• Armenianeconomy.com

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի N N 403-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին » ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի N 403-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչել, պայմանավորված այն հանգամանքով, որ որոշմամբ կարգավորվող իրավահարաբերությունները դուրս են Կառավարության իրավասությունների շրջանակից:Կարգավորման առարկա հանդիսացող իրավահարաբերությունները իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանվելու են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 403-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 36-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի «Կուսակցության ֆինանսական  միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև  գույքի մասին  հաշվետվության  հրապարակման և ներկայացման կարգը  և հաշվետվության ձևը  սահմանելու մասին» N 403-Ն որոշումը։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կուսակցության ֆինանսական միջոցների, աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև  գույքի մասին տարեկան հաշվետվության ձևը և դրա լրացման կարգը սահմանող իրավական ակտն ուժի մեջ  մտնելու օրվանից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՎԱՐՉԱՊԵՏ                                                          ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ   ԱՊՐԻԼԻ 20-Ի N 403-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի   ապրիլի 20-ի N 403-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը (այսուհետ նաև՝ Նախագիծ) պայմանավորված է 2020 թվականի դեկտեմբերի 29-ին ընդունված՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-1-Ն սահմանադրական օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք) իրականացված փոփոխություններով:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2017 թվականի ապրիլի 20-ին ընդունվել է «Կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգը և հաշվետվության ձևը սահմանելու մասին»  N 403-Ն որոշումը: Սույն որոշմամբ սահմանվել են կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների, ծախսերի և գույքի մասին հաշվետվությունը  հրապարակելու և ներկայացնելու կարգը, ինչպես նաև հաշվետվության ձևը: Օրենքով 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կատարվել է փոփոխություն «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածում և սահմանվել է, որ կուսակցությունների կողմից վերոնշյալ հաշվետվությունները ներկայացվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (այսուհետ նաև՝ Հանձնաժողով): Ըստ այդմ, Օրենքով սահմանվել է, որ նշված հաշվետվության ձևը և դրա լրացման կարգը սահմանում է Հանձնաժողովը: Հարկ է նշել, որ Օրենքի անցումային դրույթներում սահմանվել է, որ կուսակցությունները 2021 թվականի իրենց տարեկան հաշվետվությունները 2022 թվականին ներկայացնելու են արդեն իսկ փոփոխված կարգով։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել Կառավարության կողմից ընդունված հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգը և հաշվետվության ձևը սահմանելու մասին 2017 թվականի  ապրիլի 20-ի N 403-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու, պայմանավորված այն հանգամանքով, որ որոշմամբ կարգավորվող իրավահարաբերությունները դուրս են Կառավարության իրավասությունների շրջանակից:

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված 2017 թվականի ապրիլի 20-ի N 403-Ն որոշումը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում 2020 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՕ-1-Ն սահմանադրական օրենքով ամրագրված փոփոխություններից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի կիրարկումը:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Քննարկվել են բիզնեսի համար կառուցապատման հեշտացման աշխատանքները• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011Թ. ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Արձակուրդ՝ մինչև աշխատանքի 6 ամիսը լրանալը, տուժանք՝ աշխատողին արձակուրդ չտրամադրելու դեպքում․ ի՞նչ է առաջարկվում նոր փոփոխություններով• ՀՀ-ն ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀԱՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Ի՞նչ անել, եթե քաղաքացին համաձայն չէ բժշկասոցիալական փորձաքննության որոշման հետ• Ո՞ւմ և ի՞նչ չափով է վճարվում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն