• Armenianeconomy.com

ԵՄ աջակցությամբ հայտարարվել է Կանաչ և օրգանական գյուղատնտեսական նախագծերի մրցույթ

25 փետրվարի 2021 | Գյուղատնտեսություն | Цитата

Եվրոպական Միության աջակցությամբ Հայաստանում հայտարարվել է Կանաչ և օրգանական գյուղատնտեսական նախագծերի մրցույթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրից, Ագրոբիզնեսի աջակցության մրցույթը հայտարարվել է «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի (ԵՄ-GAIA) շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից:  Ծրագիրն իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը: ՀՀ կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
 
Ըստ աղբյուրի՝ հայտամրցույթին կարող են մասնակցել ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ։  

«Մրցույթը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.

1)      «ԿԱՆԱՉ» գյուղատնտեսական նախագծերի աջակցություն միայն Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում թարմ և վերամշակված պտուղ, հատապտուղ, բանջարեղեն, հատիկընդեղեն մշակաբույսեր, խոտաբույսեր և ոչխարաբուծություն արժեշղթաների համար:

2)      ՕՐԳԱՆԱԿԱՆ (սկսնակ կամ սերտիֆիկացված) ագրոբիզնեսի օժանդակություն ՀՀ բոլոր մարզերում եւ բոլոր արժեշղթաներում:

Դիմելու համար հարկավոր է այցելել Էկոնոմիկայի նախարարության կայքի Մեդիա-հայտարարությունների բաժին՝ https://mineconomy.am/page/1763

Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2021թ. մարտի 01-ը, ժամը 16:00 (Երևանի ժամանակով)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրից նաև հայտնում են, որ փոքրածավալ ագրոբիզնեսներին կտրամադրվի աջակցություն գյուղատնտեսական արտադրության մեքենաների և սարքավորումների, բերքահավաքից հետո կիրառվող և վերամշակող սարքավորումների, ինչպես նաեւ որոշ ենթակառուցվածքային ներդրումների ձեւով: Կտրվեն միայն հիմնական, այլ ոչ թե դրամական միջոցներ:

Առավելություն կտրվի կանանց կողմից ղեկավարվող, ինչպես նաև երիտասարդների և այլ խոցելի խմբերի ագրոբիզնեսներին։

 Հայտադիմումները կընտրվեն ըստ սահմանված չափորոշիչների ու մեթոդաբանության: Ծրագիրը կապ կհաստատի միայն կարճ ցուցակում ընդգրկված հայտատուների հետ:

Ավստրիական զարգացման գործակալության մրցույթի առաջին փուլի հաղթողների ցուցակը կհրապարակվի առաջիկա օրերին:

«ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (ԵՄ-GAIA) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից (9,7 միլիոն եվրո) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (2 միլիոն եվրո) կողմից: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Ծրագրի կառավարության գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: ԵՄ- GAIA ծրագիրն աջակցում է կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը, մասնավորապես` Հայաստանի հյուսիսային մարզերում` Շիրակում, Լոռիում և Տավուշում: Ծրագիրն իրականացվելու է առաջիկա երեք տարվա ընթացքում: Ծրագրով ընտրված են հետեւյալ վեց գյուղատնտեսական արժեշղթաները՝ մրգեր, հատապտուղներ, բանջարեղեն, հատիկաընդեղեն մշակաբույսեր, խոտաբույսեր եւ ոչխարաբուծություն։

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Գյուղատնտեսություն
• Կարտոֆիլ, ցորեն, գարի, վարսակ ցանողների համար գյուղապահովագրության ժամկետները երկարաձգվել են• Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը• Էկոնոմիկայի նախարարությունը սոցիալական գործընկերության հուշագիր է ստորագրել Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության հետ• Փոխնախարար. Գյուղմթերքի տեղական արտադրողին պաշտպանելու համար առկա են բոլոր համապատասխան գործիքները• Հրազդանում բացվել է անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն• Վահան Քերոբյանն այցելել է Արմավիրի մարզում գտնվող մեգագյուղատնտեսական համալիր• Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնում քննարկվել է հողերի ագրոքիմիական հետազոտության անցկացումը• «Ներդրումների աջակցման կենտրոն»-ն ամփոփել է «խելացի գյուղատնտեսություն» ծրագրի առաջին փուլի աշխատանքները• Գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով տրամադրվել է 4 անգամ ավելի շատ վարկ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն