• Armenianeconomy.com

Գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով տրամադրվել է 4 անգամ ավելի շատ վարկ

18 մարտի 2021 | Գյուղատնտեսություն | Цитата

Հայաստանում 2020-ին գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում տրամադրվել է 4 անգամ ավելի շատ վարկ, տրամադրված գումարն ավել է եղել 75 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը՝ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

Փոխնախարարը նշեց, որ 2020-ին շարունակվել են իրականացվել գյուղատնտեսական ոլորտի պետական աջակցության ծրագրերը, որոնք և  բովանդակային և ֆինանսական առումով որոշակի փոփոխությունների են ենթարկվել՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով կառավարության կողմից առաջարկած 2-րդ և 24-րդ շրջանակներում:

«Այս միջոցառումների արդյունքում տնտեսավարողներին հնարավորություն է տրվել օգտվել որոշակի արտոնություններից՝ պահպանելով նրանց գործունեության բնականոն ընթացքը: Գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում 2020-ին տրամադրվել է 4 անգամ ավելի շատ վարկ: Տրամադրված վարկերի գումարը շուրջ 75 տոկոսով ավել է եղել»,-ասաց Գաբրիելյանը:

2020-ին նաև Փոքր ու միջին խելացի անասնաշենքների կառուցման և վերակառուցման, դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում շահագործման է հանձնվել 13 անասնաշենք:

2019-2024 թթ համար նախատեսված տավարաբուծության զարգացման ծրագրով 2020-ին ձեռք է բերվել և Հայաստան ներկրվել շուրջ 400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որի վարկի գումարը կազմել է մոտ 350 մլն դրամ ՝ 51.5 մլն դրամ սուբսիդավորման գումարով:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Գյուղատնտեսություն
• Վահան Քերոբյանն Արմավիրի մարզում այցելել է «Արմավիր ֆրութ» ՍՊԸ չրագործական ընկերություն և պիստակի այգի• Կարտոֆիլ, ցորեն, գարի, վարսակ ցանողների համար գյուղապահովագրության ժամկետները երկարաձգվել են• Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը• Էկոնոմիկայի նախարարությունը սոցիալական գործընկերության հուշագիր է ստորագրել Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության հետ• Փոխնախարար. Գյուղմթերքի տեղական արտադրողին պաշտպանելու համար առկա են բոլոր համապատասխան գործիքները• Հրազդանում բացվել է անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն• Վահան Քերոբյանն այցելել է Արմավիրի մարզում գտնվող մեգագյուղատնտեսական համալիր• Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնում քննարկվել է հողերի ագրոքիմիական հետազոտության անցկացումը• «Ներդրումների աջակցման կենտրոն»-ն ամփոփել է «խելացի գյուղատնտեսություն» ծրագրի առաջին փուլի աշխատանքները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն