• Armenianeconomy.com

Զբոսաշրջության ոլորտում անցկացվելու են կադրերի նախապատրաստական դասընթացներ

Հայաստանի ամերիկյան համալսարանը մեկամյա կրթական ծրագիր է նախաձեռնել հյուրանոցային բիզնեսի կառավարման բնագավառում՝ ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտը վերականգնելու և ավելի զարգացնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հյուրանոցների և հյուրընկալության կառավարման վկայագիր շնորհող ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը:
 
«Ծրագիրը լավ հնարավորություններ է ընձեռում հատկապես հյուրանոցային ոլորտում աշխատող անձանց համար: Անհրաժեշտ է օգտագործել այս ժամանակը, երբ զբոսաշրջային առումով պասիվ է, որպեսզի ոլորտի մասնագետները կատարելագործեն իրենց հմտությունները:  Այս ծրագրին կարող են մասնակցել նաև նրանք, ովքեր հետաքրքրված են զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում մասնագիտական կարիերայի աճով: Ծրագիրը տևելու է 1 տարի՝ 2 կիսամյակ»,- նշեց Զեյթունցյանը:

Ծրագիրն իր մեջ ներառում է նախապատրաստական փուլ, որտեղ կընդգրկվեն այն ուսանողները, որոնք այսօր աշխատում են հյուրընկալության ոլորտում, բայց չեն ունեցել ակադեմիական կրթություն: Զեյթունցյանը շեշտեց, որ տվյալ ոլորտում ակադեմիական կրթություն չունեցողները սովորելու են հաշվապահություն, կառավարում, անգլերեն, հաղորդակցություն, մաթեմատիկա:

«Այս ամենից հետո նրանք կսկսեն ուսումնասիրել գործառնական կառավարման ծրագիրը, հյուրընկալության գնագոյացում և վաճառքներ, հյուրընկալության մարքեթինգ, կորպորատիվ հաղորդակցություն և ռազմավարական, ֆինանսական պլանավորում: Մեկ տարում ուսանողները հյուրանոցային ոլորտի հետ կապված կստանան լուրջ հմտություններ և գիտելիքներ: Դասավանդելու են Ամերիկյան համալսարանի լավագույն դասախոսները, ինչպես նաև արտասահմանից ներգրավված կադրեր»,- ասաց ծրագրի ղեկավարը:

Զեյթունցյանի խոսքով՝ այն մշակվել է համագործակցելով ՀՀ-ի հյուրանոցային տնտեսության օբյեկտների հետ, որոնց հետ հանդիպումներ են տեղի ունեցել:

Հյուրանոցային բիզնեսի գործող աշխատակիցների համար ուսման վարձավճարների մինչև 90 տոկոսի չափով սուբսիդավորում է նախատեսված: Զեյթունցյանը շեշտեց, որ ավարտական աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի մարզերից մեկում: Մասնակիցները ռազմավարական ծրագիր են գրելու՝ մի քանի հյուրանոցի համար, իսկ դասընթացների ավարտից հետո ստանալու են մագիստրատուրայի շրջանավարտի որակավորում:

Զարմինե Զեյթունցյանը նաև ընդգծեց, որ Ամերիկյան համալսարանը համագործակցում է նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ` Հայաստանում 100 քիչ հայտնի հնագիտական հուշարձանների մասսայականացման ուղղությամբ, որոնք ապագայում կարող են զբոսաշրջային պրոդուկտ դառնալ:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ծառայություններ
• «Ճանաչիր Հայաստանը». Երևանի սրտում կներկայացվեն մարզերի զբոսաշրջության հնարավորությունները• Հայաստանը կմասնակցի Դուբայում մայիսի 16-ին կայանալիք զբոսաշրջային ցուցահանդեսին• Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով• Նախարար. Հայկական ԱԷԿ-ի տեխնիկական վերազինումը կշարունակվի• Նախարար. Հյուսիս-հարավ մայրուղու հարավային հատվածի մրցույթը կհայտարարվի այս տարվա օգոստոսին• Տրվել է Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի շինարարության մեկնարկը• Մեկնարկել են ՀՀ-ում առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքները• Վահան Քերոբյանն այս տարի զբոսաշրջության ոլորտում կանխատեսում է 319 տոկոս աճ• Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ջրանցքների վերանորոգման աշխատանքներին․ մի քանիսը շուտով կշահագործվեն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն