• Armenianeconomy.com

Հայաստանի գործարարները կարող են մասնակցել Տաշքենդում կայանալիք «ԻՆՆՈՊՐՈՄ․ ՄԵԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՇԱԲԱԹ ՈՒԶԲԵԿՍՏԱՆՈՒՄ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին

Հարգելի գործարարներ

Տեղեկացնում ենք, որ ապրիլի 5-ից 7-ը Տաշքենդում, «Ուզէքսպոցենտր» ցուցահանդեսային համալիրում, կանցկացվի «ԻՆՆՈՊՐՈՄ․ ՄԵԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՇԱԲԱԹ ՈՒԶԲԵԿՍՏԱՆՈՒՄ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի նպատակն է Կենտրոնական Ասիայի երկրների հետ արդյունաբերական համագործակցության ընդլայնումը, արդյունաբերության զարգացման նոր կետերի բացահայտումը, գործարար կապերի հաստատումը և ամրապնդումը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը։

Ցուցահանդեսը կունենա մեքենաշինության, մետաղագործության, թեթև արդյունաբերության, էներգետիկայի, քիմիայի, դեղագործական և բժշկական արտադրանքի բաժիններ։    

Ցուցահանդեսին իրենց արտադրանքը կներկայացնեն Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ֆրանսիայի, Բելառուսի, Ղազախստանի ինչպես խոշոր ընկերությունները, այնպես էլ միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչները:

Հայաստանի ընկերությունները նույնպես կարող են մասնակցել ցուցահանդեսին՝ ներկայացնելով իրենց արտադրանքը։

Ցուցահանդեսին մասնակցելու համար գրանցման մանրամասներին կարելի է ծանոթանալ հղումով:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ապրիլի 5-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կմասնակցի ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 3-րդ նիստի աշխատանքներին, ինչպես նաև կմասնակցի ցուցահանդեսի միջոցառումներին։  

mineconomy.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն