• Armenianeconomy.com

Տիգրան Սարգսյանը մանրամասներ հայտնեց «Ճանապարհորդություն առանց Covid-19-ի» ծրագրից

01 դեկտեմբերի 2020 | COVID-19 | Цитата

Եվրասիական զարգացման բանկի  վարչության  նախագահի  տեղակալ  Տիգրան Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց «Ճանապարհորդություն առանց Covid-19–ի» նախաձեռնության վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սարգսյանը Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամրջի ընթացքում մասնավորապես ասաց.

«Մեր խնդիրն է կորոնավիրուսի համավարակի առաջացրած սահմանափակումների համար գտնել այնպիսի թվային լուծումներ, որոնք թույլ կտան մեզ հաղթահարել այդ սահմանափակող խոչընդոտները, հատկապես ազատ տեղաշարժի խոչընդոտը, որ հիմա շատ խիստ հարվածում է տնտեսությանը»:

Սարգսյանի խոսքով՝ թվային պրոդուկտն արդեն պատրաստ է: Հավելվածը գրանցման փուլում է, որ մարդիկ կարողանան ներբեռնել իրենց սմարթֆոններում և օգտագործել: Հավելվածը հնարավոր կլինի ներբեռնել App Store-ում և Google Play-ում:
«Լաբորատորիաները, որտեղ մեր պոտենցիալ բուժառուները կարող են թեստ հանձնել, գտնվում են մեր ընդհանուր ցանցում: Մենք այդ լաբորատորիաներում ներդնում ենք ծրագիր, և երբ մարդիկ թեստ են հանձնում, ստանում են թվային պատասխան՝ QR կոդով իրենց սմարթֆոններով»,- ասաց Սարգսյանն ու հավելեց, որ միաժամանակ վերահսկող մարմինները հնարավորություն են ունենում կարդալ QR կոդը:

Նախաձեռնությունը քննարկվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Եվ որոշում է ընդունվել պիլոտային ծրագիր անել: Այս ծրագրին մասնակցում են Ռուսաստանը, Հայաստանը և Բելառուսը: «Մեր ֆորումին (Առաջին եվրասիական համագումար-խմբ.) մասնակցելու համար պատվիրակություն կլինի Հայաստանից, Բելառուսից: Նրանք թեստ կհանձնեն իրենց երկրների այդ լաբորատորիաներում, կստանան QR կոդ, և Ռուսաստանում արդեն կկարդան այդ QR կոդերը»,- ասաց Սարգսյանը:

Նա հույս հայտնեց, որ այս փորձարարության արդյունքում արդեն կընդունվեն համապատասխան որոշումներ՝ ողջ եվրասիական միության տարածքում կիրառել-չկիրառելու համար: Փորձնական ծրագրի արդյունքները կներկայացվեն կառավարություններին: Դրանից հետո որոշումներ կկայացվեն:

Առաջին եվրասիական hամագումարը կկայանա դեկտեմբերի 4-ին Մոսկվայում:

b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

COVID-19
• Կառավարությունը մեղմացնում է կորոնավիրուսային համավարակի կարանտինի սահմանափակումները. պատշաճ պատվաստման հավաստագիր ունեցող քաղաքացիները ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չեն ունենա• Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ILO) «10 քայլ ԿՈՎԻԴ 19–ի ժամանակներում առողջ և անվտանգ աշխատանքի վերադառնալու համար» ձեռնարկ• Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ILO) «10 քայլ ԿՈՎԻԴ 19–ի ժամանակներում առողջ և անվտանգ աշխատանքի վերադարձ քաղաքականության համառոտագիր» ձեռնարկ• Կորոնավիրուսից ու պատերազմից տուժած հյուրանոցային տնտեսությունը ելքեր է փնտրում• Հաստատվել է 25-րդ հակաճգնաժամային ծրագիրը․ աջակացություն կտրամադրվի զբոսաշրջային տրանսպորտային ընկերություններին• Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառում․0-ից բիզնես• Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանվագ դրամական աջակցություն կցուցաբերի նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող 3110 երեխաների• Հակաճգնաժամային 24-րդ միջոցառումով Կառավարությունը կաջակցի մթերման շրջանը սահուն կազմակերպելուն• Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն