• Armenianeconomy.com

Զբոսաշրջային կոմիտեն պատրաստվում է տուրիստական սեզոնին.թիրախային երկրներից է Ռուսաստանը

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն պատրաստվում է զբոսաշրջային սեզոնին: «Արմենպրես»-ի հետ զրույցում  Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը նշեց, որ մշակում են մարկետինգային ռազմավարություն, առանձնացնում են ուղղությունները, հստակեցնում են անելիքները: Թեպետ ակտիվ աշխատանքի մեջ են, սակայն ստիպված են ճկուն լինել, որովհետև բոլոր ծրագրերը ցանկացած պահի, համավարակով պայմանավորված, կարող են փոխվել: 

«Համավարակը դեռ չի նահանջել, հետևաբար պետք է հաշվի առնենք նաև այդ հանգամանքը: Ամեն դեպքում պատրաստվում ենք զբոսաշրջային սեզոնին, աշխատում ենք այն երկրների հետ, որտեղից կա հնարավորություն այս փուլում ունենալ զբոսաշրջային հոսքեր»,-ասաց Ալֆրեդ Քոչարյանը: 

Այս պահին զբոսաշրջիկ բերելու տեսնակյունից թիրախային երկրներից է Ռուսաստանը, որտեղ նպատակ է դրված իրականացնել մի քանի մարկետինագյին ծրագրեր: Մասնավորապես մարտի 16-ին Մոսկվայում բացվում է MITT միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև Հայաստանը: Կոմիտեն ներկա է լինելու ավելի քան 20 զբոսաշրջային ընկերության հետ: Ներկայացվելու են Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները՝ լայն շրջանակով: 

«Հանդիպելու եմ նաև ռուսաստանցի իմ գործընկերոջ հետ, քննարկելու ենք ոլորտին առնչվող հարցեր՝ հասկանալու, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել երկկողմ զբոսաշրջային հոսքեր ապահովելու համար: Պատրաստվում ենք Ռուսաստանից լրագրողներ, բլոգերներ հրավիրել Հայաստան: Նպատակն այն է, որ լայն իրազեկում լինի ռուսաստանցիների շրջանում»,-ասաց Ալֆրեդ Քոչարյանը: 

Հայաստանը միաժամանակ դիտարկում է նաև այլ շուկաներ, որտեղ համաճարակային իրավիճակը մոտ է մեր երկրին: Օրինակ, Ուկրաինան, որը Հայաստանից եկող զբոսաշրջիկներից կորոնավիրուսի թեստ չի պահանջում, բավարար է միայն ունենալ ապահովագրություն Քովիդի համար: Կոմիտեն առաջարկներ է մշակում կառավարությանը ներկայացնելու, որպեսզի նույն պայմաններով  կարողանանք ուկրաինացիներին ընդունել Հայաստանում: 

«Դիտարկվում է նաև Իրանը: Ասեմ, որ այդ ուղղությամբ ևս հանդիպումներ եմ ունեցել, նպատակ ունենք վերականգնել ցամաքային հոսքերը: Կարող եմ նշել նաև արաբական երկրները: Առաջարակություն ենք մշակում այս ուղղություններով վիզային ռեժիմը վերականգնելու: Առաջ կարողանում էին օդանավակայանում դիմել վիզայի համար, այս պահի դրությամբ դա չի գործում: Նորից եմ ասում, մենք մշակում ենք, պատրաստվում ենք, սակայն համաճարակի հետ կապված զարգացումները կարող են այնպես լինել, որ ամեն ինչ փոխվի: Աշխատում ենք համաճարակային իրավիճակին զուգաընթաց, հանրային առողջությունը առաջնահերթություն է»,-ասաց նա:

Զբոսաշրջության կոմիտեն ծրագրեր է նախատեսում նաև ներքին տուրիզմի հետ կապված: Մասնավորապես, մայիսին Երևանում նախատեսվում է անցկացել մեծ զբոսաշրջային ցուցահանդես, որին առանձին տաղավարներով ներկայացված կլինեն Հայաստանի մարզերը: Սա նպատակ ունի լայն հասարակությանը ներկայացնել մարզերի զբոսաշրջային ներուժը՝ տարբեր ուղղություններով: 

Ալֆրեդ Քոչարյանը նշեց, որ 2020 թվականին Հայաստանի զբոսաշրջության ոլորտն ավելի քան 80 տոկոս անկում է ունեցել, ընդամենն ունեցել ենք 375 հազար զբոսաշրջիկ: Նա կարևորեց կորոնավիրուսի հետևանքները հաղթահարելուն ուղղված կառավարության աջակցման ծրագրերը և նշեց, որ դրանք վերանայվում են, քննարկումներ են անցկացվում և, ըստ իրավիճակի, որոշումներ են ընդունվում:

armenpress.am/arm/news/1046023.html


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ծառայություններ
• «Ճանաչիր Հայաստանը». Երևանի սրտում կներկայացվեն մարզերի զբոսաշրջության հնարավորությունները• Հայաստանը կմասնակցի Դուբայում մայիսի 16-ին կայանալիք զբոսաշրջային ցուցահանդեսին• Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով• Նախարար. Հայկական ԱԷԿ-ի տեխնիկական վերազինումը կշարունակվի• Նախարար. Հյուսիս-հարավ մայրուղու հարավային հատվածի մրցույթը կհայտարարվի այս տարվա օգոստոսին• Տրվել է Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի շինարարության մեկնարկը• Մեկնարկել են ՀՀ-ում առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքները• Վահան Քերոբյանն այս տարի զբոսաշրջության ոլորտում կանխատեսում է 319 տոկոս աճ• Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ջրանցքների վերանորոգման աշխատանքներին․ մի քանիսը շուտով կշահագործվեն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն