• Armenianeconomy.com

Արման Խոջոյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է․քննարկվել են գյուղոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Պատվիրակության կազմում են Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, Մտավոր սեփականության գործակալության պետի պաշտոնակատար Քրիստինե Համբարյանը և Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը։ Այցի ընթացքում հայկական պատվիրակությանն ուղեկցում է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը։

Այցի շրջանակում ապրիլի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությանն ընդունել է Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Օթար Շամուգիան։

Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանի Գինու ազգային գործակալության նախագահ Լևան Մեխուզլան, Վրաստանի էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։

Հանդիպման նպատակն էր Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեության նախարարի տեղակալի հետ քննարկել տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև գտնել Վրաստանի տարածքով Հայաստանից դեպի այլ  երկրներ կոնյակի սպիրտ և գինի տեղափոխելու ընթացքում առաջացող, այդ թվում՝ մակնշմանն առնչվող խնդիրների լուծման ուղիները:

Հաշվի առնելով խաղողի բերքահավաքը և վերամշակումը վերահսկելու հարցում Վրաստանի փորձը՝ օրակարգային թեմաներից էր նաև այս ուղղությամբ վերահսկման մակարդակը բարձրացնելու նպատակով համատեղ մեխանիզմների մշակումը:

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ Մսխալի, Սապերավի և Ռքածիթելի խաղողի սորտերի փոխադրման ընթացքում խնդիրների վերացման վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում խաղողի Կախեթ տեսակի արտադրությանն ու Վրաստանում Կախեթի աշխարհագրական անվանմանը։ Այս խնդրի առնչությամբ կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Վրաստանի Կախեթի տեղանվան պահպանման և, միաժամանակ, Հայաստանում արտադրվող Կախեթ խաղողի սորտի գինիների անխոչընդոտ վաճառքի հնարավորությունը։

Ապրիլի 6-ին հայկական պատվիրակությանն ընդունել է Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեության նախարար Լևան Դավիթաշվիլին։ Հանդիպմանը քննարկվել է գյուղոլորտի տարբեր ճյուղերում երկկողմ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համատեղ ջանքերով քայլեր ձեռնարկել տարանցիկ գոտում իրականացվող ստուգումները դյուրացնելու ուղղությամբ։ Այս համատեքստում, ավելորդ խոչընդոտներից խուսափելու նպատակով, զրուցակիցները դիտարկել են նաև Վրաստանի տարածքով փոխադրումների կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը նախապես պատրաստելու հնարավորությունը։

Արծարծվել են խաղողի արժեշղթայի վերահսկողությանը, գինու կադաստրի ստեղծմանը, ֆերմերների ռեգիստրացիոն համակարգի ներդրմանը, ոռոգման արդիական համակարգերի կիրառմանն առնչվող և մի շարք այլ հարցեր։

Այցի ընթացքում հայկական պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի Գինու ազգային գործակալություն, որտեղ քննարկվել են խաղողագործության և գինեգործության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։

Գյուղատնտեսության ոլորտում փորձի փոխանակման նպատակով առաջիկայում նախատեսվում է վրացական պատվիրակության այցը Հայաստան


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մեկնարկել է «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2021» մրցույթի հայտագրումը• Տեղի է ունեցել «Հայաստան՝ աջակցություն հակամարտությունից տուժած ընտանիքներին» ծրագրի հանրային քննարկումը• ԵԱՏՄ անդամ երկրներում մեկնարկել է ձեռնարկատիրության աջակցության նոր ծրագիր• Ռուսաստանյան, չինական, արաբական ընկերությունները հետաքրքրված են ՀՀ-ի վերականգնվող էներգետիկայի շուկայով• Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և ՀՀ Կառավարության համագործակցության շրջանակում գումար կհատկացվի արցախահայության աջակցության ծրագրերին• Նախարարի տեղակալ Վ․ Տերտերյանը մասնակցել է «Հայաստանում ՏԻՄ-երի ֆիսկալ ինքնավարության և ֆիսկալ կարողությունների բարձրացում» թեմայով տեսակոնֆերանսին• Հայաստանն ու Ղազախստանը կարևորել են Երևան-Նուր-Սուլթան-Երևան ուղիղ ավիաչվերթի վերաբացումը• «Արդյունաբերությունը ԵԱՏՄ տնտեսական համակարգի շարժիչ ուժերից է». Նիկոլ Փաշինյանի ելույթը Կազանում• «Մաջիդ Ալ Ֆութաիմ Գրուպ, Քարֆուր Հայաստանը» կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում․ Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել գլխավոր տնօրեն Վաչե Արսենի հետ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն