• Armenianeconomy.com

Եվրոբոնդերի թողարկմամբ միջոցների ներգրավումը նախատեսված է եղել 2021-ի պետբյուջեի նախագծով. Ջանջուղազյան

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձավ եվրոբոնդերի թողարկման արդյունքում ներգրավված 750 մլն դոլարի հետ կապված կառավարության ծրագրերին:

«2021 թվականի բյուջեի մասին օրենքով որպես դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր արդեն իսկ նախատեսված է 242 միլիարդ դրամ, այսինքն՝ այդքան կֆինանսավորվի դեֆիցիտը։ Սա ոչ թե լրացուցիչ, չհաշվարկած, չնախատեսված պարտքի ներգրավում է, այլ ճիշտ հակառակը, օրենքով 2021 թվականի համար դեֆիցիտը ֆինանսավորելու նպատակով նախատեսված աղբյուրի իրականացումն է։ Համոզված եմ, որ ինչ-որ ժամանակի ընթացքում կունենանք այնպիսի իրավիճակ, երբ այսպիսի իրադարձությունը չի գնահատվի որպես շատ ուշադրության արժանի։ Մեր քաղաքականությունը պարտքի կառավարման բնագավառում այնպիսին է, որ հնարավորինս մեծացնում ենք թողարկումների չափերը մեկ անգամ տեղի ունեցող գործարքների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ջանջուղազյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

Հարցին՝ բյուջեի օրենքի հետ կապված փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ է պարտք/ՀՆԱ հարաբերակցության առումով, նախարարը բացասական պատասխան տվեց: «Ոչ, որովհետև օրենքը բավարար չափով կարգավորել է հարաբերությունները, և նոր փոփոխության անհրաժեշտություն չկա։ Այսինքն՝ այն, ինչն այսօր տեղի է ունենում, ամբողջությամբ օրենքի կարգավորման շրջանակում է»,- ասաց նա։

Ջանջուղազյանի խոսքով՝ պետք է կարողանալ իրերն ընկալել այնպես, ինչպես դրանք կան։ «Առաջարկում եմ՝ ամեն ինչի չփորձել գորշ ակնոցներով նայել»,- նշեց նախարարը։

Հարցին՝ տնտեսությանն ի՞նչ ակնոցներով է նայում, նախարարն ասաց. «Ընդհանուր տնտեսության վերաբերյալ մեր ընկալումն ունենք մեր ներկայացրած նախատեսումներում, որոնք առայժմ վերանայված չեն։ 3,2 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը 2021 թվականին ի՞նչ որակման է արժանի»։

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի թիվ 113-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• Կառավարւթյն 2018 թվականի հունիսի 27-Ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին• 2021Թ. ՄԱՅԻՍԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇԸ• «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• ՊԵԿ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ• Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց• «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին• Ի՞նչպես դառնալ խնամատար ընտանիք․ ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն