• Armenianeconomy.com

Եվրոբոնդերով ներգրավվող միջոցներից 250 մլն դոլարը որպես ֆինանսական բարձիկ կհաշվառվի կայունացման դեպոզիտային հաշվինԵվրոբոնդերով ներգրավվող միջոցներից 250 մլն դոլարը որպես ֆինանսական բարձիկ կհաշվառվի կայունացման դեպոզիտային հաշվին

Հաշվի առնելով շուկայի նպաստավոր պայմանները՝ նպատակահարմար է համարվել եվրոբոնդերի թողարկման միջոցով ներգրավել 250 մլն դոլար ավելի, քան ի սկզբանե բյուջեով նախատեսված ծրագիրն էր:

Այդ մասին կառավարության նիստում նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով 750 մլն դոլարի նոր եվրոբոնդերի թողարկմանը:

Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է 10 տարի ժամկետով ՀՀ-ին տրամադրված պարտքին, որի թողարկման եկամտաբերությունը 3,875 տոկոս է։ «Մենք ունենք հետևյալ պատկերը՝ 3,875 տոկոս թողարկման եկամտաբերություն և 3,6 տոկոս արժեկտրոնային եկամտաբերություն։ Ունենք նաև վարկերի ստացման ծրագիր, ինչպես նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար՝ Համաշխարհային բանկ, Ասիական զարգացման բանկ և մեր մյուս գործընկերներ, այնպես էլ բյուջետային աջակցության նպատակով մոտավորապես 50 մլրդ դրամի վարկ։ Եվ շուկայի նպաստավոր պայմանները հաշվի առնելով՝ նպատակահարմար է համարվել 250 մլն դոլարով ավելի ներգրավել, քան ի սկզբանե բյուջեով նախատեսված ծրագիրն էր։ Եվ կառավարության այսօրվա որոշմամբ առաջարկվում է 250 մլն դոլարին համարժեք գումարը հաշվառել կայունացման դեպոզիտային հաշվին՝ որպես ֆինանսական բարձիկ՝ ըստ անհրաժեշտության հետագայում տարվա ընթացքում ծագող խնդիրների նպատակով օգտագործելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ջանջուղազյանը:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի թիվ 113-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• Կառավարւթյն 2018 թվականի հունիսի 27-Ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին• 2021Թ. ՄԱՅԻՍԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇԸ• «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• ՊԵԿ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ• Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց• «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին• Ի՞նչպես դառնալ խնամատար ընտանիք․ ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն