• Armenianeconomy.com

Ջրի խնայում, բերքի որակի բարձրացում. պետությունը խրախուսում է ոռոգման արդիական համակարգերի ներդրումը

03 մարտի 2021 | Գյուղատնտեսություն | Цитата

Հայաստանում վերջին 1-2 տարում ակտիվացել է պետական աջակցությամբ կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման պահանջարկը. սա թույլ է տալիս խնայել ոռոգման ջուրը, բացի այդ՝ ստանալ անհամեմատ ավելի լավ որակով բերք: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետի պաշտոնակատար Իռա Փանոսյանը:

«Ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաների ներդրումը շատ կարևոր է գյուղատնտեսության զարգացման համար: Ոռոգման արդիական համակարգերը մասնավորապես նպաստում են գյուղատնտեսության ոլորտում ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը: Էկոնոմիկայի նախարարությունը, կարևորելով այդ համակարգերի ներդրումը գյուղատնտեսության ոլորտում, աջակցում, սուբսիդավորում է տնտեսավարողներին, որ կարողանան դրանք ներդնել իրենց տնտեսություններում»,- ասաց Փանոսյանը:
 
«Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագիրն ունի երկու բաղադրիչ՝ փոխհատուցման և վարկերի սուբսիդավորման: Ըստ այս ծրագրի՝ սուբսիդավորվող վարկերը հասանելի են դառնում 0 տոկոս տոկոսադրույքով:  Գործում է նաև ծախսի փոխհատուցման տարբերակը: Եթե տնտեսավարողն իր միջոցներով է ներդրել ոռոգման արդիական համակարգերը՝ չցանկանալով վարկ վերցնել, պետությունը կատարում է այդ ծախսերի հետվերադարձ՝ 1 հա-ի հաշվով 16 տոկոս, սահմանամերձ համայնքներում՝ 18 տոկոս: «Պետությունը ցանկանում է խթանել, որ գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ևս ներդրվեն ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաներ: Արդյունքում այդ տարածքների համար մինչև 18 տոկոս փոխհատուցում է արվում»,-ասաց Փանոսյանն ու հավելեց՝ այսպիսով կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերի կիրառմամբ տնտեսավարողները խնայում են ջուրը և վարում ավելի արդյունավետ գյուղատնտեսություն:

Նրա խոսքով՝ առանց այդ առաջադեմ տեխնոլոգիաների՝ ոռոգման ընթացքում ջրի կորուստները հիմնականում շատ մեծ են լինում: Հանրապետությունում դեռ քիչ տարածքներ կան, որոնց ոռոգումն արվում է արդիական համակարգերով: Փանոսյանը նկատել է, որ սակայն վերջին 1-2 տարիներին բավականին ակտիվացել են այն տնտեսավարողները, որոնք ցանկանում են այդ ծրագրի շրջանակում անցնել առաջադիմական տեխնոլոգիաների ներդրմանը՝ կաթիլային ոռոգման համակարգի: 

2020-ին «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի շրջանակում ներդրվել են շուրջ 229 հա կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր, մեծ մասը եղել են կաթիլային համակարգերը: 2019-ին ներդրվել է 217 հա: «Վերջին 2 տարում շահառուների թիվը կտրուկ ավելացել է: Մարդիկ, տեսնելով արդյունավետությունը, փորձում են անցնել կաթիլային ոռոգման համակարգի»,-նշեց նա:

Բացի այդ, գործող «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրի շրջանակում պարտադիր պահանջ է ոռոգման արդիական համակարգերի կիրառումը: Այս տարի այդ ծրագրով հիմնվել է շուրջ 500 հա ինտենսիվ այգի, դրանց ոռոգման արդիական համակարգերի կիրառումը պարտադիր է:

Փանոսյանը վստահեցնում է, որ ոռոգման արդիական համակարգերն օգնում են ոչ միայն ջուրը խնայողաբար օգտագործելուն, այլ նաև ազդեցություն են ունենում բերքի որակի վրա: Կաթիլային ոռոգման դեպքում նաև պարարտանյութերն են ջրի միջոցով հասցվում բույսին, սնուցվում է անմիջապես բույսի արմատը: «Նախարարության ուղերձն է տնտեսավարողներին՝ օգտվել պետության ընձեռած հնարավորությունից, դիմել պետական աջակցության ծագրին և ներդնել ոռոգման արդիական համակարգեր: Եվ սա հնարավորություն կտա նրանց առավել քիչ ջուր օգտագործել, ջրի ավելի քիչ վարձ վճարել»,-ասաց Փանոսյանը:

Աննա Գրիգորյան
armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Գյուղատնտեսություն
• Վահան Քերոբյանն Արմավիրի մարզում այցելել է «Արմավիր ֆրութ» ՍՊԸ չրագործական ընկերություն և պիստակի այգի• Կարտոֆիլ, ցորեն, գարի, վարսակ ցանողների համար գյուղապահովագրության ժամկետները երկարաձգվել են• Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը• Էկոնոմիկայի նախարարությունը սոցիալական գործընկերության հուշագիր է ստորագրել Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության հետ• Փոխնախարար. Գյուղմթերքի տեղական արտադրողին պաշտպանելու համար առկա են բոլոր համապատասխան գործիքները• Հրազդանում բացվել է անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն• Վահան Քերոբյանն այցելել է Արմավիրի մարզում գտնվող մեգագյուղատնտեսական համալիր• Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնում քննարկվել է հողերի ագրոքիմիական հետազոտության անցկացումը• «Ներդրումների աջակցման կենտրոն»-ն ամփոփել է «խելացի գյուղատնտեսություն» ծրագրի առաջին փուլի աշխատանքները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն