• Armenianeconomy.com

ՊԵԿ-Ը ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

05 ապրիլի 2021 | Սպասարկում | Цитата

Հաշվի առնելով վերջին օրերին հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին հուզող խնդիրների վերաբերյալ հանրային հարթակում ծավալվող քննարկումները, մասնավորապես՝ Ռեստորանների հայկական միության բարձրաձայնած մտահոգությունները` Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամություն է հայտնում կազմակերպել ևս մեկ հանդիպում ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ:

Նկատի ունենալով, որ հանրային սննդի ոլորտում գործունություն իրականացնող տնտեսվարողների մոտ դեռևս առկա են ՊԵԿ-ի կողմից իրականացվող հսկողական աշխատանքների մասով մտահոգություններ, լիարժեք փոխըմբռնման հասնելու նպատակով բաց քննարկման հարթակը ևս մեկ հնարավորություն է համատեղ ի մի բերել և գույքագրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը: 

Գործընկերային մթնոլորտում տնտեսվարողների հետ նախաձեռնվող լրացուցիչ այս հանդիպմանը Կոմիտեն ակնկալում է, որ կվերհանվեն հուզող բոլոր խնդիրները և լուծումներ կգտնվեն՝ ի շահ ոլորտի զարգացման ու ՀՀ օրենսդրության լիարժեք պահպանման: 

Հանդիպումը նախատեսվում է կազմակերպել ապրիլի 7-ին՝ ժամը 14.30-ին, ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում: ՊԵԿ-ն ակնկալում է ակտիվ մասնակցություն և կառուցողական քննարկում:

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Սպասարկում
• 2021 թվականին 3120 անձի տրամադրվել է 6385 աջակցող միջոց. ինչպես և ուր դիմել• 424 ընտանիք 2021 թ․ ընթացքում օգտվել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերից• Նախատեսվում է ստեղծել Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե• Գործարարները կստանան անվճար խորհրդատվական աջակցություն հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ• Տեղեկատվություն ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների համար• Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար ավտոմեքենաների համար• Վարչական շրջանների աշխատակազմերի ուժերով 2020-ին տասնյակ բակեր վերադարձվեցին բնակիչներին• «Սանիթեք»-ն ընդդեմ Հայաստանի պահանջ կներկայացնի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն• Կարասը կորպորատիվ հաճախորդներին հարմար ու հատուկ առաջարկ ունի

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն