• Armenianeconomy.com

ՄԱԿ-ն աջակցություն է տրամադրում Արցախից տեղահանված անասնապահներին․ էկոնոմիկայի նախարարության անասնաբույժները սկսել են կենդանիների այս տարվա պատվաստումները

05 փետրվարի 2021 | Արցախ | Цитата

Արցախյան պատերազմի հետևանքով Հայաստան է տեղափոխվել մինչև 55000 կով, 90000 մանր եղջերավոր կենդանի: էկոնոմիկայի նախարարության անասնաբույժներն անմիջապես սկսեցին կենդանիների այս տարվա պատվաստումները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն իր խոսքում նշում է «Պատերազմական իրավիճակը նաև համընկնում էր Արցախի Հանրապետությունում պատվաստման ժամանակահատվածի հետ․ մենք իրականացրեցինք պատվաստում այն հիվանդությունների նկատմամբ, որը նախատեսված էր մեր հակահամաճարակային պլանով։ Չի բացառվում, որ բերված որոշ կենդանիներ դուրս են մնացել անասնաբույժների տեսադաշտից: Այդ պատճառով պետականորեն սահմանված անվճար պատվաստումներն այս տարի սահմանվածից շուտ կսկսեն։ Ե՛վ պատվաստանյութն է տրամադրում պետությունը, և՛ պատվաստման գումարը»։

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն էլ իր հերթին Արցախից տեղահանված, նաև Սյունիքում արոտավայրեր կորցրած անասնապահներին մոտ 350 հազար դոլարի աջակցություն կցուցաբերի: Անասնապահներին կհատկացվեն անասնակեր, սարքավորումներ և տեղափոխված գյուղատնտեսական կենդանիների համար ժամանակավոր կացարաններ կառուցելու շինանյութ:

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Արցախ
• Արտակ Բեգլարյանը բարերար Ալեք Բաղդասարյանի հետ քննարկել է սոցիալական ու կրթական մի շարք նախագծեր• 10 տարվա ընթացքում տարեկան մինչև 10 մլրդ դրամ աջակցություն՝ Արցախին• Կառավարությունը 7,5 մլրդ դրամ հատկացրեց արցախցիներին ապրիլ ամսվա 68 հազարական դրամի աջակցությունն ապահովելուն• «Սոցիալական խնդիրների վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը համարժեք չի կարող համարվել այն աղետին, ինչի հետ բախվել են արցախցիները»․ Մեսրոպ Առաքելյան• Արցախի նախագահը հաստատել է բուսաբուծության համալիր զարգացման ծրագիրը. սուբսիդավորում, անհատռույց ֆինանսների տրամադրում• Ավելի քան 31000 տեղահանված արցախցի ֆինանսական աջակցություն է ստացել ՀՀ կառավարությունից• Արցախի խորհրդարանում շրջանառվում է ռուսերենին պաշտոնական և ոչ թե պետական կարգավիճակ տալու օրինագիծ• Ավելի քան 7 հազար արցախցի երեխաներ կրթությունը շարունակում են Հայաստանի դպրոցներում• Արցախում պետությունը գործատուներին կփոխհատուցի վարձու աշխատողների եկամտահարկը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն