• Armenianeconomy.com

«Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 25-ի N 1283-Ա որոշմամբ հաստատված «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 2-րդ կետի՝ շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:

ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 26-րդ կետը Կառավարությունը որոշում է.

Սահմանել ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգը՝ համաձայն հավելվածի:

  Հայաստանի Հանրապետության

 վարչապետ   Ն.Փաշինյան 

 ԿԱՐԳ 

ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին (այսուհետ`Դրամագլուխ) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդերքօգտագործողների կողմից կատարվող հատկացումների՝ նախատեսված ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների (այսուհետ՝ աշխատանքների արժեք) հաշվարկման և վերահաշվարկման հետ կապված հարաբերությունները:
Սույն կարգը չի տարածվում ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների հաշվարկման և վերահաշվարկման վրա:
Սույն կարգում կիրառվող հասկացությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության 2012 թվականի օգոստոսի 23-ի N1079-Ն և 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N1643-Ն որոշումներով սահմանված հասկացությունների բովանդակություններին: 
Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքները ներառվում են նաև ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումներում, իսկ այդ աշխատանքների արժեքը ներառվում է թափոնների կառավարման և վերամշակման պլանների միջոցառումների իրականացման ֆինանսական երաշխիքների գումարի մեջ:
 II ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 5. աշխատանքների արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Ա = ∑Ծ + Շ + Հ + Ծն + Ծմ

որտեղ՝

∑Ծ – ռեկուլտիվացիոն աշխատանքների բոլոր միջոցառումների ծախսերի   հանրագումարն է

Շ - ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման համար նախատեսված  շահույթն է

Հ - ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման համար նախատեսված հարկերն են

Ծն  - ռեկուլտիվացիոն աշխատանքների նախագծման ծախսերը

Ծմ - ռեկուլտիվացիոն աշխատանքների մեղմացման միջոցառումների ծախերը:

6. Աշխատանքների արժեքի մեջ մտնող բոլոր միջոցառումների ծախսերի հանրագումարը,  ելնելով շինարարական և այլ նորմաներից, հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

∑Ծ = ՈՒԾ+ԱԾ+ Ած

որտեղ՝

 ՈՒԾ - ուղղակի ծախսերն են

 ԱԾ - անուղղակի ծախսերն են

 Ած - այլ ծախսերն են

7. Ուղղակի ծախսերին է վերաբերվում հողերի ռեկուլտիվացման տեխնիկական և կենսաբանական փուլերում անմիջապես ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման համար ծախսերը`

ՈւԾ = ՈւԾտ + ՈւԾկ

որտեղ՝

ՈւԾտ. - ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական փուլի իրականացման բոլոր միջոցառումների ուղղակի ծախսերն են, որտեղ ներառվում են ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N1643-Ն որոշմամբ նախատեսված ռեկուլտիվացման տեխնիկական փուլում իրականացվող բոլոր միջոցառումների ծախսերը, կախված խախտված տարածքների բնույթից և նրանց դասակարգումից ըստ ռեկուլտիվացման ուղղությունների՝ գյուղատնտեսական, անտառապատման, ջրային, առողջարարական և հանգստի, բնապահպանական և շինարարական:  

ՈւԾկ. - ռեկուլտիվացիոն աշխատանքների կենսաբանական փուլի իրականացման բոլոր միջոցառումների ուղղակի ծախսերն են, որտեղ ներառվում են ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N1643-Ն որոշմամբ ռեկուլտիվացման կենսաբանական փուլում նախատեսված բոլոր միջոցառումների իրականացման ծախսերը, կախված խախտված տարածքների բնույթից և նրանց դասակարգումից ըստ ռեկուլտիվացման ուղղությունների՝ գյուղատնտեսական, անտառապատման, ջրային, առողջարարական և հանգստի, բնապահպանական և շինարարական:

                ՈւԾտ = Աշտ +Նտ + Մտ

                ՈւԾկ = Աշկ + Նկ. + Մկ

ՈւԾ = Աշտ +Նտ + Մտ+ Աշկ +Նկ + Մկ  

որտեղ՝

Աշտ. – հողերի ռեկուլտիվացման տեխնիկական փուլի աշխատանքների հիմնական բանվորների աշխատավարձն է

Աշկ - հողերի ռեկուլտիվացման կենսաբանական փուլի աշխատանքների հիմնական բանվորների աշխատավարձն է

Նտ - նյութերի, կառուցվածքների և պատրաստվածքների արժեքն է հողերի ռեկուլտիվացման տեխնիկական փուլի համար

Նկ - նյութերի, կառուցվածքների և պատրաստվածքների արժեքն է հողերի ռեկուլտիվացման կենսաբանական փուլի համար

Մտ - մեքենաների, մեխանիզմների շահագործման ծախսերն են հողերի ռեկուլտիվացման տեխնիկական փուլի համար

Մկ - մեքենաների, մեխանիզմների, շահագործման ծախսերն են հողերի ռեկուլտիվացման կենսաբանական փուլի համար:

8. Անուղղակի ծախսերին են վերաբերում տեխնիկական և կենսաբանական փուլերի ռեկուլտիվացիոն աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերը (կառավարման ապարատի և գծային աշխատակազմի (աշխատանքի ղեկավար, վարպետ, տեղամասերի պետեր և այլն) պահպանումը, ցածրարժեք գույքի մաշվածությունը, շենքերի և կառուցվածքների (ժամանակավոր և մշտական) ամորտիզացիան, վարձավճարը, պահպանման ծախսերը (ընթացիկ և կապիտալ վերանորոգման, ջրի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, կապի և այլն), օժանդակ (հիմնական կազմի մեջ չմտած) բանվորների աշխատավարձը, սոցապահովագրության հատկացումները և այլ ծախսեր, որոնք հաշվի չեն առնված ուղղակի ծախսերի մեջ):

9. Այլ ծախսերին են դասվում այն ծախսերը, որոնք հաշվի են առնումաշխատանքների արժեքիվրա ազդող յուրահատուկ (ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման վայրը, այդ աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերը, կլիմայական պայմանները, ռեկուլտիվացիոն աշխատանքներն իրականացնող կազմակերպության յուրահատկությունները) պայմանները:

                          IV. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

10. Աշխատանքների արժեքիհաշվարկման համար, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի <<Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին>> N 82 հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հանրապետական և միջպետական շինարարական նորմերի ցանկում ներառված նորմերի, կատարվում է ծախսերի ընտրանք՝ աշխատաժամանակի, մեքենաների և մեխանիզմների տեսակների և ժամանակի (հաշվի առնելով աշխատանքի պայմանների ազդեցությունը), նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների պահանջարկը՝ բնեղեն արտահայտությամբ հողերի ռեկուլտիվացման տեխնիկական և կենսաբանական փուլերի բոլոր միջոցառումների համար:

11. Աշխատանքների արժեքի հաշվարկները իրականացվում են` ընդգրկելով հողերի ռեկուլտիվացման տեխնիկական և կենսաբանական փուլերի աշխատանքների բոլոր միջոցառումների հետևյալ ծախսատեսակները՝

1) աշխատավարձը

2) նյութերի արժեքը

3) մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը

4) շահույթը

5) ավելացված արժեքի հարկը

6) այլ ծախսեր

7) անուղղակի ծախսեր

8) նախագծման ծախսերը

հիմնական բանվորների աշխատավարձը.
                   Աշ = Աշտ + Աշկ

Աշտ = Տտ. x Դտ

Աշկ =  Տկ. x Դկ

 որտեղ՝

Տտ. – հողերի ռեկուլտիվացման տեխնիկական փուլի բոլոր միջոցառումների համար աշխատատարությունն է մարդ/ժամերով (որոշվում է ելնելով կատարված բոլոր աշխատանքների ծավալի միավոր աշխատաժամի նորմայից)

Դտ. – հողերի ռեկուլտիվացման տեխնիկական փուլի կատարման համար աշխատավարձի 1 ժամվա դրույքն է (որոշվում է ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական փուլի կատարման միջին ամսեկան աշխատավարձը բաժանելով 173,1, իսկ միջին ամսական աշխատավարձի չափը հաշվարկվում է՝ վերջին երեք տարիների կտրվածքով շահագործող կազմակերպություններում/կամ պայմանագրով աշխատող շինարարական կազմակերպություններում ձևավորված դրույքաչափերից և ընտրվում է այդ տարիների առավելագույն միջին ամսեկան աշխատավարձը, բայց ոչ ցածր քան նվազագույն աշխատավարձի հնգապատիկը)

Տկ. – հողերի ռեկուլտիվացման կենսաբանական փուլի միջոցառումների համար աշխատատարությունն է մարդ/ժամերով (որոշվում է ելնելով կատարված բոլոր աշխատանքների ծավալի միավոր աշխատաժամի նորմայից)

Դկ. – հողերի ռեկուլտիվացման կենսաբանական փուլի կատարման համար աշխատավարձի 1 ժամվա դրույթն է (որոշվում է ռեկուլտիվացիոն աշխատանքների կենսաբանական փուլի կատարման միջին ամսեկան աշխատավարձը բաժանելով 173,1, իսկ միջին ամսեկան աշխատավարձի չափը հաշվարկվում է՝ վերջին երեք տարինների կտրվածքով շահագործող կազմակերպություններում/կամ պայմանագրով աշխատող շինարարական կազմակերպություններում ձևավորված դրույքաչափերից և ընտրվում է այդ տարիների առավելագույն միջին ամսեկան աշխատավարձը, բայց ոչ ցածր քան նվազագույն աշխատավարձի հնգապատիկը):

             12.  Նյութերի արժեքը.

Ն = Նտ +Նկ

Նտ. –աշխատանքների տեխնիկական փուլի բոլոր նյութերի արժեքն է

Նկ. –աշխատանքների կենսաբանական փուլի բոլոր նյութերի արժեքն է

Նտ =(Ն1տ. x Ա1տ. + Ն2տ. x Ա2տ. …+ Նnտ. x Աnտ.) x Գ1տ. x Գ2տ. x Գ3տ.

Նկ = (Ն1կ. x Ա1կ. + Ն2կ. x Ա2կ. …+ Նnկ. x Աnկ.) x Գ1կ. x Գ2կ. x Գ3կ.

որտեղ՝

Ն1տ.,Ն2տ.,…,Նnտ.– ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական փուլի նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների ծախսերն են ըստ նորմերի

Ա1տ.,Ա2տ.,…,Աnտ. – ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական փուլի նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների գներն են, ընդունվում են համաձայն հավաստող փաստաթղթերի (հաշիվների)

Գ1տ. – այլ նյութերի չափը հաշվի առնող գործակիցն է ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական փուլի համար

Գ2տ. – տրանսպորտային ծախսերը հաշվի առնող գործակիցն է ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական փուլի համար

Գ3տ. – պահեստավորման – փաթեթավորման ծախսերը հաշվի առնող գործակիցն է ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական փուլի համար

Գ1տ.,Գ2տ.,Գ3տ. – հաշվարկվում են՝ ելնելով վերջին երեք տարիների կտրվածքով շահագործող կամակերպությունում/կամ պայմանագրով աշխատող շինարարական կազմակերպություններում ձևավորված համապատասխան ծախսերի միջին մակարդակից

Ն1կ.,Ն2կ.,…,Նnկ. – ռեկուլտիվացիոն աշխատանքների կենսաբանական փուլի նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների, ծառատնկիների, սերմացուների ծախսերն են ըստ նորմերի

Ա1կ.,Ա2կ.,…,Աnկ. – ռեկուլտիվացիոն աշխատանքների կենսաբանական փուլի նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների, ծառատնկիների, սերմացուների գներն են, ընդունվում են համաձայն հավաստող փաստաթղթերի (հաշիվների)

Գ1կ. – այլ նյութերի չափը հաշվի առնող գործակիցն է ռեկուլտիվացիոն աշխատանքների կենսաբանական փուլի համար

Գ2կ. – տրանսպորտային ծախսերը հաշվի առնող գործակիցն է ռեկուլտիվացիոն աշխատանքների կենսաբանական փուլի համար

Գ3կ. – պահեստավորման-փաթեթավորման ծախսերը հաշվի առնող գործակիցն է ռեկուլտիվացիոն աշխատանքների կենսաբանական փուլի համար

Գ1կ., Գ2կ., Գ3կ. – հաշվարկվում են՝ ելնելով վերջին երեք տարիների կտրվածքով շահագործող կամակերպությունում/կամ պայմանագրով աշխատող շինարարական կազմակերպություններում ձևավորված համապատասխան ծախսերի միջին մակարդակից

13. Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը.

                    Մ = Մտ + Մկ

    Մտ. = Ժ1տ. x Ա1տ. + Ժ2տ. x Ա2տ. …+ Ժnտ. x Աnտ

    Մկ. = Ժ1կ. x Ա1կ. + Ժ2կ. x Ա2կ. …+ Ժnկ. x Աnկ

որտեղ՝

Մտ. –աշխատանքների տեխնիկական փուլի մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքն է

Մկ. –աշխատանքների կենսաբանական փուլի մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքն է

Ժ1տ.,Ժ2տ.,…,Ժnտ. – ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական փուլի մեքենաների և մեխանիզմների աշխատանքի ժամանակն է

Ա1տ.,Ա2տ.,…,Աnտ. – 1 մեքենա/ժամի արժեքն է ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական փուլի համար (շահագործող կամակերպության հետ պայմանագրով կամ շինարարական կազմակերպությունների պլանահաշվարկային գներով)

Ժ1կ.,Ժ2կ.,…,Ժnկ. – ռեկուլտիվացիոն աշխատանքների կենսաբանական փուլի մեքենաների և մեխանիզմների աշխատանքի ժամանակն է

Ա1կ.,Ա2կ.,…,Աnկ. – 1 մեքենա/ժամի արժեքն է ռեկուլտիվացիոն աշխատանքների կենսաբանական փուլի համար (շահագործող կամակերպության հետ պայմանագրով կամ շինարարական կազմակերպությունների պլանահաշվարկային գներով):

14. Անուղղակի ծախսերը հաշվարկվում են ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական և կենսաբանական փուլերի ուղղակի ծախսերի ընդհանուր արժեքի 5,3 տոկոսի չափով

                              (ՈւԾտ. +  ՈւԾկ. )x 5,3

ԱԾ = -------------------------------------

100

15. Շահույթը հաշվարկվում է բոլոր ծախսերի հանրագումարի 10 %-ի չափով՝

 

   (ՈւԾ + ԱԾ ) x 10

Շ = --------------------------------

                   100

      16. Այլ ծախսերը հաշվարկվում են՝

Ած = Ժ + Ձ + Լ

որտեղ՝

Ած – այլ ծախսերն են

Ժ – շինարարության համար կառուցվող ժամանակավոր շենքերի և կառուցվածքների կառուցման ծախսերն են, ընդունվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2001 թվականի օգոստոսի 21-ի Շինարարության համար կառուցվող ժամանակավոր շենքերի և կառուցվածքների նախահաշվային նորմերի հաստատելու մասին N69 հրամանով հաստատված նախահաշվային նորմերով

Ձ – ձմեռային պայմաններում կատարվող աշխատանքների համար լրացուցիչ ծախսերն են, ընդունվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2001 թվականի օգոստոսի 21-ի <<Շինարարական աշխատանքների վրա կլիմայական պայմանների ազդեցությունը հաշվի առնող նախահաշվային նորմերի հաստատելու մասին>> N68 հրամանով հաստատված նախահաշվային նորմերով

Լ – Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ արտոնություններ և լրացուցիչ ծախսեր:

17. Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախագծման ծախսերը հաշվարկվում են՝

                                             Ծն. = Գն. x ∑Ծ

որտեղ՝

Գն. – նախագծման աշխատանքների ծախսերը հաշվի առնող գործակիցն է, ընդունվում է Գն. = 0,1-0,2 հաշվի առնելով նախագծային ինստիտուտների վերջին երեք տարիների պայմանագրերը և միջազգային փորձը (մեծությունը կախված է ռեկուլտիվացիոն աշխատանքների վայրից, պայմաններից, նախագծման բարդությունից, նախատեսվող դաշտային ուսումնասիրություններից և այլն):

18. Ռեկուլտիվացիոն աշխատանքների մեղմացման միջոցառումների ծախերը:

     Ծմ = Գմ. x ∑Ծ

Գմ. – մեղմացման միջոցառումների ծախսերը հաշվի առնող գործակիցն է, ընդունվում է Գմ = 0,15-0,2 կախված է ռեկուլտիվացիոն աշխատանքների վայրից, շրջակա միջավայրի վիճակից, մեղմացման միջոցառումների ծավալից և այլն:

19.  Խախտված տարածքների միավոր մակերեսի վերականգնման աշխատանքների արժեքըհաշվարկվում է`

    Ա

ա = ---------

    Մխ

որտեղ՝

     Մխ – խախտված (վերականգնման ենթակա) տարածքների ընդհանուր մակերեսն է:

20. Սույն կարգի համաձայնաշխատանքների արժեքըկարող է հաշվարկվել ընդերքօգտագործողի կողմից ինքնուրույն՝ երկրաբանական ուսումնասիրության ծրագրի կամ արդյունահանման նախագծի կազմման ժամանակ, կամ ընդերքօգտագործողի միջոցների հաշվին, պայմանագրային հիմունքներով ընդերքօգտագործողի կողմից ընտրված նախագծային ինստիտուտի կողմից:

21.Ընդերքօգտագործողի (նախագծային ինստիտուտի) կողմից կատարված Աշխատանքների հաշվարկը և ծախսերի ամփոփումը ներկայացված են Ձև 1 և Ձև 2-ում:

22. Սույն կարգի համաձայն Աշխատանքների արժեքների հաշվարկումը, հանդիսանալով օգտակար հանածոների հանքավայրի տարածքների վերականգնման (ռեկուլտիվացիա) ծրագրի բաղկացուցիչ մաս, քննարկվում, շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննություն է անցնում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրի, օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի, հանքի փակման ծրագրի, ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման պլանների փաստաթղթերի փաթեթների հետ միասին՝ որպես նրանց անքակտելի մաս:

23. Կատարված Աշխատանքների արժեքների հաշվարկները ներկայացված են Ձև 3 և Ձև 4-ում։                                                 V.   V. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

24. Սույն կարգի համաձայն հաշվարկվածաշխատանքների արժեքըվերահաշվարկվում է ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման ժամանակացույցի, մեքենաների մեխանիզմների, նյութերի, պատրաստվածքների, կառուցվածքների, սերմացուների, ծառատնկիների, ծառայությունների, աշխատավարձի չափերի և գների փոփոխության դեպքում:

25. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ընդերքի տեղամասի ռեկուլտիվացիոն աշխատանքների վերահաշվարկումն իրականացվում է երկրաբանական ուսումնասիրության ժամկետի երկարաձգման, ընդերքի տեղամասի ընդլայնման, երկրաբանական ուսումնասիրության իրավունքից հրաժարման և ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի ավարտման դեպքերում:

26. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի օբյեկտ համարվող տեղամասում աշխատանքների արժեքի վերահաշվարկումն իրականացվում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման, ընդերքի տեղամասի ընդլայնման, ընդերքի տեղամասից կամ նրա մի մասից հրաժարման, հանքի փակման ծրագրի ներկայացման, ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման փոփոխված պլանների լիազոր մարմնի հետ համաձայնեցման դեպքերում:

27. Աշխատանքների արժեքի վերահաշվարկումը կատարվում է վերահաշվարկման պահին կատարված և ընդերքօգտագործման հետ կապված շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ընդունված ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարողականների արժեքային հանրագումարին գումարելով վերահաշվարկման պահին ուսումնասիրության ծրագրով, արդյունահանման նախագծով, հանքի փակման ծրագրով, ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման պլաններով նախատեսված ռեկուլտիվացիոն աշխատանքների բնեղեն տեսքով չկատարված (մնացորդային) ծավալների կտրվածքով նոր գների հիման վրա հաշվարկվածաշխատանքների արժեքի գումարը:

28. Վերահաշվարկման աշխատանքների արժեքը քննարկվում և համաձայնեցվում է ընդերքօգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի հետ սույն կարգի 25-րդ և 26-րդ կետերով սահմանված դեպքերում:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ

Հայաստանի Հանրապետության կառավարության «Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգը սահմանելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը.

Նախագծի մշակումը բխում է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի դրույթներից և պայմանավորված է ընդերքօգտագործման արդյունքնում խախտված հողերի վերականգնման նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման ժամանակ արդյունավետ մեխանիզմների ներդրման միջոցով շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հատկացումների բազային չափի իրատեսական գումարների հաշվարկման և նրանց վերահաշվարկման հետ, ինչի արդյունքում կստեղծվի խախտված հողերի վերականգնման աշխատանքների ֆինանսական երաշխիքներ և կապահովվի փաստացի խախտված հողերի վերականգնման աշխատանքների իրականացումը:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Գործող օրենսդրությամբ ռեկուլտիվացման աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկումը և վերահաշվարկումը իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 24-ի «Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և ինդեքսավորման կարգը հաստատելու մասին» N 365-Ն հրամանի պահանջների: Նախահաշվային արժեքների հաշվարկումը իրականացվում է ընդերքօգտագործողի կամ պայմանագրային հիմունքներով նախագծային ինստիտուտի կողմից և այն ներառվում է օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում, իսկ ինդեքսավորումը նախատեսվում է իրականացնել ընդերքօգտագործողի նախաձեռնությամբ, եթե նյութերի, պատվաստվածքների և կառուցվածքների համար շուկայական գներն աճել են 10 տոկոսով՝ Աշխատանքային արժեքի հիմքում դրված գների համեմատ: Նախահաշվային արժեքում հաշվի չի առնվում ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական և կենսաբանական փուլերի նախագծման, իրականացման ու ավարտից հետո անհրաժեշտ բոլոր միջոցառումների ծախսերը՝ մասնավորապես նախագծի մշակման, մեղմացման միջոցառումների, ավարտից հետո պահպանման ծախսերը, իսկ աշխատանքները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 750-Ն որոշման պահանջներին համաձայն, որն ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի «Հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջները և խախտված հողերի դասակարգումն ըստ ռեկուլտիվացման ուղղությունների սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N750-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1643-Ն որոշմամբ:

Այդ խնդիրները կարգավորելու նպատակով անհարժեշտություն է առաջացել ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման ժամանակ հաշվի առնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 1643-Ն որոշմամբ սահմանված պահանջները և նախատեսված բոլոր միջոցառումների իրականացման ծախսերը, անհրաժեշտ է նաև սահմանել արդյունավետ մեխանիզմներ ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների վերահաշվարկման համար, քանի որ ընդերքօգտագործողները սեփական նախաձեռնությամբ ինդեքսավորում չեն իրականացնում և կատարված ռեկուլտիվացիոն աշխատանքների մասին տեղեկատվություն չեն ներկայացնում:

Խնդիրը կարգավորելու համար առաջարկվում է ռեկուլտիվացիոն աշխատանքների արժեքների հաշվարկներում հաշվի առնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 1643-Ն որոշմամբ սահմանված պահանջները և նախատեսված բոլոր միջոցառումների իրականացման հետ կապված ծախսերն ըստ ռեկուլտիվացման փուլերի և ուղղությունների, ինչպես նաև նախահաշվային արժեքների վերահաշվարկման իրականացումը համատեղել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված գործընթացների հետ՝  այն իրականացնել ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման, ընդերքի տեղամասի ընդլայնման, ընդերքի տեղամասից կամ նրա մի մասից հրաժարման գործընթացների ժամանակ:

3. Տվյալ ոլորտում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանարապետության կառավարության կողմից քաղաքականությունն ուղղված է ընդերքօգտագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության նվազեցմանը և խախտված հողերի վերկանգնման ապահովմանը:

4. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծի նպատակն է ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման խնդիրների արդյունավետ կարգավորման միջոցով ապահովել ֆինանսական երաշխիքներ ընդերքօգտագործման արդյունքում փաստացի խախտված հողերի վերկանգնման համար:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է խախտված հողերի ռեկուլտիվացիոն աշխատանքների իրատեսական արժեքների հաշվարկում և վերահաշվարկում, արդյունքում՝  լանդշաֆտների հնարավոր վերականգնում, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցում:

7. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության «Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգը սահմանելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• ՊԵԿ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ• Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց• «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին• Ի՞նչպես դառնալ խնամատար ընտանիք․ ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 483-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին• Սպիտակ ձեռնափայտ՝ տեսողական խնդիրներ ունեցող անձանց ազատ կողմնորոշման ու անվտանգ տեղաշարժման համար․ տրամադրման գործընթացը շարունակվում է• Փոփոխություններ՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացում (Երևան, Գյումրի, Վանաձոր)

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն