• Armenianeconomy.com

Հրազդանում բացվել է անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում բացվել է անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն: Կենտրոնը հիմնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) 2-րդ ծրագրի շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մամուլի ծառայությունից, անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն  Գառնիկ Հովհաննիսյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչներ՝ ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ, Հրազդանի քաղաքապետի տեղակալ Վարուժան Սաֆարյանը, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առուստամյանը:
 
«Մասնագիտացված կենտրոնի նպատակն է Հայաստանում զարգացնել անասնապահության ոլորտը: Կենտրոնը տեղի գյուղացիական տնտեսություններին տրամադրելու է ծառայությունների ամբողջական փաթեթներ, կապեր է ստեղծելու գյուղատնտեսների և միջազգային ընկերությունների միջև, որոնք տրամադրում են պարագաներ, սարքավորումներ և տեղեկատվություն՝ անասնապահության զարգացման նոր տեխնոլոգիաների վերաբերյալ։ Կենտրոնը հագեցած է լինելու արհեստական սերմնավորման և անասնաբուժական ժամանակակից սարքավորումներով և գործիքներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ կենտրոնում ծառայություններ են մատուցելու նաև արցախցի երկու անասնաբույժներ: «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը նրանց հրավիրել է ՊՈԱԿ՝ առաջարկելու «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն»-ի հետ համագործակցություն՝ ներգրավվելու գյուղկենդանիների պատվաստման գործընթացում:

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն»-ից նաև հայտնում են, որ (CARMAC) 2-րդ ծրագրի շնորհիվ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվել է նաև արհեստական սերմնավորման մուլյաժներով կահավորված լսարան: Լսարանը համալրված է լինելու կենդանիների արհեստական սերմնավորման մի շարք մուլյաժներով` ծննդագիտության դասընթացները բարձր մակարդակով անցկացնելու համար: Լսարանի բացման արարողությանը ևս ներկա են գտնվել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը, ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ղեկավար կազմի ներկայացուցիչներ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանից:

Լսարանում նախատեսվում է նաև անասնաբույժների, արհեստական սերմնավորող տեխնիկների և ֆերմերների վերապատրաստում՝ ինչպես կովերի ծննդօգնության, այնպես էլ արհեստական սերմնավորում թեմաներով:

armenpress.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Գյուղատնտեսություն
• Վահան Քերոբյանն Արմավիրի մարզում այցելել է «Արմավիր ֆրութ» ՍՊԸ չրագործական ընկերություն և պիստակի այգի• Կարտոֆիլ, ցորեն, գարի, վարսակ ցանողների համար գյուղապահովագրության ժամկետները երկարաձգվել են• Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը• Էկոնոմիկայի նախարարությունը սոցիալական գործընկերության հուշագիր է ստորագրել Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության հետ• Փոխնախարար. Գյուղմթերքի տեղական արտադրողին պաշտպանելու համար առկա են բոլոր համապատասխան գործիքները• Վահան Քերոբյանն այցելել է Արմավիրի մարզում գտնվող մեգագյուղատնտեսական համալիր• Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնում քննարկվել է հողերի ագրոքիմիական հետազոտության անցկացումը• «Ներդրումների աջակցման կենտրոն»-ն ամփոփել է «խելացի գյուղատնտեսություն» ծրագրի առաջին փուլի աշխատանքները• Գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով տրամադրվել է 4 անգամ ավելի շատ վարկ
Լուրեր մարզերից
• Հանրային քննարկում՝ Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի վերաբերյալ• Մարզպետն ընդունել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գործընկերներին• Վանաձոր և Լեռնապատ համայնքներում կիրականացվի 3 միլիոն 523 հազար եվրոյի ներդրում• Կառավարությունը գումար է հատկացրել Շիրակի մարզի Բերդաշեն բնակավայրի դպրոցի շինաշխատանքների շարունակության և Արթիկ քաղաքում մանկապարտեզի կառուցման համար• Ռուսաց լեզվի անվճար դասընթացներ Ալավերդիում և Սպիտակում• Շարունակվում են Գառնի-Լանջազատ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները:• ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ• Գառնիի տաճար և Գեղարդ վանական համալիր տանող ավտոմոբիլային ճանապարհի սողանքային գոտով հատվածը կվերականգնվի• Սևան քաղաքում արդեն գործում է հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական կենտրոն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն