• Armenianeconomy.com

«Այս տարի կունենանք աշխատանքային օրենսդրության խախտումներին արձագանքող կատարելագործված համակարգ»․ Ռուբեն Սարգսյան

01 ապրիլի 2021 | Տնտեսություն | Цитата

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն առցանց ձևաչափով մասնակցել է «Միասին աջակցենք Հայաստանում իրավունքների պաշտպանությանը» ծրագրի քննարկմանը։

Հանդիպման ընթացքում մասնակիցները կարևորել են Հայաստանում աշխատանքային իրավունքների ու արտադատական համակարգի ներդրման անհրաժեշտությունը։

«Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը մեր օրակարգային հարցերից է։ Այս տարվա հուլիսից կունենանք աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ գործող վերահսկողական և աշխատանքային օրենսդրության  խախտումներին արձագանքող կատարելագործված համակարգ, որի արդյունավետ գործունեությունը կնպաստի աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությանը»,- նշել է Ռուբեն Սարգսյանը։

Անդրադառնալով աշխատանքային իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ընդլայնմանը՝ նախարարի տեղակալը նշել է, որ ներկայումս ուսումնասիրվում է Լիտվայի աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգը։ Ռուբեն Սարգսյանը հույս է հայտնել, որ համակարգի ներդրումը կնպաստի Հայաստանում աշխատանքային վեճերի արագ և արդյունավետ լուծմանը։

ԱՄԿ-ի ներկայացուցիչները խոսել են ծրագրի շրջանակում հասցեական խորհրդատվության, անհրաժեշտ գործիքների տրամադրման ու աշխատաշուկայի ինստիտուտների իրավական համապատասխանությունն ապահովող ռազմավարական համակարգի կայացման մասին: Կարևորվել է նաև ԱԱՏՄ-ի համար կազմակերպական կառուցվածքի և գործառնական ընթացակարգի ու դեպքերի վարման էլեկտրոնային համակարգի  (ԴՎԷՀ) ներդրումը։

mlsa.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• ՊԵԿ-Ը ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ԴԵՊՔ• ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի հարկային պարտավորություններից խուսափելու դեպք• Վահան Քերոբյանն ընդունել է պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին• ՏՄՊՊՀ-ն մեկնարկում է տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող առանձին հարցերի վերաբերյալ հրապարակումների շարք• Պետությունը բիզնեսին ժամկետանց պարտք չունի. աշխատատեղերի թիվն ավելացել է ավելի քան 85 հազարով• Մենաշնորհներ և բիզնեսում «փայ մտնելու» խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան• 2021թ. ապրիլի հարկային եկամուտները կազմել են 180 մլրդ դրամ, ինչը մեկ ամսվա կտրվածքով պատմական ռեկորդ է Հայաստանի համար• Օրենսդրական փոփոխություններով կառավարությունն ակնկալում է բարելավել դիրքերը ՀԲ «Գործարարություն 2022» զեկույցում• Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդներ ենք սահմանում. Նիկոլ Փաշինյան

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն