• Armenianeconomy.com

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 327-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի նպատակային օգտագործում և ժամկետների հստակեցում, որի արդյունքում Նախարարության կողմից կատարվող ծախսերի պլանավորումը և կանխատեսումը կլինի առավել ճշգրիտ։

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի

N 327-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ       

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 327-Լ որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումները.
Հավելվածի 25-րդ կետում «խմբերի» բառից հետո լրացնել «՝ մինչև 21 ամսական բեղմնավորված» բառերը։
Հավելվածի 27-րդ կետի ՝
ա. 2-րդ ենթակետի «ժգ.» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժդ.» պարբերությամբ՝

«ժդ. տոհմային կենդանիների ձեռքբերումը, ներմուծման դեպքում նաև ներկրումը իրականացվում է վարկը հաստատելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում (Նախարարության համաձայնությամբ տոհմային կենդանիների ձեռքբերումը, ներմուծման դեպքում նաև ներկրումը, կարող է երկարաձգվել ևս մեկ ամսով)»։

բ.  4-րդ ենթակետում «հետո» բառից հետո լրացնել «՝ մեկամսյա ժամկետում» բառերը։

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻ 29-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 327-Լ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Անհրաժեշտությունը
 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 327-Լ որոշման հավելվածում լրացումներ  կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի այսուհետ՝ Նախագիծ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարկերի նպատակային օգտագործման ապահովման, ինչպես նաև շահառուների կողմից կենդանիների ձեռք բերման (ներմուծման դեպքում նաև ներկրման) և դրանց վերաբերյալ փաստաթղթերի ներկայացման ժամկետների հստակեցմամբ:

Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

         Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի ապրիլ ամսից, որի շրջանակներում  տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ձեռք բերման մատչելիության ապահովման նպատակով պետական աջակցությունը տրամադրվում է վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով։ Վարկերը տրամադրվում են 5 տարի մարման ժամկետով, առավելագույնը 12 տոկոս տոկոսադրույքով, որից սուբսիդավորվում է  առավելագույնը 10 տոկո­սային կետն այնպես, որ վարկերը շահառուին տրամադրվեն 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ համայնքների (ՀՀ կառավարության 18․12․2014թ․ N 1444-Ն որոշում) տնտեսավարողներին կամ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին` 0% տոկոսա­դրույքով։ Ծրագրի շրջանակում ձեռք բերվող 1 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների հաշվարկային առավելագույն արժեք է ընդունվել 1.0 մլն դրամը, իսկ մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 300 մլն դրամը։ Տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների՝ ըստ մթերատվության ուղղության (կաթնային, մսային և համակցված) ցեղերի նկատմամբ որևէ նախապայման չի սահմանվում, բացառությամբ՝ դրանց սեռահասակային խմբերի՝ երինջներ և 14-17 ամսական էգ մատղաշ:

       2020 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ 17 շահառուի կողմից ծրագրով ձեռք է բերվել 638 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանի, մասնավորապես՝ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ 213 գլուխ, ՀՀ Տավուշի մարզում՝ 129 գլուխ, ՀՀ Լոռու մարզում՝ 117 գլուխ (18.3%), ՀՀ Կոտայքի մարզում՝ 90 գլուխ, ՀՀ Շիրակի մարզում՝ 50 գլուխ, ՀՀ Արարատի մարզում՝ 30 գլուխ,  ՀՀ Գեղարքունիքի և ՀՀ Արմավիրի մարզերում՝ համապատասխանաբար 5 և 4 գլուխ։ Ծրագրի մեկնարկից փաստացի սուբսիդավորված գումարը կազմում է 59.5 մլն ՀՀ դրամ։

Ծրագրի իրականացման արդյունքում հանրապետությունում  շուրջ 15 %-ով ավելացել  է տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների տեսակարար կշիռը, ինչպես նաև ցեղային բազմազանությունը՝ հոլշտին, սիմենթալ, աբերդին-անգուս, ուկրաինական տափաստանային, կալմիկական ցեղերով, ընդ որում ձեռք բերված (կաթնային և համակցված ուղղության ցեղերի) կենդանիները կաթնային մթերատվությամբ 2-3 անգամ գերազանցում են հանրապետությունում բուծվող կենդանիների միջին ցուցանիշը։

Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է  վարկը հաստատելուց հետո սահմանել տոհմային կենդանիների ձեռք բերման և դրանց վերաբերյալ փաստաթղթերի ներկայացման հստակ ժամկետ, որը կապահովի վարկի նպատակային օգտագործումը, ինչը խախտելու դեպքում կդադարեցվի տրամադրված վարկի սուբսիդավորումը։

     4.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

            Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռնվի վերականգնել տոհմային գործընթացը տավարաբուծությունում և բարձրացնել նախիրների տոհմային արժեքը։ Ինտենսիվացնելով տավարաբուծության ճյուղը, տնտեսավարողները կկարողանան արտադրել շուկայում առավել մրցունակ տավարի միս և կաթ, քանի որ տոհմային և արտադրատնտեսական բարձր հատկանիշներով օժտված կենդանիները հավասար պայմաններում դրսևորում են կերհատուցման և մթերատվության առավել բարձր ցուցանիշներ, դրանով իսկ նվազեցնելով արտադրանքի ինքնարժեքը։

 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
         Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կողմից:

Ակնկալվող արդյունքը
         Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի նպատակային օգտագործում և ժամկետների հստակեցում, որի արդյունքում  Նախարարության կողմից  կատարվող ծախսերի պլանավորումը և կանխատեսումը կլինի առավել ճշգրիտ։

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻ 29-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 327-Լ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 327-Լ որոշման հավելվածում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻ 29-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 327-Լ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ 
ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 327-Լ որոշման հավելվածում լրացումներ կատարելու մասին»    ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի թիվ 113-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• Կառավարւթյն 2018 թվականի հունիսի 27-Ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին• 2021Թ. ՄԱՅԻՍԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇԸ• «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• ՊԵԿ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ• Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց• «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին• Ի՞նչպես դառնալ խնամատար ընտանիք․ ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն