• Armenianeconomy.com

Բանկի կողմից վարկավորման գործառույթների կարգավորումները խախտելու համար կսահմանվի ավելի բարձր տուգանք

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Իմ քայլի» պատգամավորների հեղինակած օրենքի նախագծին, որով սպառողների վարկավորման կամ ավանդների ներգրավման գործառույթի իրականացման համար նախատեսված կարգավորումները խախտելու համար բանկերի նկատմամբ կսահմանվեն տուգանքի ավելի բարձր չափեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբկեն Թունյանի և Արտակ Մանուկյանի՝ «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովի նիստում ներկայացրեց համահեղինակ Արտակ Մանուկյանը:
 
Այժմ գործող օրենքներով սպառողներին վարկավորման կամ ավանդների ներգրավման գործառույթի իրականացման համար նախատեսված կարգավորումները խախտելու համար սահմանված են տուգանքի հետևյալ չափերը` առաջին անգամ խախտման համար` 100 հազար, երկրորդ անգամ` 200 հազար, իսկ երեք եւ ավելի խախտման համար` 500 հազար ՀՀ դրամ: Տուգանքը գանձվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Պատգամավորներն առաջարկում են սահմանել ավելի բարձր տուգանքներ: Նրանք առաջարկում են սահմանել, որ բանկի կողմից օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում մեկ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք` մինչև 500 հազար դրամ, բայց ոչ պակաս, քան 300 հազար դրամ: Իսկ 365 օրվա ընթացքում երկու անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք` 1 մլն դրամ, բայց ոչ պակաս, քան 500 հազար դրամը, երեք և ավելի անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք` մինչև 2 մլն, բայց ոչ պակաս, քան 1 մլն դրամը:

«ԿԲ-ն այս գործիքակազմը որպես վերջին աստիճանի գործիք է կիրառում»,- ասաց Մանուկյանն ու հավելեց, որ նախագծի նպատակն է սպառողների իրավունքների պաշտպանության ավելի բարձր մակարդակ ապահովելը՝ շեղումների համար ավելի մեծ չափով պատժելով:

ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ասաց, որ իրենք պաշտպանում են օրենսդրական այս նախաձեռնությունը: Հանձնաժողովի նիստում երկար քննարկումներից հետո նախագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի թիվ 113-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• Կառավարւթյն 2018 թվականի հունիսի 27-Ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին• 2021Թ. ՄԱՅԻՍԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇԸ• «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• ՊԵԿ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ• Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց• «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին• Ի՞նչպես դառնալ խնամատար ընտանիք․ ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն