• Armenianeconomy.com

Կառավարությունն արտոնություններ տրամադրեց մի քանի մլրդ դրամի ներդրումային ծրագրերի

09 ապրիլի 2021 | Օրենսդրություն | Цитата

Կառավարությունը բավարարեց մի շարք ընկերությունների հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Կապավոր» ՍՊԸ-ը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ասֆալտի արտադրության համար (ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացում)։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 380․6 մլն դրամի ներդրում՝ սարքավորման ձեռք բերման համար: Ներկայումս առկա է շուրջ 312 աշխատատեղ։ Արդյունքում կստեղծվի ևս 10-15 նոր աշխատատեղ` 180,000-220,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1.5-2 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ և ԱՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 380.6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 19 մլն դրամ: 
 
2003 թ.-ից գործող «ՄԼ մայնինգ» ընկերությունը զբաղվում է հանքարդյունաբերությամբ` ՀՀ Կոտայքի մարզում։ Արդեն իսկ իրականացրել է շուրջ 8 մլրդ դրամի ներդրում, ծրագրի շրջանակում կիրականացնի ևս 4 մլրդ դրամի ներդրում: Ներկայումս առկա է շուրջ 320 աշխատատեղ, կստեղծվի ևս 40-60 նոր աշխատատեղ` 200,000-300,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 200 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3.6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 311 մլն դրամ: 

«Ռոք Բերրի» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է 3 հա արտադրական տարածքում ելակի արտադրության ջերմոցների կառուցման համար (Կոտայքի մարզ)։ Ընկերությունը 2018 թ. որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի շրջանակում իրականացրել է 3 մլրդ դրամի ներդրում և ստեղծել 149 նոր աշխատատեղ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կատարել տարեկան 2.6 մլրդ դրամի ներդրում։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 70 նոր աշխատատեղ` 200,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի տարեկան ծավալը տարեկան կկազմի 1.5 մլրդ դրամ, որից 76.2 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1.4 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 87.7 մլն դրամ:

«Բետոնագործ» ՓԲԸ-ը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է մետաղապլաստե պատուհանների, դռների, պատուհանագոգերի, պատուհանների շրջանակների արտադրության համար (ք. Երևան): Նախատեսվում է իրականացնել 2.2 մլրդ դրամի ներդրում: Ներկայումս առկա է շուրջ 13 աշխատատեղ, կստեղծվի ևս 4-6 նոր աշխատատեղ` 150,000-200,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 3.1 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 149.4 մլն դրամ:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Արձակուրդ՝ մինչև աշխատանքի 6 ամիսը լրանալը, տուժանք՝ աշխատողին արձակուրդ չտրամադրելու դեպքում․ ի՞նչ է առաջարկվում նոր փոփոխություններով• ՀՀ-ն ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀԱՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Ի՞նչ անել, եթե քաղաքացին համաձայն չէ բժշկասոցիալական փորձաքննության որոշման հետ• Ո՞ւմ և ի՞նչ չափով է վճարվում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր• «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը և անհրաժեշտ մակարդակը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• ԱԺ-ն ընդունեց ցեմենտի և կլինկերի ներմուծման համար պետտուրքի չափեր սահմանող նախագիծը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն