• Armenianeconomy.com

Տեղեկատվության և կապի ոլորտում ամենաբարձր միջին աշխատավարձն է՝ աճի երկրորդ ցուցանիշով

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2020-ի հունվար-նոյեմբերին, նախնական տվյալներով, կազմել է 186 հազ. 167 դրամ (ավելի քան 382.8 ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել 4.2%-ով. ընդ որում, պետական հատվածում այդ ցուցանիշները կազմել են 165 հազ. 76  դրամ և 5.9%, իսկ ոչ պետական հատվածում՝ 196 հազ. 204 դրամ և 3.2%։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, նախորդ տարվա առաջին տասնմեկ ամիսների համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձի ամենաբարձր աճը՝ 11.3% (մինչև 182 հազ. 135 դրամ) գրանցվել է մշակույթի, զվարճությունների և հանգստի բնագավառում, երկրորդ ամենաբարձր աճը՝ 11.2% (մինչև 476 հազ. 105 դրամ), արձանագրվել է տեղեկատվության և կապի ոլորտում, որին հաջորդում է շինարարությունը՝ աշխատավարձի չափի 201 հազ. 129 դրամ և անցյալ տարվա հունվար-նոյեմբերի համեմատ 9.7% աճով։ Ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում այդ ցուցանիշները կազմել են 174 հազ. 742 դրամ և 9.2%, կրթության ոլորտում՝ 126 հազ. 421 դրամ և 6.5%։ Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը 2020-ի հունվար-նոյեմբերին կազմել է 410 հազ. 844 դրամ և 2019-ի նույն ամիսների համեմատ աճել 5.1%-ով։

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեղեկատվական տեխնոլոգիաներ
• Կկայանա «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» խորագրով ֆորումը• ԵԱՏՄ անդամ երկրներում մեկնարկել է ձեռնարկատիրության աջակցության նոր ծրագիր• Հայկ Չոբանյան․ «Պետք է փոխել մոտեցումները և նոր արագությամբ շարժվել առաջ»• Այց «Ինժեներական քաղաք»․ վերականգնվելու է Հայաստանի երբեմնի արդյունաբերական երկիր լինելու հեռանկարը• Հայկական տեխնոընկերությունները՝ ExpoElectronica միջազգային ցուցահանդեսին• Հայկ Չոբանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար• 17-րդ միջոցառման շրջանակներում 61 ընկերություն դրամաշնորհ կստանան• ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջիկա տարիներին առնվազն 20,000 նոր մասնագետների կարիք կլինի• Հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի(ՌԷՊ) «X-100» կայան

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն