• Armenianeconomy.com

Գործարար միջավայրի բարելավման աշխատանքները շարունակվում են

08 ապրիլի 2021 | Տնտեսություն | Цитата

ՀՀ կառավարությունը ապրիլի 8-ի նիստում հաստատել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։

Նախագծով առաջարկվող մի շարք դրույթներ կարող են ունենալ կարևոր կիրառական նշանակություն Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավական մեխանիզմների ճկունության ավելացման, փոքր բաժնետերերի (ներդրողների) իրավունքների պաշտպանության տեսանկյունից և միտված են մասնավոր հատվածի կողմից բարձրաձայնված խնդիրների լուծմանը։

Առավել կարևոր փոփոխությունները ստորև՝

Եթե գործող կարգավորումների համաձայն՝ առկա է ընկերությունների կողմից միայն արտոնյալ բաժնետոմսերի տարբեր դասերի թողարկման հնարավորություն, ապա Նախագծով առաջարկվում է ներդնել հասարակ (սովորական) բաժնետոմսերի դասակարգում ևս։ Նման պարագայում հնարավոր կլինի հասարակ բաժնետոմսերի տարբեր դասերի թողարկման միջոցով բաժնետերերին տրամադրել տարբերվող իրավունքներ, սահմանել տարբեր դասերի բաժնետոմսերի՝ միմյանցից տարբերվող անվանական արժեքներ, ժողովում քվեարկելու ձայնի տարբերվող իրավունքներ։ Այսպիսի առաջարկը հիմնված է առաջադեմ կարգավորումներ ունեցող երկրների փորձի վրա և, ի թիվս հնարավոր այլ բարենպաստ ազդեցությունների, կարող է ունենալ կարևոր նշանակություն վենչուրային ներդրումային ֆոնդերի և «հրեշտակ ներդրողների» կողմից սկսնակ ընկերություններում ներդրումների կատարման համար։
Աշխատակիցների բաժնետիրացումը, գործող օրենսդրության համաձայն, հնարավոր է շատ խիստ կարգավորումների կիրառմամբ և միայն հետգնված բաժնետոմսերի հաշվին։ Վերջին տարիներին տարբեր երկրներում լայն տարածում է ստացել աշխատակիցների բաժնետիրացման ծրագրերի կիրառումը («restricted stock units»)։ Աշխատանքի դիմաց աշխատողներին ընկերության բաժնետոմսերով պարգևատրելու ինստիտուտը բավականին տարածված գործիք է, որը հնարավորություն է տալիս խրախուսելու աշխատակիցներին և կանխել աշխատուժի արտահոսքը, ինչն էլ, իր հերթին, կարող է անուղղակիորեն կանխել մասնագիտական արտագաղթը Հայաստանից։ Նախագծով առաջարկվում է ընկերության աշխատակիցների բաժնետիրացման ճկուն համակարգի ներդրում։ Համաձայն առաջարկվող կարգավորումների՝ աշխատակիցներին տրամադրվող բաժնետոմսերը կամ ածանցյալ ֆինանսական գործիքները Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի իմաստով կդիտարկվեն որպես աշխատողներին տրամադրվող խրախուսման միջոցներ։
Նախագծով առաջարկվում է փոփոխել երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո բացասական սեփական կապիտալ (զուտ ակտիվների արժեք) ունեցող ընկերությունների պարտադիր լուծարման օրենսդրական պահանջը։ Մասնավորապես՝ ըստ Նախագծի նման դեպքում ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից կարող է ընդունվել հիմնավորված և պատճառաբանված որոշում ընկերության գործունեությունը շարունակելու մասին։ Առաջարկվող փոփոխությունը հատկապես կարևոր է դեռևս ֆինանսների ակտիվ ներգրավման փուլում գտնվող և նվազագույն կենսունակ արտադրանք մշակող սկսնակ ձեռնարկությունների անխափան գործունեության ապահովման համար։
Գործող օրենքի 40-րդ հոդվածի համաձայն՝ առանց ապահովման պարտատոմսերի թողարկումը թույլատրվում է ընկերության պետական գրանցումից առնվազն երեք տարի հետո և պայմանով, որ սահմանված կարգով հաստատված լինեն ընկերության առնվազն երկու տարեկան հաշվեկշիռները:  Այս սահմանափակման արդյունքում մի շարք նորաստեղծ ընկերություններ զրկվում են Հայաստանում թողարկվող պարտատոմսերի միջոցով ֆինանսավորում ներգրավելու հնարավորությունից, քանի որ սովորաբար նման ընկերությունները չունեն բավականաչափ ակտիվներ պարտատոմսերի ապահովում տրամադրելու համար: Նախագծով առաջարկվող ազատական մոտոցման ընդունումը կնպաստի տարբեր ֆինանսական գործիքների թողարկմանը և դրանց միջոցով ֆինանսական միջոցների ներգրավմանը։
Գործող կարգավորումների համաձայն՝ ընկերության կոտորակային բաժնետոմսերի գոյությունը բացառված է։ Կորպորատիվ գործողությունների (օրինակ՝ բաժնետոմսերի համախմբում) արդյունքում առաջացող կոտորակային բաժնետոմսերը ենթակա են պարտադիր հետգնման ընկերության կողմից։ Նշված կարգավորումը թե´Հայաստանում և թե´ միջազգային պրակտիկայում առաջացրել է մինորիտար (փոքր) բաժնետերերի իրավունքների պաշտպանության էական խնդիրներ։ Նախագծով առաջարկվում է ներդնել կոտորակային բաժնետոմսերի ինստիտուտը, ինչը խոշոր բաժնետերերին կզրկի բաժնետոմսերի պարտադիր հետգնման կարգավորումների չարաշահման օրենսդրական խթանից։
Միևնույն ժամանակ, Նախագծով առաջարկվում է ներդնել խոշոր ներդրողների (95 և ավել տոկոս քվեարկելու ձայնի իրավունք ունեցող) կողմից ընկերության բաժնետոմսերի պարտադիր վաճառքի պահանջի ներկայացման իրավունքը («squeeze out») և պարտադիր գնման պահանջի իրավունքը («sell out»)։ Նշված ինստիտուտների ուսումնասիրությունը վկայում է, որ բաժնետոմսերի պարտադիր վաճառքի պահանջի իրավունքը նպատակ է հետապնդում բարձրացնելու բաժնետիրական ընկերության կառավարման և գործունեության արդյունավետությունը և պայման հանդիսանալ արդյունավետ տնտեսական գործունեություն իրականացնելու համար:  
Ներկայումս ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 50 տոկոսը չգերազանցող գույքին առնչվող խոշոր գործարքներ կնքելու վերաբերյալ որոշման ընդունումը վերապահված է ընկերության տնօրենների խորհրդին։ Հիմք ընդունելով միջազգային փորձը՝ Նախագծով նաև առաջարկվում է ազատականացնել ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված խոշոր գործարքների կարգավորումները։
Ընկերության հիմնադրման պահին տեղաբաշխված բաժնետոմսերի վճարված լինելու պահանջը առաջարկվում է փոխարինել ընկերության հիմնադրման մասին որոշմամբ կամ պայմանագրով կամ կանոնադրությամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան ընկերության պետական գրանցման պահից` երեք ամսվա ընթացքում դրանց դիմաց վճարելու պարտականությամբ։
Նախատեսվում է նաև որոշակիորեն ազատականացնել և ավելի ճկուն դարձնել ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի, տնօրենների խորհրդի և գործադիր մարմնի լիազորությունների պատվիրակման հնարավորությունները։

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• ՏՄՊՊՀ-ն մեկնարկում է տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող առանձին հարցերի վերաբերյալ հրապարակումների շարք• Պետությունը բիզնեսին ժամկետանց պարտք չունի. աշխատատեղերի թիվն ավելացել է ավելի քան 85 հազարով• Մենաշնորհներ և բիզնեսում «փայ մտնելու» խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան• 2021թ. ապրիլի հարկային եկամուտները կազմել են 180 մլրդ դրամ, ինչը մեկ ամսվա կտրվածքով պատմական ռեկորդ է Հայաստանի համար• Օրենսդրական փոփոխություններով կառավարությունն ակնկալում է բարելավել դիրքերը ՀԲ «Գործարարություն 2022» զեկույցում• Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդներ ենք սահմանում. Նիկոլ Փաշինյան• Առաջին անգամ մշակվել է կոշտ թափոնների կառավարման մոդելավորման ծրագրային համակարգ• ԿԲ նախագահը ՀՀ-ում որոշ ապրանքների գների աճը կապեց նաև համաշխարհային շուկայում նկատվող գնաճի հետ• ՀՀ ներդրումային միջավայրը գրավիչ դարձնելու համար Թունյանը կարևորում է հարկային դաշտի բարելավումը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն