• Armenianeconomy.com

Իրադարձային զբոսաշրջությունը վերականգնվում է. սահմանային համայնքները լինելու են ուշադրության կենտրոնում

Հայաաստանում զբոսաշրջության ոլորտը 2020 թվականի դժվարություններից, զգալի կորուստներից հետո փորձում է վերականգնել ակտիվությունը: Չնայած համավարակը դեռ չի նահանջել, ամեն դեպքում այս տարի տուրիստական սեզոնն ուղեկցվելու է զբոսաշրջային փառատոններով՝ հաշվի առնելով նաև նոր իրողությունները: «Ֆեստիվար հայկական փառատոնների ասոցիացիա»-ի տնօրեն Նունե Մանուկյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ սահմանափակումներ չկան մասսայական միջոցառումների հետ կապված, իսկ դա լավ հնարավորություն է երկրում վերականգնելու իրադարձային զբոսաշրջության ոլորտը։

«Համավարակով պայմանավորված, փառատոնների ասոցիացիան մշակել է միջոցառումների անցկացման կանոններ: Օրինակ՝ տաղավարաները դրվելու են միմյանցից հեռու, հակահամաճարակային պայմաններից ելնելով, անձնակազմը կրելու է դիմակ, տաղավարներում տեսանելի և հասանելի տեղում դրված են լինելու ախտահանիչ միջոցներ: Տարածքում դասավորությունն այնպես է կատարվելու, որ շատ կուտակումներ չլինեն»,-ասաց Նունե Մանուկյանը:

Ասոցիացիայի տնօրենը տեղեկացրեց, որ չնայած այն բանի, որ ամեն տարի փառատոնային սեզոնը մեկնարկում է գինուն նվիրված` հայաստանյան և միջազգային տոների շարքում իր առանձնահատուկ տեղն ունեցող «Երևանի գինու օրեր» միջոցառմամբ (ամեն տարի տեղի է ունենում մայիսի առաջին ուրբաթ-շաբաթ օրերին, և միայն 2021թ-ին տեղի կունենա հունիսի 4-5), սակայն այս անգամ փառատոնային տարվա բացումը կլինի ապրիլի 30-ին Երևանի Անգլիական այգում նախատեսված «Spirit of Armenia»-ով։ Այն ալկոհոլային խմիչքների փառատոն է, որը տեղի է ունենալու առաջին անգամ: Ներկայացված է լինելու Հայաստանում արտադրվող խմիչքների ամբողջ տեսականին` հեղինակային թորած խմիչքներից մինչև ազնվական կոնյակներ: Այցելուներին ներկայացված է լինելու ավելի քան 1500 տեսակի խմիչք:  Այնուհետև իր յուրահատուկ համ ու հոտով կանցկացվի ավանդական դարձած «Տոլմայի փառատոն»-ը: Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու տոլմայի ամենաբազմապիսի տեսականուն: Այդ համեղ գործընթացն ինչպես միշտ կուղեկցվի մշակութային միջոցառումներով: Ինչ զբոսաշրջային իրադարձություն առանց «Երևանի գինու օրեր»-ի: Այն կհամախմբի գինու սիրահարներին։ Միջոցառումն ընդգրկում է հայկական գինու համտես, ինչպես նաև գինեգործական ընկերությունների, տեղական ռեստորանների պանրի և ուտեստների մեծ ցուցադրություն:  

Տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում են լինելու սահմանային համայնքները: 

«Արդեն սահմանամերձ դարձած Քարահունջում մենք անպայման անցկացնելու ենք Թթի փառատոնը: Ես կարծում եմ, որ դա ներքին տուրիզմի համար շատ կարևոր է: Համայնքը չպետք է կորցնի իր գրավչությունը, այն պետք է շարունակի հետաքրքիր մնալ հյուրերի համար, տեղացիներն էլ տեսնեն, որ դա անվտանգ է: Արենի համայնքում անցկացվելու է Գինու փառատոնը, Խաչիկ գյուղում՝ Գաթայի փառատոնը: Տավուշում ակտիվ ենք լինելու: Ասեմ, որ «Երևանի գինու օրեր» միջոցառումը կազմակերպող ընկեությունը նախատեսել է կազմակերպել երկու միջոցառում մարզերում, սահմանային համայնքներում: Խոսքը  «Տավուշի գինու օրեր» և «Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումների մասին է: Կարծում եմ, որ համայնքները պետք է ուժեղացնել՝ զարգացնելով իրադարձային զբոսաշրջությունը»,-ասաց Նունե Մանուկյանը: Տարվա ընթացքում Ենոքավանում անցկացվելու է «Հայբուս փառատոն»-ը, նշվելու է «Յելլ Էքսթրիմ Պարկ»-ի ծննդյան օրը: Լոռու մարզի Թումանյան համայնքում կհամախմբվեն էքստրիմի սիրահարները՝ մասնակցելու Հայկական ռաֆթինգի փառատոնին: Երգի-պարի սիրահարներն էլ կարող են հետևել Տանգոյի միջազգային փառատոնի, «Սևան» միջազգային երաժշտական փառատոնի, «ԳՈՒԹԱՆ» ազգային ավանդական երգի-պարի փառատոնի առաջարկներին:

Փառատոններն անցկացվելու են, սակայն այս տարի, համավարակով պայմանավորված, ավանդույթի համաձայն դրսից զբոսաշրջային մեծ հոսք չի ակնկալվում: Նունե Մանուկյանը նշեց, որ դա նշանակություն ունի, այս փառատոնները կարևոր են նաև ներքին տուրիզմի համար: Նա նկատեց, որ նախորդ տարի՝ կորոնավիրուսի խիստ պայմաններում, մարդիկ ուղղվեցին դեպի ներքին տուրիզմ: Հիմա էլ նույնը կարող է լինել, հետևաբար, ըստ մասնագետի, մեր քաղաքացիները ժամանցային վայրեր այցելելու, լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենան: Նաև պատերազմի պատճառով շատ բնակավայրեր դարձան սահմանամերձ և հիմա շատ կարևոր է, որպեսզի այս տարի այդ բնակավայրերում տեղի ունենան միջոցառումներ, փառատոններ, որպեսզի հաջորդ տարիներին մարդիկ չվախենան գալ և մասնակցեն դրանց։

«Ես հիշում եմ, երբ նոր էինք սկսում Հայաստանում զբոսաշրջային փառատոններ անցկացնել, այն ժամանակ էլ դրսից զբոսաշրջիկներ չկային: Ստացվում է, որ կարծես զրոյից ենք սկսում, բայց խնդիր չի, մենք պատրաստ ենք: Ի դեպ, ձեռքիս տակ էր հայտնվել միջազգային փառատոնների հետ կապված մի հետազոտություն, որտեղ նշվում էր, որ նման միջոցառումները պարտադիր պետք է անցկացվեն ու դրանց թիվն ավելացնելու անհրաժեշտություն կա, քանի որ մարդիկ շատ կարոտած են այդ միջավայրին, ուրախությանը, զգացողություններին: Սա խոսում է այն մասին, որ անմիջական շփմանը ոչինչ չի կարող փոխարինել»,-հավելեց ասոցիացիայի տնօրենը։

Ամեն դեպքում թռիչքների վերաբացման հետ կապված փոքր շարժ կա, դա իր հերթին ազդակներ է հաղորդում զբոսաշրջության ոլորտին: Արդեն տարբեր երկրներից դեպի Հայաստան ուղևորություններով հետաքրքրվողներ կան: Նունե Մանուկյանը նշեց, որ արդեն իսկ տուրօպերատորներ կան, որոնց հետաքրքրում է իրադարձային միջոցառումների ցանկը: Ասոցիացիան նպատակ ունի բոլոր նման միջոցառումների կազմակերպիչներով համալրել իր շարքերը, որպեսզի ավանդական դարձած փառատոնների հստակ ցանկն ու օրացույցը տրամադրեն զբոսաշրջիկներին և տուրօպերատորներին: Հայաստանյան փառատոնների և միջոցառումների մասին մանրամասներ ասոցիացիան կներկայացնի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում։

armenpress.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ծառայություններ
• «Ճանաչիր Հայաստանը». Երևանի սրտում կներկայացվեն մարզերի զբոսաշրջության հնարավորությունները• Հայաստանը կմասնակցի Դուբայում մայիսի 16-ին կայանալիք զբոսաշրջային ցուցահանդեսին• Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով• Նախարար. Հայկական ԱԷԿ-ի տեխնիկական վերազինումը կշարունակվի• Նախարար. Հյուսիս-հարավ մայրուղու հարավային հատվածի մրցույթը կհայտարարվի այս տարվա օգոստոսին• Տրվել է Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի շինարարության մեկնարկը• Մեկնարկել են ՀՀ-ում առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքները• Վահան Քերոբյանն այս տարի զբոսաշրջության ոլորտում կանխատեսում է 319 տոկոս աճ• Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ջրանցքների վերանորոգման աշխատանքներին․ մի քանիսը շուտով կշահագործվեն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն