• Armenianeconomy.com

«Սոցիալական խնդիրների վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը համարժեք չի կարող համարվել այն աղետին, ինչի հետ բախվել են արցախցիները»․ Մեսրոպ Առաքելյան

01 ապրիլի 2021 | Արցախ | Цитата

Այսօր ԱԳՆ-ում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված արցախահայության առջև ծառացած հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման ուղղությամբ միջազգային գործընկերների ներգրավման նպատակով մարդասիրական կոչի ազդարարմանը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Ելույթում Մեսրոպ Առաքելյանը ցավով փաստել է, որ սոցիալական խնդիրների վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը համարժեք չի կարող համարվել այն աղետին, ինչի հետ բախվել են արցախցիները․ «Ժամանակակից աշխարհում նման փոքր տարածքում 1․5 ամիս տևած ռազմական ագրեսիան հանգեցրել է աղետալի հետևանքների, որն առաջին հերթին պատվով հաղթահարել են հենց արցախցիները՝ պատրաստակամություն հայտնելով օր առաջ վերադառնալ իրենց ծննդավայր»։

Նախարարը նշել է, որ այն իրողությունը, որ միջազգային օգնության շատ փոքր մասն է հասանելի տուն վերադարձած արցախցիներին, այլևս ընդունելի չէ, քանի որ այդ մարդիկ ունեն կենսական կարիքներ, որոնք պետք է հոգալ համատեղ ջանքերով:

Մեսրոպ Առաքելյանը կոչ է արել, որ միջազգային հումանիտար օգնությունը հասանելի լինի բոլոր արցախցիների համար՝ անկախ նրանց բնակության վայրից:

«Այսօր մենք կարիք ունենք շարունակելու աջակցությունն՝ Արցախում ապահովելով այդ անձանց կյանքի որակի բարձրացումը։ Անկախ քաղաքական նախասիրություններից և դիրքորոշումից, մեկ բան ակնհայտ է՝ արցախցիներն ապրում են իրենց ծննդավայրում, ապրում են իրենց հայրենիքում և շարունակելու են ապրել այնտեղ, և միջազգային հանրության աջակցության թիրախը պետք է լինի ոչ թե տարածքն, այլ մարդը՝ որպես բարձրագույն արժեք։ Հետևաբար, կոչ եմ անում՝ վերաիմաստավորել բոլորի առաքելությունը,  ջանքերը ծառայեցնել մարդուն՝ հանուն խաղաղ և բարեկեցիկ կյանքի»,-նշել է նախարարը։

mlsa.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Արցախ
• Արտակ Բեգլարյանը բարերար Ալեք Բաղդասարյանի հետ քննարկել է սոցիալական ու կրթական մի շարք նախագծեր• 10 տարվա ընթացքում տարեկան մինչև 10 մլրդ դրամ աջակցություն՝ Արցախին• Կառավարությունը 7,5 մլրդ դրամ հատկացրեց արցախցիներին ապրիլ ամսվա 68 հազարական դրամի աջակցությունն ապահովելուն• Արցախի նախագահը հաստատել է բուսաբուծության համալիր զարգացման ծրագիրը. սուբսիդավորում, անհատռույց ֆինանսների տրամադրում• Ավելի քան 31000 տեղահանված արցախցի ֆինանսական աջակցություն է ստացել ՀՀ կառավարությունից• Արցախի խորհրդարանում շրջանառվում է ռուսերենին պաշտոնական և ոչ թե պետական կարգավիճակ տալու օրինագիծ• ՄԱԿ-ն աջակցություն է տրամադրում Արցախից տեղահանված անասնապահներին․ էկոնոմիկայի նախարարության անասնաբույժները սկսել են կենդանիների այս տարվա պատվաստումները• Ավելի քան 7 հազար արցախցի երեխաներ կրթությունը շարունակում են Հայաստանի դպրոցներում• Արցախում պետությունը գործատուներին կփոխհատուցի վարձու աշխատողների եկամտահարկը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն