• Armenianeconomy.com

Հաստատվել են «Ինժեներական քաղաքի» 6 ռեզիդենտ ընկերությունների հայտերը

22 դեկտեմբերի 2020 | Տեղեկատվական տեխնոլոգիաներ | Цитата

 Հայտ ներկայացրած կազմակերպությունները հիմնականում զբաղվում են բարդ ինժեներական ինտեգրացված լուծումներով, որոնց արտադրանքի ավելի քան 80 տոկոսն ուղղվում է արտահանման:

Հավաստագրման հանձնաժողովի կազմում ընդգրկված էին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալը, ներկայացուցիչներ ՀՀ փոխվարչապետի գրասենյակից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունից, «Ինժեներական ասոցիացիայից», Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից:

Հայտ ներկայացրած կազմակերպությունները հիմնականում զբաղվում են բարդ ինժեներական ինտեգրացված լուծումներով, որոնց արտադրանքի ավելի քան 80 տոկոսն ուղղվում է արտահանման:

«Ինժեներական քաղաքի» ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու հնարավորություն ունեն ինժեներական բարձր տեխնոլոգիաների ոլորտի՝ նյութագիտության, էլեկտրոնիկայի, չափիչ սարքավորումների և համակարգերի, ռադիոհաճախականային սարքավորումների և համակարգերի, ավիատիեզերական սարքավորումների և համակարգերի, ռոբոտաշինության, կիսահաղորդչային սարքավորումների, վարորդների աջակցման արդի համակարգերի (ADAS), ինչպես նաև կենսաբժշկական սարքավորումների ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունները։ 

Ծրագրի մասնակցության չափորոշիչներին բավարարելու և ԻՔ ռեզիդենտի կարգավիճակ ստանալու դեպքում՝ ընկերությունները հնարավորություն են ստանում նվիրաբերության միջոցով և սեփականության իրավունքով ստանալու 250 քմ կամ 500 քմ հողատարածք՝ գրասենյակ կառուցելու նպատակով, ինչպես նաև հասանելիություն են ունենալու՝ համատեղ օգտագործվող ժամանակակից ինժեներական լաբորատոր սարքավորումներին և արտադրական մեքենաներին։ Մանրամասներն տեղեկատվությունը ներկայացված է այստեղ՝ https://hti.am/pages.php?lang=1&id=7605&page_name=news:

hti.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեղեկատվական տեխնոլոգիաներ
• Կկայանա «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» խորագրով ֆորումը• ԵԱՏՄ անդամ երկրներում մեկնարկել է ձեռնարկատիրության աջակցության նոր ծրագիր• Հայկ Չոբանյան․ «Պետք է փոխել մոտեցումները և նոր արագությամբ շարժվել առաջ»• Այց «Ինժեներական քաղաք»․ վերականգնվելու է Հայաստանի երբեմնի արդյունաբերական երկիր լինելու հեռանկարը• Հայկական տեխնոընկերությունները՝ ExpoElectronica միջազգային ցուցահանդեսին• Հայկ Չոբանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար• 17-րդ միջոցառման շրջանակներում 61 ընկերություն դրամաշնորհ կստանան• ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջիկա տարիներին առնվազն 20,000 նոր մասնագետների կարիք կլինի• Հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի(ՌԷՊ) «X-100» կայան

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն