• Armenianeconomy.com

Հայաստանը ներկայացրել է իր զբոսաշրջային ներուժը ՌԴ ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսում

Մարտի 16-ից 18-ը Մոսկվայում կայացած MITT Moscow զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանը, երկար դադարից հետո, կրկին ներկայացրել է իր զբոսաշրջային ներուժը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, Հայաստանից ցուցահանդեսին մասնակցել են 20 զբոսաշրջային ընկերություններ։

Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցել է 1,5 հազար կազմակերպություն 229 երկրից, այդ թվում նաև Հայաստանը՝ մեկ միասնական տաղավարով։

Հայկական տաղավարի առաջին այցելուներից էր «Ռոստուրիզմ»-ի ղեկավար Զարինա Դոգուզովան, ով հանդիպում է ունեցել Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանի հետ` քննարկելու երկկողմ համագործակցության շրջանակն ու հեռանկարները։

Երեք օրվա ընթացքում հայկական տաղավարը, Հայաստանի զբոսաշրջային ընկերությունների և Զբոսաշրջության կոմիտեի համատեղ ջանքերով, հասցրել է գրավել ռուսաստանցի այցելուների, տարբեր երեկրներից ժամանած գործընկերների ուշադրությունը՝ աչքի ընկնելով իր զբոսաշրջային առաջարկների բազմազանությամբ՝ արկածային զբոսաշրջություն, գաստրո տուրեր, գինու ուղղություններ, երևանյան և մարզային փառատոններ, իրական փորձառություններ, համաշխարհային մշակութային արժեքներ և այլն։

Հայկական տաղավարի ձևավորմանն ու յուրահատուկ ներկայացմանն իր մասնակցությունն է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատունը։

Մարտի 17-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը՝ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի գլխավորությամբ, հյուրընկալել է այդ օրերին Մոսկվայում գտնվող Զբոսաշրջության կոմիտեի և զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներին։ Դեսպանը կարևորել է ներկայիս դժվար ժամանակներում Հայաստանի զբոսաշրջային ներուժի ներկայացումը Ռուսաստանում և հայ-ռուսական հետագա կապերի ամրապնդումը։ Ընդունելության ընթացքում դեսպան Տողանյանը հուշանվեր է հանձնել Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանին։ Հանդիպմանը հրավիրվել էին նաև Ռուսաստանի զբոսաշրջային բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։

Նշենք, որ ավելի վաղ՝ մարտի 9-ից 12-ը, Զբոսաշրջության կոմիտեն, 21 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ, առցանց ձևաչափով մասնակցել է ITB Berlin միջազգային ամենախոշոր ցուցահանդեսներից մեկին։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ծառայություններ
• «Ճանաչիր Հայաստանը». Երևանի սրտում կներկայացվեն մարզերի զբոսաշրջության հնարավորությունները• Հայաստանը կմասնակցի Դուբայում մայիսի 16-ին կայանալիք զբոսաշրջային ցուցահանդեսին• Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով• Նախարար. Հայկական ԱԷԿ-ի տեխնիկական վերազինումը կշարունակվի• Նախարար. Հյուսիս-հարավ մայրուղու հարավային հատվածի մրցույթը կհայտարարվի այս տարվա օգոստոսին• Տրվել է Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի շինարարության մեկնարկը• Մեկնարկել են ՀՀ-ում առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքները• Վահան Քերոբյանն այս տարի զբոսաշրջության ոլորտում կանխատեսում է 319 տոկոս աճ• Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ջրանցքների վերանորոգման աշխատանքներին․ մի քանիսը շուտով կշահագործվեն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն