• Armenianeconomy.com

17-րդ միջոցառման շրջանակներում 61 ընկերություն դրամաշնորհ կստանան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերսկսել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակներում դրամաշնորհների տրամադրման գործընթացը։

Մարտի 17-23-ը տեղի ունեցավ նախագծերի ներկայացման փուլը, որի ընթացքում վերանայվեց նորարարական 23 գաղափար և կայացած ընկերությունների 38 հայտ։
Նորարարական գաղափարների անվանակարգում հաղթող ընկերությունների թվում է «Քայլտեք»-ը, որի ներկայացրած սարքը՝ էկզոկմախքը, նոր խոսք է վերականգնողական բժշկության բնագավառում։ Գաղափարը ծնվել է Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Մասնագիտությամբ կինեզիոլոգ Դավիթ Արսենյանը որոշել է օգնել ողնուղեղային և գանգուղեղային վնասվածք ստացած զինվորներին և հիմնել է ընկերություն, որը զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար վերականգնողական սարքավորումների արտադրությամբ։

Առաջին մոդելն արդեն փորձարկվել է։ Ներկայիս սարքը ավելի նորացված, հզորացված ու կատարելագործված կլինի, հնարավորություն կտա քայլքի ժամանակ նույնիսկ հավասարակշռություն պահել։ Դրամաշնորհի օգնությամբ հույս ունեն, որ կարճ ժամանակում նոր սարքն արդեն կկիրառվի։

Էկզոկմախքում ներդրված է սեփական նախագծման կառավարման ծրագրային ապահովումը, որը կիրառվում է բոլոր տեսակի շարժիչներում։ Սարքի 6 հանգույցները պտտվելով՝ ստեղծում են իրական քայլքի վիճակ, որն ապահովում է անշարժ հոդերի էլաստիկությունը։

Կայացած ընկերությունների դրամաշնոհների հայտատուների թվում էր «Ինստիգեյթ ռոբոտիքս»- ը յուրատեսակ ծրագրով՝ նախատեսված կանխելու անտառային հրդեհները և ծառահատումները։ Սարքը կարողանում է տեղորոշել կտրող սարքերի ձայնը, ֆիքսել ծուխը, տարածքը նկարում և ուղարկում է իրավիճակային կենտրոն։

Սարքը բազմաֆունկցիոնալ է. կարող է տեղեկություններ ուղարկել նաև տվյալ տարածքի եղանակի՝ ջերմաստիճանի, քամու արագության, տեղումների վերաբերյալ։ Կարող է կիրառվել նաև պաշտպանական նպատակներով, որն առայժմ նախագծային փուլում է։ 30-250մ բաց տարածությունում տեղադրելու պարագայում այն կարող է ֆիքսել շարժումը և իրավիճակը փոխանցել կառավարման կենտրոն։ Լիցքավորվում է արևի էներգիայով և առանց միջամտության, ինքնավար աշխատում է հինգ տարի։

Նշենք, որ պատերազմական գործողությունների պատճառով 17-րդ միջոցառման գործընթացը սառեցվել էր, միջոցառման համար նախատեսված ֆինանսական միջոցները վերադարձվել էր ՀՀ պետական բյուջե։

ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 11-ի համապատասխան որոշմամբ՝ 2021թ. ՀՀ պետական բյուջեից կրկին միջոցներ է հատկացվել 17-րդ միջոցառման ֆինանսավորման համար։

hti.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեղեկատվական տեխնոլոգիաներ
• Կկայանա «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» խորագրով ֆորումը• ԵԱՏՄ անդամ երկրներում մեկնարկել է ձեռնարկատիրության աջակցության նոր ծրագիր• Հայկ Չոբանյան․ «Պետք է փոխել մոտեցումները և նոր արագությամբ շարժվել առաջ»• Այց «Ինժեներական քաղաք»․ վերականգնվելու է Հայաստանի երբեմնի արդյունաբերական երկիր լինելու հեռանկարը• Հայկական տեխնոընկերությունները՝ ExpoElectronica միջազգային ցուցահանդեսին• Հայկ Չոբանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար• ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջիկա տարիներին առնվազն 20,000 նոր մասնագետների կարիք կլինի• Հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի(ՌԷՊ) «X-100» կայան• Հակոբ Արշակյանը հանդիպել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն