• Armenianeconomy.com

Հարկեր քիչ վճարելու համար բիզնեսը տրոհելու դեպքերի թիվն աճել է. ՊԵԿ-ն ընդունում է մարտահրավերը

29 հունվարի 2021 | Տնտեսություն | Цитата

 Հայաստանում հարկեր քիչ վճարելու նպատակով բիզնեսը տրոհելու դեպքերի թիվն արճել է, ՊԵԿ-ն այդ ուղղությամբ իրականացնում է խիստ վերահսկողական գործընթացներ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը նշեց, որ այդ ուղղությամբ իրականացված միջոցառումների թվաքանակն աճել է 97,7 տոկոսով, իսկ փոխկապակցված ճանաչված տնտեսավարող սուբյեկտների թվաքանակը՝ 122,4 տոկոսով։ Մասնավորեապես, 87 դեպքով հիմնավորվել է, որ թվով 258 հարկ վճարող գործունեություն է իրականացրել  միմյանց հետ փոխհամաձայնեցված սկզբունքով։  2019 թ.  44 դեպքով թվով 116 հարկ վճարողներ են ճանաչվել փոխկապակցված:

«Այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք տարել և տրամադրված ենք նույն ոգով շարունակել 2021 թվականին: Կազմակերպությունների անուններ չեմ հնչեցնի: Ասեմ, որ եղել են դեպքեր, երբ խոշոր բիզնեսն է գնացել նման քայլի, որը հիմնականում խնդիր ունի ծախսերի հետ կապված: Արհեստական ստեղծում են մի քանի կազմակերպություններ, որպեսզի ծախսերի վերաբերյալ փաստաթղթեր ստանան և շահութահարկի հաշվետվությունում այդ ծախսերն արտացոլեն և պակաս հարկեր վճարեն»,- ասաց ՊԵԿ պաշտոնյան:

Անդրադառնալով հարկեր քիչ վճարելու նպատակով բիզնեսը տրոհելու այլ  եղանակներին՝ ՊԵԿ պաշտոնյան նշեց, որ դրանք ամենատարբեր բնույթի են: Օրինակ, մանրածախ առևտուր իրականացնող տնտեսավարողներն իրենց գործունեությունը կազմակերպում են մի քանի խանութներում: Եվ, որպեսզի այդ բոլոր խանութների շրջանառության հանրագումարը չգերազանցի շրջանառության հարկով հարկման շեմը, ապա յուրաքանչյուր խանութի գործունեությունը կազմակերպվում է ազգականի կամ վարձու աշխատողի անվամբ գրանցված ձեռնարկատրիրոջ, միգուցե, հիմնադրված ՍՊԸ-ի միջոցով: ՊԵԿ-ը կատարում է ծածկագրված, գաղտնի օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ փորձնական գնումներ, զեղչի քարտերի, սոցիալական ցանցերում բիզնեսի էջերի ուսումնասիրություն և այլն: Բիզնեսի «հնարամտությունները» բացահայտելուն հաջորդում են իրավական գործընթացներ:

«Մեկ այլ տարածված երևույթի մասին կուզեի խոսել, որն ավելի շատ 2020 թվականին է դրսևորվել: Խոսքը շինարարության ոլորտի մասին է: Այս ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողներն իրենց վարձու աշխատողներին, օրինակ, ասենք, զոդողին, ներկայացնում են որպես անհատ ձեռնարկատեր, ձևական կնքում են ծառայությունների մատուցման պայմանագիր, հետո զոդողը ծառայությունների մատուցման հաշիվներ է դուրս գրում այս կազմակերպությանը: Երբ մենք ուսումնասիրում ենք, պարզվում է, որ, օրինակ զոդողը տեղյակ էլ չէ, որ ինքը գրանցված է որպես անհատ ձեռնարկատեր, որ իր անունով հարկային մարմին է ներկայացվում հաշվետվություններ և այլն»,- ասաց  Վահան Չարխիֆալակյանը՝ ընդգծելով, որ խիստ վերահսկողությունը շարունակելու են և պատրաստ են ընդունել բիզնեսի նետած մարտահրավերները:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի միջև ստորագրվել է մտադրությունների մասին հուշագիր• ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է ավելի ուժեղացնել առևտրային հարաբերությունները ԱՄԷ-ի հետ• ՆՁԱԿ-ը ներկայացրել է իր գործունեության նոր մոդելը• Նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը «ՏնտեսաԿԵՏ»-ի եթերում խոսել է առավել հաճախ քննարկվող տնտեսական հարցերի շուրջ• Կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը• Պետական աջակցության ծրագրերի շնորհիվ 2018 թվականից սկսած հանրապետությունում ջերմատների մակերեսը զգալի մեծացել է• Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը մասնակցել է «Իրան-2021» ցուցահանդեսի բացմանը• ՊԵԿ-Ը ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԱՊՕՐԻՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ• Հայաստանում BANA-կողմից հիմնադրվում է SAP Startup Factory

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն