• Armenianeconomy.com

Հաշվարկային փաստաթղթերով արտացոլված իրացման շրջանառությունը 2020-ին նվազել է շուրջ 114 մլրդ դրամով

25 հունվարի 2021 | Տնտեսություն | Цитата

Հայաստանում 2020-ին դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի քանակը (ներառյալ՝ ՀԴՄ կտրոնները) 0.5 տոկոսով նվազել է նախորդ տարի դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի նկատմամբ:
 «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը:

«2020-ին հաշվարկային փաստաթղթերի քանակը բնականաբար նվազել է: Դրանք այն փաստաթղթերն են, որոնցով հարկ վճարողները հիմնավորում և արտացոլում են իրենց իրացման շրջանառությունները, վաճառքները: Համավարակով պայմանավորված՝ տեղի է ունեցել նվազում: 2020-ին դուրս է գրվել 453 մլն հաշվարկային փաստաթուղթ՝ 6.4 տրլն դրամ գումարով, որը 2019-ի նկատմամբ քանակով պակաս է 0.5 տոկոսով, իսկ գումարով՝ 1.5 տոկոսով՝ շուրջ 114 մլրդ դրամ»,-ասաց Թամազյանը:

Իրացման շրջանառության վերաբերյալ ցուցանիշների վերլուծությունը ցույց է տվել, որ անկումը հիմնականում տեղի է ունեցել մարտից սկսած: Հունվար-փետրվարին, նախորդ ժամանակաշրջանի համեմատությամբ, հաշվարկային փաստաթղթերի քանակն աճել էր շուրջ 34 տոկոսով, իսկ շրջանառությունը՝ 19.5 տոկոսով: Մարտից անկումը նկատելի է եղել:

Թամազյանը տարվա կտրվածքով նվազումը պայմանավորեց կորոնավիրուսով և հետպատերազմական տրամադրություններով:

Նա վստահեցրեց, որ 2020-ին ավելի ուժեղացված հսկողություն է իրականացվել ՀԴՄ կտրոնների տպման կանոնների պահպանման ուղղությամբ: 2020-ին իրականացվել է ավելի քան 14 հազար հսկողական միջոցառում, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով: Ընդ որում, հուլիս-օգոստոսին գրանցվել է վերջին տարիների ՀԴՄ շահագործման կանոնների խախտման գծով ամենաբարձր ցուցանիշը: 2020-ին բացահայտվել է նաև նոր խախտման տեսակ: Թամազյանի խոսքով՝ 2020-ին ավելի քան 15 դեպքով բացահայտվել են ծրագրային միջամտությունների դեպքեր: «Նոր սերնդի ՀԴՄ-ները տպված կտրոնների վերաբերյալ տեղեկատվություն փոխանցում են նաև ՊԵԿ տեղեկատվական բազա, սակայն հնարամիտ հարկ վճարողները, սպառողի համար տպելուց ու տրամադրելուց հետո, կատարելով ծրագրային միջամտություն, ավելի նվազ գումարով են տեղեկատվությունը փոխանցում ՊԵԿ տեղեկատվական բազա:  Այդ սուբյեկտները ներկայում ամենօրյա հսկողության տակ են»,-ասաց Թամազյանն ու հավելեց, որ այս տարի վարչարարությունն այդ ուղղությամբ խստացվելու է:

Հաշվարկային փաստաթղթերը ներառում են ՀԴՄ կտրոնները և հաշիվ-վավերագրերը, հարկային հաշիվները:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• 2021 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի մրցույթի մեկնարկը տրվել է• Ո՞ւմ և ո՞ր դեպքերում է նշանակվում արտոնյալ պայմաններով կենսաթոշակ• Նոր համագործակցություն ՀՀ պարենային անվտանգության ապահովման նոր հայեցակարգի մշակման նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև• ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի միջև ստորագրվել է մտադրությունների մասին հուշագիր• ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է ավելի ուժեղացնել առևտրային հարաբերությունները ԱՄԷ-ի հետ• ՆՁԱԿ-ը ներկայացրել է իր գործունեության նոր մոդելը• Նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը «ՏնտեսաԿԵՏ»-ի եթերում խոսել է առավել հաճախ քննարկվող տնտեսական հարցերի շուրջ• Կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը• Պետական աջակցության ծրագրերի շնորհիվ 2018 թվականից սկսած հանրապետությունում ջերմատների մակերեսը զգալի մեծացել է

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն