• Armenianeconomy.com

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվել է Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին հատկացվող օժանդակության երկու ծրագիր

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մարտի 18-ին կայացել է Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին հատկացվող օժանդակության երկու ծրագրի ստորագրման արարողությունը՝ Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի (ՖՏ 2020) համար դրամաշնորհային աջակցության շրջանակում։

«Սիսիան քաղաքում ագրոտեխնիկայի ուսումնական կենտրոնի ստեղծման» ծրագիրը ստորոգրել են Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։

«Արաքսավան գյուղում նոր պոմպակայանի և ոռոգման համակարգի կառուցման» ծրագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը։

Մինչ փաստաթղթերի ստորագրումը, էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչն ընթերցել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի ներածական խոսքը, որում, ողջունելով Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային և միջոցառման մյուս մասնակիցներին՝ փոխնախարարն առաջին հերթին շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը երկարատև գործընկերության և շարունակական արդյունավետ համագործակցության համար, ընդգծելով, որ ուրախալի է փաստել, որ նույնիսկ համավարակի և համաշխարհային ճգնաժամի պայմաններում երկկողմ տնտեսական  հարաբերությունները դինամիկ զարգանում են, նաև մի շարք ոլորտներում դեռևս առկա է չիրացված մեծ ներուժ։

Արման Խոջոյանը տվյալ նախաձեռնությունը հիանալի հնարավորություն է համարել ֆերմերային տնտեսությունների համար՝ հասնելու զարգացման նոր մակարդակի՝  ոլորտում գրանցելով տեսանելի արդյունքներ։ Սիսիան քաղաքում Ագրոսարքավորումների վերապատրաստման կենտրոնի հիմնումն, ըստ Արման Խոջոյանի,  միտված է զարգացնելու գյուղատնտեսական սարքավորումների կրթական բաղադրիչը` խրախուսելով ժամանակակից մեթոդների  և տեխնոլոգիաների կիրառումը ոլորտում: Արդյունքում համայնքները նույնպես ապահովված կլինեն  բարձր որակավորում ունեցող երիտասարդներով, ովքեր ոչ միայն օժտված կլինեն գիտելիքների անհրաժեշտ պաշարով, այլև կունենան գործնական հմտություններ` հաղթահարելու ժամանակակից գյուղատնտեսության առջև ծառացած համընդհանուր մարտահրավերները:

Փոխնախարարի կողմից հավասարաչափ ընդգծվել է նաև Արաքսավան համայնքում կառուցվող ոռոգման համակարգի կարևորությունը, քանի որ ոռոգման նոր համակարգի ներդնումը համայնքում կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի ծավալների աճին, կբարելավի տեղի բնակչության կենսաապահովման մակարդակը` ուրվագծելով  վաղվա կանաչ աշխարհ տանող ճանապարհը:

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան իր խոսքում նշել է, որ գյուղատնտեսության ոլորտը հսկայական դեր ունի Հայաստանի տնտեսության մեջ և այն ուղղակիորեն ազդում է երկրի պարենային անվտանգության վրա: Հետևաբար, այս նախագծերի  իրականացումն անչափ կարևոր է ոչ միայն տեղական, այլև ազգային մակարդակում։ Դեսպան Յամադան նաև շեշտել է, որ թեև այս երկու ծրագրերն ունեն տարբեր թիրախային խմբեր, սակայն ունեն մեկ ընդհանուր նպատակ, այն է՝ «Մարդկային անվտանգություն» հասկացության շրջանակում աջակցել կայուն տարածաշրջանային զարգացմանը և մարդկանց կյանքի և կենսապայմանների բարելավմանը, որն անչափ կարևորում է Ճապոնիայի կառավարությունը։

«Սիսիան քաղաքում ագրոտեխնիկական ուսումնական կենտրոնի ստեղծման» 69,971 ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրի արդյունքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղին հատկացված տարածքի վրա հիմնվելու է ագրոտեխնիկական ուսումնական կենտրոն, որի արդյունքում, տարեկան ավելի քան 215 ուսանողներ ուղղակիորեն կօգտվեն ծրագրից: Կենտրոնը կծառայի նաև հարակից համայնքների բնակչությանը` մատուցելով գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման և սպասարկման ծառայություններ: Ագրոտեխնիկական ուսումնական կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա ֆերմերներին հողօգտագործման ոլորտում ծախսարդյունավետ տեխնոլոգիաներ կիրառել` նվազեցնելով արտադրության ծախսերը և ապահովելով բարձր բերքատվություն։

Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանն ասել է, որ հայ-ճապոնական այս գործակցությունը նշանավորվում է ոչ միայն որպես ագրոտեխնոլոգիական առաջընթացի հերթական օրինակ ՀԱԱՀ-ի բարեփոխման ճանապարհին, այլև բարեկամության հերթական դրսևորում։ Ռեկտորը հատուկ շնորհակալություն է հայտնել դեսպան Յամադային ներդրած ջանքերի համար և շնորհավորլ ՀԱԱՀ-ի Սիսիանի մասնաճյուղի ուսանողներին,  Սիսիանի տարածաշրջանի ֆերմերներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ։

«Արաքսավան գյուղում նոր պոմպակայանի և ոռոգման համակարգի կառուցման» 79,401 ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային ծրագրի արդյունքում Արաքսավանում կառուցվելու է նոր պոմպակայան, ոռոգման նոր համակարգ, ինչպես նաև պոմպակայանի անխափան աշխատանքի համար էլեկտրակայան և հավելյալ վեց կմ օդային գիծ: Կառուցված էլեկտրակայանը թույլ կտա մեծացնել պոմպերի թողունակությունը ՝ այդպիսով ստեղծելով հնարավորություն առաջիկա տարիների ընթացքում գյուղի ոռոգման խնդիրը վերջնականապես լուծելու համար։ 

«Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը կենսական կարևոր է նամարել համավարակի և հետպատերազմյան ժամանակաշրջանում նոր ծրագրերի և նոր հնարավորությունների իրագործումը և հավելել, որ Արաքսավան գյուղում նոր պոմպակայանի և ոռոգման համակարգի կառուցման ծրագրի շնորհիվ  համայնքը կունենա սոցիալ-տնտեսական զարգացում և կկրճատվի գործազրկության մակարդակը։

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մեկնարկել է «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2021» մրցույթի հայտագրումը• Տեղի է ունեցել «Հայաստան՝ աջակցություն հակամարտությունից տուժած ընտանիքներին» ծրագրի հանրային քննարկումը• ԵԱՏՄ անդամ երկրներում մեկնարկել է ձեռնարկատիրության աջակցության նոր ծրագիր• Ռուսաստանյան, չինական, արաբական ընկերությունները հետաքրքրված են ՀՀ-ի վերականգնվող էներգետիկայի շուկայով• Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և ՀՀ Կառավարության համագործակցության շրջանակում գումար կհատկացվի արցախահայության աջակցության ծրագրերին• Նախարարի տեղակալ Վ․ Տերտերյանը մասնակցել է «Հայաստանում ՏԻՄ-երի ֆիսկալ ինքնավարության և ֆիսկալ կարողությունների բարձրացում» թեմայով տեսակոնֆերանսին• Հայաստանն ու Ղազախստանը կարևորել են Երևան-Նուր-Սուլթան-Երևան ուղիղ ավիաչվերթի վերաբացումը• «Արդյունաբերությունը ԵԱՏՄ տնտեսական համակարգի շարժիչ ուժերից է». Նիկոլ Փաշինյանի ելույթը Կազանում• «Մաջիդ Ալ Ֆութաիմ Գրուպ, Քարֆուր Հայաստանը» կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում․ Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել գլխավոր տնօրեն Վաչե Արսենի հետ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն