• Armenianeconomy.com

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է բենզինի գնի բարձրացման հետ կապված հարցը

29 մարտի 2021 | Տեսչական մարմիններ | Цитата

 Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրում է բենզալցակայաններում բենզինի գնի և  Հայաստան ներմուծվող խմբաքականակների հետ կապված հարցերը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
 
«Բենզինի որակի հետ կապված միանգամից ասեմ, որ որևէ գործառույթ չենք իրականացնում, բայց տեսչական մարմնի մեր գործընկերների հետ հանդիպել ենք, և եթե լաբորատոր անալիզ իրականացնեն և տեսնեն, օրինակ, 92, 93 տեսակի բենզինը չի համապատասխանում իրականությանը, անբարեխիղճ մրցակցության դրույթները կսկսենք կիրառել»,- ասաց Գևորգյանը:

ՏՄՊՊՀ նախագահը հայտնեց, որ շուտով բենզալցակայաններին կտրամադրվեն տարաներ, որպեսզի քաղաքացիները ստուգեն բենզինի քանակը, եթե ունեն կասկածներ:
Գևորգյանը հիշեցրեց, որ  համաշխարհային շուկայում բենզինի գինը էականորեն բարձրացել է:

armenpress.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն