեղծման կամ արտահանման պահից մինչև վերջնական սպառողին հասնելը: Հետագծելիության սկզբունքով հսկողություն կիրականացվի երրորդ երկրներից ներմուծված ռիսկային բոլոր ապրանքների և դրանց մաքսանենգ շարժի նկատմամբ: Խոսքը սակայն չի վերաբերում ԵԱՏՄ երկրներում վերամշակվող, մանրածախ առևտրում իրացվող և անձնական նպատակով օգտագործվող ապրանքներին: Գործընթացը կիրագործվի փուլային եղանակով. ԵԱՏՄ երկրներում կստեղծվեն հետագծելիության ազգային համակարգեր: Նշենք, որ ՀՀ ԱԺ-ն արդեն վավերացրել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը:   

Էլեկտրոնային կառավարման համակարգերի կիրառման փորձի փոխանակման  նպատակով ստեղծվելու են աշխատանքային խմբեր, որոնք քննարկելու են ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միասնականացման մեխանիզմները: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի ժ/պ Ալինա Ավետիսյանի խոսքով՝ նախատեսվող միջոցառումների արդյունքում ԵԱՏՄ շրջանակում փաստաթղթաշրջանառությունն ամբողջովին կդառնա էլեկտրոնային: ԵԱՏՄ ռազմավարության մեջ ընդգրկված է նաև հարկային ոլորտի թվայնացման գործընթացը, որի նպատակն է ապահովել ապրանքների ազատ տեղաշարժ, միաժամանակ՝ անտեսանելի վերահսկողություն: 

Նորարարական լուծումներով վերահսկողության թվայնացման գործընթացը նոր մակարդակի կբարձրացնի ԵԱՏՄ երկրների վերահսկող մարմինների և բիզնեսի միջև գործակցությունը` նպաստավոր պայմաններ ստեղծելով բարեխիղճ հարկ վճարողների համար: 

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն