• Armenianeconomy.com

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԸ
ՊԵԿ ներկայացուցիչները հանդիպել են հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող և ոչ պարենային ապրանքների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների հետ: 

Տնտեսավարողների խմբերին են ներկայացվել նրանց գործունեության ոլորտների հիմնական ռիսկերը, որոնք վերաբերում են հարկային պլանավորման չարաշահման դեպքերին, գործոնեության տարածքների վարձակալության թերհայտարարագրմանը, իրացման շրջանառության թերհայտարարագրմանը, մասնավորապես, առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների մատակարարմանը։

ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետ  Արթուր Հարությունյանը, արձագանքելով  հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների այն մտահոգությանը, որ COVID-19-ի պայմաններում աշխատում են վնասով, նշել է, որ հարկման հատուկ համակարգով աշխատելը  նրանց ընտրությունն է։ ՊԵԿ-ն իրականացնում է այնպիսի քաղաքականություն, որտեղ կարևորը ոչ թե խախտումների բացահայտումը կամ ակտերի կազմումն է, այլ առկա խնդիրների մասով կանխարգելիչ միջոցառումները։ Առանձանցնելով աշխատավարձերի թերհայտարարագրման խնդիրը՝ Հարությունյանը կոչ է արել հարկ վճարողներին աշխատավարձերը բերել իրական հարկման դաշտ, աշխատանքի վրա ծախսվող միջոցներն ամբողջությամբ հայտարարագրել։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանն ընդգծել է՝ այսօր ՊԵԿ-ն ունի այնպիսի մասնագետներ, որոնք հստակ տիրապետում են, թե՛ հարկ վճարողների ցանկին, թե՛ նրանց վարքագծին, թե՛ համապատասխան օրենսդրությանն ու ռիսկերին։ Անդրադառնալով հատկապես անապրանք գործարքներին՝ Չարխիֆալակյանը նշել է, որ տնտեսավարողները պետք է զերծ մնան նման անթույլատրելի գործողություններից, քանի որ այս դեպքում հաճախ պետությունը կրկնակի վնաս է կրում։ Նման խախտումը կարգավորվում է քրեական օրենսգրքով և հանդիսանում է ծանր հանցագործություն։ 

ՊԵԿ մասնագետները անդարադարձել են նաև  որոշ ապրանքների առանց պիտակ ցուցադրմանը և վաճառքին, բարձր քաշով ապրանքի պիտակավորմանը ցածր քաշով ապրանքի պիտակով, ՀԴՄ կտորնի վրա ապրանքի ոչ հստակ նկարագրությանը, չհիմնավորված զեղչերին և մի շարք այլ խնդիրների, որոնք այսօր առավել ռիսկային են դարձնում տնտեսավարողների գործունեությունը։  

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Ի՞նչ անել, եթե քաղաքացին համաձայն չէ բժշկասոցիալական փորձաքննության որոշման հետ• Ո՞ւմ և ի՞նչ չափով է վճարվում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր• «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը և անհրաժեշտ մակարդակը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• ԱԺ-ն ընդունեց ցեմենտի և կլինկերի ներմուծման համար պետտուրքի չափեր սահմանող նախագիծը• «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքներ• «Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ծրագրին և Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ծրագրի 2021-2025 թվականների գործողությունների պլանին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն