• Armenianeconomy.com

«Լիզինգի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման կարգը հաստատելու մասին»

Պետական գույքի լիզինգի կիրառմամբ օտարման գործընթացի կանոնակարգում։

 ԼԻԶԻՆԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի  677-րդ հոդվածը և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է՝ 

Սահմանել լիզինգի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքի օտարման կարգը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, մասնագիտացված կազմակերպության(ների) և (կամ) բանկ(եր)ի ներկայացուցիչների (իրենց համաձայնությամբ) (այսուհետ՝ լիզինգատու) մասնակցությամբ նախապատրաստել և հաստատել լիզինգի կիրառմամբ օտարման ենթակա Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքի առուվաճառքի պայմանագրի օրինակելի ձևը,

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, հաստատել լիզինգի կիրառմամբ օտարման ենթակա Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքի հաշվառման գրանցամատյանի ձևը:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, որպես պիլոտային ծրագրի իրականացում, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել լիզինգի կիրառմամբ օտարման ենթակա պետական սեփականություն հանդիսացող անվազն 3 միավոր անշարժ և 1 միավոր շարժական գույքի օտարման վերաբերյալ Հայաստանի Հանարապետության կառավարության որոշման նախագիծ,

2) լիզինգի կիրառմամբ օտարման ենթակա գույքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ներառում է սույն որոշման հավելվածով սահմանված ձևերի տեղեկատվությունը, մասնավորապես՝ գույքի անվանումը, գտնվելու վայրը, ընդհանուր մակերեսը, սպասարկման համար հատկացված հողատարածքը, սեփականության և (կամ) օգտագործման իրավունքի գրանցման վկայականի համարը (անշարժ գույքի դեպքում), թողարկման և շահագործման ժամկետը (շարժական գույքի դեպքում), գնահատված արժեքը, գնահատված արժեքի նկատմամբ օտարման գնի նվազագույն սահմանը, կանխավճարի չափը և վճարման ժամկետները և այլ տեղեկությունները,

3) լիզինգի կիրառմամբ օտարման ենթակա գույքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկատվությունը հայտարարության տեսքով 10-օրյա ժամկետում տեղադրել Կոմիտեի պաշտոնական կայքում ու www.azdarar.am կայքում։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

.....................   ..... – ի N ..... - Ն որոշման

Կ Ա Ր Գ

 ԼԻԶԻՆԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ

Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքի լիզինգի կիրառմամբ օտարման հետ կապված հարաբերությունները:
Սույն կարգին համապատասխան լիզինգի առարկա է հանդիսանում սույն կարգի 3-րդ կետով սահմանված չափորոշիչներին համապատասխանող՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող անշարժ և շարժական գույքը (այսուհետ՝ գույք), որոնց վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում են համաձայն NN 1 և 2 ձևերի:
Սույն կարգով լիզինգի կիրառմամբ օտարման ենթակա գույքի ընտրությունն իրականացվում է ելնելով հետևյալ չափորոշիչներից՝
1) լիզինգի կիրառմամբ օտարման ենթակա անշարժ գույք կարող է համարվել միայն առանձնացված անշարժ գույքը կամ ընդհանուր անշարժ գույքից առանձնացված անշարժ գույքը, որը չի հանդիսանում այլ անձանց հետ ընդհանուր բաժնային սեփականություն,

2) Ձև N 1-ում ներառված անշարժ գույքի գնահատված արժեքը չի կարող լինել 50 միլիոն դրամից պակաս, իսկ Ձև N 2-ում ներառված շարժական գույքի գնահատված արժեքը՝ 10 միլիոն դրամից պակաս:

Սույն կարգով լիզինգի կիրառմամբ օտարման ենթակա գույքի առուվաճառքի պայմանագրով (այսուհետ՝ պայմանագիր) լիզինգատու կարող է լինել բանկը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ունեցող մասնագիտացված կազմակերպությունը (այսուհետ՝ լիզինգատու):
Lիզինգի կիրառմամբ օտարման ենթական գույքի առուվաճառքի պայմանագրով գույքը տիրապետող և օգտագործող սուբյեկտներ կարող են հանդիսանալ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև ֆիզիկական անձինք (այսուհետ՝ լիզինգառու):
Լիզինգի կիրառմամբ գույք կարող է տրամադրվել, եթե՝
1) առկա է տվյալ գույքի վերաբերյալ լիզինգի միջոցով օտարման ենթակա գույքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը,

2) առկա է սույն կարգի 10-րդ կետին համապատասխան հայտ ներկայացրած լիզինգատուի կողմից ներկայացված գույքի գնման վերաբերյալ գրավոր առաջարկությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն հետևյալ պահանջների և պայմանների կատարման՝

ա. գույքի օտարման առաջարկվող գնի մասին.

բ. գույքի օտարման գնից 5 տոկոսի չափով վճարման ենթակա կանխավճարի չափի կատարման պարտավորության մասին.

գ. ապահովագրություն նախատեսելու դեպքում տեղեկատվություն՝ ապահովագրության պայմանների մասին.

ե. գույքի օտարման վճարման ժամկետների մասին:

Լիզինգի կիրառմամբ գույքի օտարման համար լիզինգառուն համաձայն N 3 ձևի հայտ է ներկայացնում պետական գույքի կառավարման կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե)։
8. Կոմիտեն սույն կարգի 7-րդ կետում նշված հայտը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում լիզինգառուի կողմից ներկայացված հայտը բավարարելու կամ մերժելու մասին: Ընդ որում, ներկայացված հայտը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 6-րդ կետով սահմանված պահանջներին:
9. Լիզինգի կիրառմամբ օտարման ենթակա գույքի վերաբերյալ լիզինգառու(ներ)ի կողմից սույն կարգի 7-րդ կետով սահմանված հայտ(եր)ը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեն հայտ(եր)ով ներկայացված տեղեկատվությունը հրապարակում է իր պաշտոնական կայքում և azdarar.am կայքում:
Միևնույն գույքի համար հրապարակելուց հետո 20-օրյա ժամկետում, եթե Կոմիտե են ներկայացվել ՝
1) մեկից ավելի հայտեր, ապա լիզինգի կիրառմամբ գույքի օտարման լիզինգատու է ընտրվում այն բանկը, որը համապատասխան գույքի դիմաց առաջարկել է վճարել ամենաբարձր գինը:

2) մեկից ավելի հայտեր և լիզինգատուների կողմից առաջարկվել է նույն մեկնարկային գինը, ապա Կոմիտեն տվյալ լիզինգատուների հետ վարում է գնային առաջարկների վերաբերյալ համատեղ բանակցություններ, որոնց արդյունքում ընտրվում է ամենաբարձր գին առաջարկած լիզինգատուն։

11. Կոմիտեն՝ լիզինգատուի և լիզինգառուի հետ փոխհամաձայնեցված՝ լիզինգի կիրառմամբ կազմված պայմանագրի նախագծի հիման վրա մեկամսյա ժամկետում նախապատրաստում է լիզինգի կիրառմամբ գույքի օտարման թույլտվություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը և օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քննարկմանը:
Լիզինգի կիրառմամբ օտարման ենթակա գույքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝
անշարժ գույքի անվանումը, գտնվելու վայրը, ընդհանուր մակերեսը և սպասարկման համար հատկացված հողատարածքի մակերեսը շահագործման հանձնվելու տարեթիվը, իսկ շարժական գույքի դեպքում՝ գույքի անվանումը, բնութագիրը և թողարկման տարեթիվը, տրանսպորտային միջոցի դեպքում՝ տեխնիկական անձնագրի համարը, տեղեկանք՝ տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի վերաբերյալ, գրություն կամ տեղեկանք անշարժ կամ շարժական գույքը գրավի կամ արգելանքի առարկա չհանդիսանալու մասին, գույքի գնահատված շուկայական արժեքը, կանխավճարի չափը, վճարման ժամկետները և օտարման ենթակա գույքի նվազագույն գնման  գինը։
լիզինգատուի անվանումը,
լիզինգառուի տվյալները (իրավաբանական անձանց համար՝ պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատերի և ֆիզիկական անձանց համար՝ անձնագրի կամ նույնականացման քարտի համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը)։
13. Լիզինգի կիրառմամբ գույքի օտարման թույլտվություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունելուց հետո20 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է օրինակելի ձևին համապատասխանող եռակողմ պայմանագիր՝ Կոմիտեի, լիզինգատուի և լիզինգառուի միջև՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:
14. Կոմիտեն՝ տվյալ տարվա մինչև դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում հաշվետվություն լիզինգի կիրառմամբ գույքի օտարման պիլոտային ծրագրի իրականացման արդյունքների և առաջարկություն դրա հետագա կիրառելության վերաբերյալ:

«ԼԻԶԻՆԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը
«Լիզինգի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ  կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետական գույքի կառավարման հայեցակարգը հաստատելու մասին» N 1834-Լ որոշման N 7 հավելվածի 2-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Լիզինգի կիրառմամբ ՀՀ պետական սեփականություն համարվող գույքի օտարման գործընթացի կազմակերպմանն ուղղված առաջարկությունների և անհրաժեշտ իրավական ակտերի մշակման համար պետական գույքի կառավարման կոմիտեն  (այսուհետ՝ Կոմիտե) ուսումնասիրել է լիզինգի կիրառման միջազգային փորձը և այդ հարաբերությունների վիճակը Հայաստանի Հանրապետությունում: Մասնավորապես, բազմակողմանի քննարկվել են հետևյալ խնդիրները.

անշարժ գույքի բնագավառում լիզինգի էությունը՝ դրա կիրառման առանձնահատկությունները,
անշարժ գույքի լիզինգի կիրառման տնտեսական արդյունքները,
լիզինգի առարկայի և լիզինգի պայմանագրի առանձնահատկությունները,
առանձնացնել լիզինգային հարաբերություններ իրականացնող սուբյեկտների կազմը,
լիզինգային ծառայությունների մատուցման միջազգային փորձի հիման վրա բացահայտել լիզինգի զարգացման խոչընդոտները և այդ խոչընդոտները վերացնելու ճանապարհները:
Ուսումնասիրության արդյունքում ընդունելի համարվեց ներկայացվող որոշման նախագիծը, որը համարվում է պիլոտային ծրագիր, հավանության դեպքում այն կդառնա հետագայում  կիրառելի:

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
ՀՀ-ում գործող իրավական դաշտը ամբողջությամբ հստակ չի կանոնակարգում լիզինգային գործարքների իրականացման ողջ գործընթացը և դրա առանձնահատկությունները: Այդ տեսանկյունից, հաշվի առնելով լիզինգի միջազգային փորձը և լիզինգային գործընթացը հստակ և ամբողջական կանոնակարգելու անհրաժեշտությունը, նախատեսվում է ՀՀ-ում ընդունել համապատասխան որոշում, որով կառաջարկվի՝

սահմանել լիզինգի կիրառմամբ ՀՀ պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ քայլերը,

որոշել լիզինգի կիրառմամբ օտարման ենթակա պետական գույքի կազմը և արժեքը,

սահմանել մասնագիտացված կազմակերպությունների և բանկերի ու լիզինգառուների միջև փոխհարաբերությունների հիմնական սկզբունքները:

Որոշման ընդունումը բխում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 677-684–րդ հոդվածների պահանջներից:

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
ՀՀ  կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետական գույքի կառավարման հայեցակարգը հաստատելու մասին» N 1834-Լ որոշման N 7 հավելվածի 2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով նախապատրաստվել է «Լիզինգի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է սահմանել անհրաժեշտ քայլերի բովանդակությունը, ժամկետները և պատասխանատու մարմինները, ինչպես նաև այն մոտեցումները, որոնք ընդունելի են լիզինգ կիրառմամբ պետական սեփականություն համարվող գույքի  օտարման գործընթացի կազմակերպման համար:

2.Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման դեպքում՝ կակտիվանա պետական գույքի լիզինգի կիրառմամբ օտարման գործընթացը: Լիզինգի կիրառմամբ պետական գույքի օտարման գործընթացը թույլ կտա ապահովել գույքի պահպանությունը, օգտագործումը և գույքի օգտագործումից շահույթի ստացումը, ինչի հաշվին կավելանան նաև պետական բյուջեի մուտքերը:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Ի՞նչ անել, եթե քաղաքացին համաձայն չէ բժշկասոցիալական փորձաքննության որոշման հետ• Ո՞ւմ և ի՞նչ չափով է վճարվում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր• «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը և անհրաժեշտ մակարդակը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• ԱԺ-ն ընդունեց ցեմենտի և կլինկերի ներմուծման համար պետտուրքի չափեր սահմանող նախագիծը• «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքներ• «Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ծրագրին և Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ծրագրի 2021-2025 թվականների գործողությունների պլանին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն