• Armenianeconomy.com

«Ներդրումների աջակցման կենտրոն»-ն ամփոփել է «խելացի գյուղատնտեսություն» ծրագրի առաջին փուլի աշխատանքները

19 մարտի 2021 | Գյուղատնտեսություն | Цитата

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը (Enterprise Armenia) ամփոփել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող՝ «Սևծովյան ավազանի տարածաշրջանում գյուղատնտեսության և հարակից ոլորտներում պայմանների համատեղ նախապատրաստում՝ թվային փոխակերպման նպատակով (խելացի գյուղատնտեսություն)» ծրագրի առաջին փուլում կատարված աշխատանքները, որոնք ծրագրի հետագա բարեհաջող իրականացման կարևոր նախապայման են: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Ներդրումների աջակցման կենտրոն»-ից:   

Ծրագրի արդյունքում նախատեսվում է մշակել մի մոդել, որը գյուղատնտեսության և հարակից ոլորտներում թվային փոխակերպման նախադրյալներ կստեղծի. մի գործընթաց, որն ինտենսիվ կերպով ընթանում է ողջ աշխարհում:

Ծրագրի կարևորագույն և առանցքաին արդյունքներից մեկը առցանց հարթակի ներդրումն է, որի շնորհիվ ծրագրի գործընկեր երկրներում թվային գյուղատնտեսության ներկայացուցիչների միջև հնարավոր կլինի կապ հաստատել: Նմանատիպ հարթակ Հայաստանում կգործի առաջին անգամ և կապահովի շահառուների միջև արդյունավետ արդյունաբերական և առևտրային կապեր, փորձի փոխանակում, տեխնոլոգիական և գործարար համագործակցություն: Հարթակը ունենալու է նաև հարուստ տվյալների բազա, ուր ամփոփված են լինելու ոլորտում իրականացված բոլոր հետազոտական աշխատանքները, վիճակագրական տվյալներ, ոլորտային ուղեցույցեր:

Ծրագրի առաջին փուլում, մի շարք հանդիպումների և փորձագիտական քննարկումների արդյունքում, սահմանվել են թվային գյուղատնտեսության գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ հետազոտությունների իրականացման չափանիշները: Դրանց հիման վրա կազմված հետազոտական հարցաթերթերը կբացահայտեն ոլորտում ընդգրկված անհատների և կազմակերպությունների ընդհանուր պատկերը և վեր կհանեն Հայաստանում և գործընկեր մյուս 5 պետություններում թվային գյուղատնտեսության առկայության և զարգացման մակարդակը, առկա խնդիրները, հնարավորությունները:

«Ներդրումների աջակցման կենտրոնի» ջանքերով՝ հավաքագրվել է թվային գյուղատնտեսության ոլորտում որևէ կերպ ներգրավված կամ գործող 100 շահառուների ցանկը՝ ֆերմերներ, արդյունաբերության ներկայացուցիչներ, հետազոտական ինստիտուտներ, ՏԻՄ ներկայացուցիչներ: Վերջինների հետ հարցումները և դրանց արդյունքների ամփոփումը կիրականացվեն հատուկ մշակված մեթադաբանությամբ:

Ծրագրի ամբողջական իրականացումը և առցանց հարթակի ներդրումն ու գործարկումը նախատեսված է ավարտին հասցնել նախքան 2022 թվականի մարտ ամիսը:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Գյուղատնտեսություն
• Վահան Քերոբյանն Արմավիրի մարզում այցելել է «Արմավիր ֆրութ» ՍՊԸ չրագործական ընկերություն և պիստակի այգի• Կարտոֆիլ, ցորեն, գարի, վարսակ ցանողների համար գյուղապահովագրության ժամկետները երկարաձգվել են• Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը• Էկոնոմիկայի նախարարությունը սոցիալական գործընկերության հուշագիր է ստորագրել Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության հետ• Փոխնախարար. Գյուղմթերքի տեղական արտադրողին պաշտպանելու համար առկա են բոլոր համապատասխան գործիքները• Հրազդանում բացվել է անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն• Վահան Քերոբյանն այցելել է Արմավիրի մարզում գտնվող մեգագյուղատնտեսական համալիր• Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնում քննարկվել է հողերի ագրոքիմիական հետազոտության անցկացումը• Գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով տրամադրվել է 4 անգամ ավելի շատ վարկ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն