• Armenianeconomy.com

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N359Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

Որոշման նախագծով նախատեսվում է հստակեցնել սակագնի սահմանման հայտն ուսումնասիրության չընդունելու հիմքերը և հաշվի առնելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-100Ն օրենքի պահանջները նախատեսել սակագնի սահմանման (վերանայման) հայտ ֆիզիկական անձանց կողմից ներկայացնելու մասին դրույթ, ինչպես նաև մեղմացնել սակագնի սահմանման (վերանայման) մտադրության վերաբերյալ հայտարարությունը հրապարակելու թերթերին ներկայացվող պահանջները։

Տես կից ֆայլը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N359Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

 

 «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-100Ն օրենքի համաձայն՝ ՀՀ-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու իրավունք ունեն ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք։ Վերջիններս Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման ժամանակահատվածի ավարտից հետո արտադրության փուլ անցնելու նպատակով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով միաժամանակ ներկայացնում են ինչպես արտադրության լիցենզիայում համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ դիմում, այնպես էլ սակագնի սահմանման հայտ՝ վերջինի մասով իրենց մտադրության մասին համապատասխան հայտարարություն տեղադրելով նաև 2000-ից ավելի տպաքանակ ունեցող 2 թերթերում և պաշտոնական ազդարարման www.azdarar.am կայքում։ Սակագնի սահմանման հայտն ուսումնասիրության չընդունելու հիմքերից մեկը հանդիսանում է արտադրության լիցենզիայում փոփոխություն կատարելու դիմումի հիմքում ընկած՝ կայանի կառուցման աշխատանքների ավարտը հավաստող պատշաճ հիմքերի չներկայացումը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սակագնի սահմանման հայտը չի կարող ընդունվել ուսումնասիրության, եթե մերժվում է արտադրության լիցենզիայում համապատասխան փոփոխություն կատարելու դիմումը, անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել և տարրանջատել սակագնի սահմանման հայտն ուսումնասիրության չընդունելու նշված հիմքերը։

Բացի այդ, հաշվի առնելով էլեկտրոնային լրատվամիջոցների սրընտաց զարգացումներով պայմանավորված տպագիր մամուլի տպաքանակի նվազման միտումները՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել լիցենզավորված անձանց՝ սակագնի սահմանման (վերանայման) մտադրության վերաբերյալ հայտարարությունը հրապարակելու համար թերթեր ընտրելու հիմքում ընկած՝ դրանց թվաքանակին ներկայացվող պահանջները։ Անհրաժեշտություն է առաջացել իրականացնել նաև խմբագրական բնույթի փոփոխություններ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հանձնաժողովը լրամշակել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N359Ն որոշմամբ հաստատված կարգը։

2. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծով նախատեսվում է հստակեցնել սակագնի սահմանման հայտն ուսումնասիրության չընդունելու հիմքերը և հաշվի առնելով  «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-100Ն օրենքի պահանջները նախատեսել սակագնի սահմանման (վերանայման) հայտ ֆիզիկական անձանց կողմից ներկայացնելու մասին դրույթ, ինչպես նաև մեղմացնել սակագնի սահմանման (վերանայման) մտադրության վերաբերյալ հայտարարությունը հրապարակելու թերթերին ներկայացվող պահանջները։ 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։  

4. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծերի ընդունման արդյունքում կբարելավվի էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման (վերանայման) գործընթացը, կհսատեցվեն և կմեղմացվեն դրա շրջանակում իրականացվող առանձին գործընթացներ։

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Ի՞նչ անել, եթե քաղաքացին համաձայն չէ բժշկասոցիալական փորձաքննության որոշման հետ• Ո՞ւմ և ի՞նչ չափով է վճարվում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր• «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը և անհրաժեշտ մակարդակը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• ԱԺ-ն ընդունեց ցեմենտի և կլինկերի ներմուծման համար պետտուրքի չափեր սահմանող նախագիծը• «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքներ• «Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ծրագրին և Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ծրագրի 2021-2025 թվականների գործողությունների պլանին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն