• Armenianeconomy.com

Փոխնախարար. Գյուղմթերքի տեղական արտադրողին պաշտպանելու համար առկա են բոլոր համապատասխան գործիքները

13 ապրիլի 2021 | Գյուղատնտեսություն | Цитата

Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից Թուրքիայից գյուղատնտեսական արտադրանքի իրացման արգելք է սահմանվել: Այնուամենայնիվ, Իրանից ներկրումն իրականացվում է: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցին, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվում գյուղմթերքի տեղական արտադրողին պաշտպանելու համար:

Պատգամավորների խոսքով՝ ջերմոցների սեփականատերերի մոտ լուրջ խնդիրներ են առաջացել Իրանից եւ Թուրքիայից ներկրված լոլիկի եւ պղպեղի հետ:

 Ի պատասխան՝ փոխնախարարը նկատեց, որ այս տարի ձմեռը բավական խստաշունչ էր: Արդյունքում երկրում գյուղմթերքի գինը բարձրացել է: «ՊԵԿ համապատասխան հաշվարկների համաձայն՝ Իրանի հետ սահմանին մաքսային ձեւակերպումն իրականացվում է այնպես եւ այնպիսի գներով, որ տեղական արտադրությունը չտուժի եւ գտնվի բարենպաստ պայմաններում»,-վստահեցրեց Սիմոնյանը:

Նա նշեց, որ խնդիրն այն է, որ տվյալ գյուղմթերքի գներն աճել են բացառապես պահանջարկի աճի պատճառով: «Գյուղմթերքի տեղական արտադրողին պաշտպանելու համար առկա են բոլոր համապատասխան գործիքները»,-եզրափակեց պաշտոնյան:   

news.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Գյուղատնտեսություն
• Վահան Քերոբյանն Արմավիրի մարզում այցելել է «Արմավիր ֆրութ» ՍՊԸ չրագործական ընկերություն և պիստակի այգի• Կարտոֆիլ, ցորեն, գարի, վարսակ ցանողների համար գյուղապահովագրության ժամկետները երկարաձգվել են• Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը• Էկոնոմիկայի նախարարությունը սոցիալական գործընկերության հուշագիր է ստորագրել Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության հետ• Հրազդանում բացվել է անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն• Վահան Քերոբյանն այցելել է Արմավիրի մարզում գտնվող մեգագյուղատնտեսական համալիր• Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնում քննարկվել է հողերի ագրոքիմիական հետազոտության անցկացումը• «Ներդրումների աջակցման կենտրոն»-ն ամփոփել է «խելացի գյուղատնտեսություն» ծրագրի առաջին փուլի աշխատանքները• Գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով տրամադրվել է 4 անգամ ավելի շատ վարկ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն