• Armenianeconomy.com

Արցախում պատվիրել են ՌԴ աջակցությամբ արագ կառուցվող հինգ տուն. ծրագիրը մտել է փորձնական իրագործման փուլ

21 դեկտեմբերի 2020 | Արցախ | Цитата

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, վերջին տվյալների համաձայն, 3 հազարից ավելի հայտ է ստացել՝ կապված պատերազմի հետևանքով վնասված, քանդված տների հետ: ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այդ հայտերը հիմնականում Ստեփանակերտից են:

«Վնասված տների հաշվառման գործընթացը շարունակվում է: Այդ երեք հազարը բնականաբար վերջնական թիվ չէ: Ստեփանակերտից բացի, Արցախի այլ վարչատարածքների ղեկավարները նույնպես հաշվառում են կատարում: Կարծում եմ, որ մեկ շաբաթից ընդհանուր պատկեր կունենանք»,-ասաց Ազատ Համբարձումյանը:

Նշված ավելի քան երեք հազար տներից մոտ 1000-ի պարագայում մասնագետները ստուգումներ անցկացրել են: Նախարարի տեղակալը նկատեց, որ հիմնականում դրանք հնարավոր է վերականգնել և պիտանելի դարձնել բնակության համար: Այդ ստուգված հազար տներից միայն 20-ի պարագայում է, որ ամբողջությամբ քանդվել են, այդտեղ վերանորոգման աշխատանքների հնարավորություն չկա:

Թեպետ հաշվառման գործընթացը դեռ շարունակվում է, ամենևին չի նշանակում, որ վնասված տների վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվում: Ազատ Համբարձումյանի խոսքով, բոլոր ուղղություններով աշխատանք է տարվում:

«Մի կողմից հաշվառում ենք, մյուս կողմից շինարարական աշխատանքներ ենք կատարում: Ամեն ինչ արվում է, որ գործընթացն արագ ընթանա: Բազմաթիվ տներ կան, որտեղ պատուհանները, դռներն են վնասվել, դրանք շատ արագ կարելի է կարգի բերել: Ասեմ, որ ներկայում 200-ից ավելի տների վերանորոգման, վերականգնման աշխատանքներ իրականացվում են Ստեփանակերտ քաղաքում»,-ասաց Ազատ Համբարձումյանը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ՌԴ աջակցությամբ, ընդհանուր առմամբ, նախատեսվում է կառուցել մոտ 8000 արագ կառուցվող բնակելի տուն: Ազատ Համբարձումյանը նշեց, որ այս ուղղությամբ նույնպես տեղաշարժ կա:

«Քաղաքաշինության նախարարությունն արդեն հինգ հատ նախնական պատվիրել է՝ տեսնելու, թե այդ տներն իրենցից ինչ են ներկայացնում, որ նոր սկսենք մասսայական կառուցումը»,-հավելեց նա:

Պատերազմական գործողություններից հետո Արցախի ամբողջ տարածքում շարունակվում են  վթարավերականգնողական, ապամոնտաժման, վերանորոգման ու վերակառուցման աշխատանքները: Առաջին փուլում իրականացվում են տանիքների, դռների, պատուհանների տեղադրման աշխատանքները, երկրորդ փուլում նախատեսված են ներքին հարդարման շինաշխատանքները։ Շարունակվում է բնակիչներին վնասված տների վերականգման նպատակով շինանյութերի տրամադրումը։

Աննա Գզիրյան
b24.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Արցախ
• Արտակ Բեգլարյանը բարերար Ալեք Բաղդասարյանի հետ քննարկել է սոցիալական ու կրթական մի շարք նախագծեր• 10 տարվա ընթացքում տարեկան մինչև 10 մլրդ դրամ աջակցություն՝ Արցախին• Կառավարությունը 7,5 մլրդ դրամ հատկացրեց արցախցիներին ապրիլ ամսվա 68 հազարական դրամի աջակցությունն ապահովելուն• «Սոցիալական խնդիրների վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը համարժեք չի կարող համարվել այն աղետին, ինչի հետ բախվել են արցախցիները»․ Մեսրոպ Առաքելյան• Արցախի նախագահը հաստատել է բուսաբուծության համալիր զարգացման ծրագիրը. սուբսիդավորում, անհատռույց ֆինանսների տրամադրում• Ավելի քան 31000 տեղահանված արցախցի ֆինանսական աջակցություն է ստացել ՀՀ կառավարությունից• Արցախի խորհրդարանում շրջանառվում է ռուսերենին պաշտոնական և ոչ թե պետական կարգավիճակ տալու օրինագիծ• ՄԱԿ-ն աջակցություն է տրամադրում Արցախից տեղահանված անասնապահներին․ էկոնոմիկայի նախարարության անասնաբույժները սկսել են կենդանիների այս տարվա պատվաստումները• Ավելի քան 7 հազար արցախցի երեխաներ կրթությունը շարունակում են Հայաստանի դպրոցներում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն